Լրահոս
Հայաստան
17:15
07.02.24
955

Տնակում հրդեհից մահացած պահեստազորային Արթուր Գրիգորյանը Սիսիանից էր․ ուներ տարեց ծնողներ. News.am

Img default alt hy

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացած պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր։

News.am-ին համայնքապետարանից պատմեցին, որ 39-ամյա Արթուր Գրիգորյանը ուներ տարեց ծնողներ, մեկ քույր և եղբայր։

Մենք տեղեկացանք, որ 39-ամյա Արթուրը ամուսնացած չէր, մասնագիտությամբ շինարար էր, ուներ միջնակարգ կրթություն։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ՝ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը։

Նշենք, որ  նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ  հոդվածի  1-ին մասով (սպանություն)։

Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել  է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։