-
Միջազգային
Իրանի ինտրիգային ուղերձն՝ աշխարհին. Թրամփը սպառնալով է Թեհրանին կանչում բանակցության
23:2018.04.25 -
Հասարակական
Ապրիլի 23-ին՝ «Ջահերով երթ»․ Երևանում տեղի ունեցավ իրազեկման ակցիա (Տեսանյութ)
22:4518.04.25 -
Տնտեսական
Թող բոլորին տանեն, դատեն. 3-6 տարվա ազատազրկո՞ւմ՝ եկամուտները չհայտարարագրած քաղաքացիների համար
22:2718.04.25 -
Հասարակական
Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան
21:4818.04.25 -
Հասարակական
«AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
21:1218.04.25 -
Հասարակական
«Պլաշչադկա» են տեղափոխել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաները
21:0018.04.25 -
Հասարակական
Մոթել, աղբանոց, հետո՝ ավերակ. Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհը ե՞րբ կմաքրվի
20:5418.04.25 -
Կրթություն և գիտություն
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
20:4518.04.25 -
Քաղաքական
Սենսացիոն բացահայտումներ է անում Արցախի նախագահը, պայթեցնում՝ Փաշինյանի թիմի մեծ սուտը
20:0918.04.25 -
Հասարակական
Գռզո կոչեցյալ տակա՛նք, ես թքած ունեմ. Խաչատուր Սուքիասյանի ներողությունը չի սփոփում որդեկորույս մորը
19:4118.04.25 -
Քաղաքական
Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ
18:4918.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ցնցումներ՝ արցախյան ցավի վրա. ծանր լռությունը խախտում է Արցախի նախագահը
18:3018.04.25 -
Հասարակական
Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար
17:0018.04.25 -
Կրթություն և գիտություն
Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր
16:4618.04.25 -
Քաղաքական
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
16:2418.04.25
Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ․ Մամիկոն Ասլանյան

Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան: Այս մասին իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամկիկոն Ասլանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ»:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան։ Իշխող ուժի ներկայացուցիչները` սկզբում մեկը մյուսին հերթ չտալով` սուր քննադատության էին ենթարկում Գյումրիի քարոզարշավում հնչող խոսույթը, մարդկանց տարբեր որակումներներ էին տալիս, ապատեղեկատվական ողջ ռեսուրսը ուղղում էին դեպի ընդդիմադիր թեկնածուներ, տարբեր առիթներով մարդկանց կանչում ոստիկանություն։
Հիմա արդեն ռեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ։
Իշխանությունների հետադիմական, ռեակցիոն, անշորհք գործելաոճի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ռեպրեսիվ, հակաժողովրդավարական պերմանենտ շրջապտույտում։
Ինչ էլ թաքնված լինի այս օպերացիաների տակ, ինչ որակումներ էլ տրվեն քարոզարշավին տրվող լեքսիկոնին, միևնույնն է, այս ամենի պատասխանատուն ու մեղավորը իշխող ուժն է. երբ ընտրությունների արդյունքներով հաջողության հասած, ժողովրդից քվե ստացած թիմերից, մարդկանցից բռնի, քրեաիշխանական բիրտ մեթոդներով, մանրթայֆայական չտեսությամբ՝ Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում պարբերաբար խլում ես քվեն, կալանավորում ու հետապնդման ես ենթարկում մարդկանց՝ զուտ ոչ свой լինելու համար, ստեղծում ես հակաօրինական, լկտի ու ցինիկ գործելաոճի գայթակղություն, անպատժելիության էսկալացիայից արբեցած` անարգել շարունակում ես կեղծ ժողովրդավարական քարոզը, դրան զուգահեռ իրականացնում ես թիրախավորված, պատժիչ գործողություններ, միշտ հանդիպելու ես հակազդեցության, ատելության, որը վերաճելու է ցասման։
Անօրինական գործելաոճով առաջնորդվող իշխանությունը ունակ չէ օրինական որևէ պրոցես ղեկավարելու։
Հ.Գ. Ես այս ընտրությունների նկատմամբ որևէ պոզիտիվ պատրանք չունեմ, բայց հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը, իսկ ընդդիմադիր դիրքավորված գործընկերներս ու ընկերներս չեն ընկրկի բիրտ ուժի դիմաց ու կգնան մինչև վերջ։
Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին»։
-
20:09 18.04.25 Սենսացիոն բացահայտումներ է անում Արցախի նախագահը, պայթեցնում՝ Փաշինյանի թիմի մեծ սուտը Կարդալ ավելին
-
18:49 18.04.25 Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ Կարդալ ավելին
-
16:24 18.04.25 Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան Կարդալ ավելին
-
15:58 18.04.25 Բացի հանրային ճնշումներից այլ կերպ չենք կարող ազդել Հայաստանի կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան Կարդալ ավելին