Լրահոս
Միջազգային
19:24
12.05.26
214

Թրամփը Թայվանին զենք վաճառելու մասին որոշում կկայացնի Չինաստան այցից հետո. Պենտագոնի ղեկավար

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թայվանին ամերիկյան սպառազինության վաճառքի վերաբերյալ որոշում կկայացնի Չինաստան կատարելիք իր առաջիկա այցից հետո. հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Նախագահն այժմ պատրաստվում է ուղևորության, և ես ուղեկցելու եմ նրան։ Դրա հետ կապված բոլոր որոշումները նա կկայացնի անձամբ», - ասել է Հեգսեթը լսումների ժամանակ՝ ի պատասխան կղզուն սպառազինության հետագա վաճառքի ծրագրերի մասին հարցին։

Երկուշաբթի՝ մայիսի 11-ին, Թրամփը հայտարարել էր, որ Չինաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի հետ կքննարկի Թայվանին ամերիկյան զենքի հետագա վաճառքի հարցը։

Ամերիկյան առաջնորդը Պեկին կայցելի մայիսի 13-15-ը՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններ վարելու համար։ Ի սկզբանե Թրամփի այցը Պեկին նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվել էր Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։