-
Միջազգային
Իրանի ինտրիգային ուղերձն՝ աշխարհին. Թրամփը սպառնալով է Թեհրանին կանչում բանակցության
23:2018.04.25 -
Հասարակական
Ապրիլի 23-ին՝ «Ջահերով երթ»․ Երևանում տեղի ունեցավ իրազեկման ակցիա (Տեսանյութ)
22:4518.04.25 -
Տնտեսական
Թող բոլորին տանեն, դատեն. 3-6 տարվա ազատազրկո՞ւմ՝ եկամուտները չհայտարարագրած քաղաքացիների համար
22:2718.04.25 -
Հասարակական
Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան
21:4818.04.25 -
Հասարակական
«AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
21:1218.04.25 -
Հասարակական
«Պլաշչադկա» են տեղափոխել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաները
21:0018.04.25 -
Հասարակական
Մոթել, աղբանոց, հետո՝ ավերակ. Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհը ե՞րբ կմաքրվի
20:5418.04.25 -
Կրթություն և գիտություն
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
20:4518.04.25 -
Քաղաքական
Սենսացիոն բացահայտումներ է անում Արցախի նախագահը, պայթեցնում՝ Փաշինյանի թիմի մեծ սուտը
20:0918.04.25 -
Հասարակական
Գռզո կոչեցյալ տակա՛նք, ես թքած ունեմ. Խաչատուր Սուքիասյանի ներողությունը չի սփոփում որդեկորույս մորը
19:4118.04.25 -
Քաղաքական
Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ
18:4918.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ցնցումներ՝ արցախյան ցավի վրա. ծանր լռությունը խախտում է Արցախի նախագահը
18:3018.04.25 -
Հասարակական
Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար
17:0018.04.25 -
Կրթություն և գիտություն
Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր
16:4618.04.25 -
Քաղաքական
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
16:2418.04.25
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ:
«Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են և ամուր՝ հիմնված փոխադարձ խոր համակրանքի, աջակցության և համերաշխության վրա»,- ասել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է.
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը:
Անդրադարձ է կատարվել մասնավորապես կրթության, ինչպես նաև սպայական կրթության ոլորտներում առկա լավագույն փորձի փոխանակման հետագա խթանման հեռանկարներին:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության ընդլայնման՝ այդ թվում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:
-
20:09 18.04.25 Սենսացիոն բացահայտումներ է անում Արցախի նախագահը, պայթեցնում՝ Փաշինյանի թիմի մեծ սուտը Կարդալ ավելին
-
18:49 18.04.25 Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ Կարդալ ավելին
-
16:24 18.04.25 Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան Կարդալ ավելին
-
15:58 18.04.25 Բացի հանրային ճնշումներից այլ կերպ չենք կարող ազդել Հայաստանի կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան Կարդալ ավելին