Լրահոս
Իրավական
21:30
12.02.25
302

Տնային կալանքը 2024թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն․ փաստաբան

Img default alt hy

ԱՆ պրոբացիայի ծառայությունից ստացված գրության համաձայն` 2024թ-ի ընթացքում տնային կալանք է կիրառվել 1375 մեղադրյալի նկատմամբ և արձանագրվել է  խախտման 15 դեպք, որը կազմում է ընդհանուր թվի 1,09%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նարեկ Ալոյանը։

Նա եզրակացնում է՝ տնային կալանքը 2024թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն։

Ավելին` իմ տեղեկություններով 15 խախտումների որոշ մասը ոչ թե բովանդակային խախտումներ են` այլ տեխնիկական անսարքությունների հետևանք։

«Այս մասով կատարում եմ լրացուցիչ ուսումնասիրություն։ Ելնելով վերոնշյալից այսօր դիմում եմ հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով նաև գործնականում (օրենսդրական արձանագրումն արդեն իսկ առկա է) ձեռնպահ մնալ առանց ծայրահեղ անհրաժեշտության դատարաններից մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց հայցելուց»,-նշում է փաստաբանը։