Լրահոս
Միջազգային
20:27
14.05.26
503

Թրամփը Չինաստանից օգնություն չի խնդրել Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում․ Ռուբիո

Img default alt hy

Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը չի դիմել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին՝ Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում օգնության խնդրանքով։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք Չինաստանից օգնություն չենք խնդրում։ Մենք նրանց օգնության կարիքը չունենք»,- ասել է նա։ Խոսելով Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունների բովանդակության մասին՝ Ռուբիոն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը չինացի գործընկերոջից «ոչինչ չի խնդրել»։