Լրահոս
Հասարակական
19:15
12.02.24
124

Վանաձորում հրդեհ է բռնկվել «Rover» մակնիշի ավտոմեքենայում

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի շրջանաձև երթևեկելի գոտու հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները պայքարել են «Rover» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան, այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: