Լրահոս
Միջազգային
23:39
09.06.26
163

Թրամփը հնարավոր է համարում ԱՄՆ-ի մասնակցությունը Իրանի ենթակառուցվածքների վերականգնմանը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, կներգրավվեն հակամարտության հետևանքով ավերված իրանական ենթակառուցվածքների վերականգնման գործում։

«Ինչ-որ մեկը պետք է կառուցի այդ ամբողջ ենթակառուցվածքը՝ նոր կամուրջներ, նոր գործարաններ։ Գիտե՞ք, նրանք խոսում են մեկ տրիլիոն դոլարի, գուցե նաև ավելիի մասին։ Այնպես որ, մենք, հավանաբար, կներգրավվենք վերականգնման մեջ, վերականգնմանը աջակցելու գործում», - ասել է Թրամփը «ABC News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հեռուստաընկերության հաղորդավարի այն հարցին, թե արդյոք դա կնմանվի՞ «Մարշալի պլանին», որը ենթադրում էր ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի երկրներին ցուցաբերվող օգնությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ամերիկացի առաջնորդը դրական պատասխան է տվել, սակայն հավելել է, որ այդ դեպքում Վաշինգտոնը «կստանա նրանց (Իրանի) նավթի կեսը»։