Լրահոս
Իրավական
18:45
29.05.24
142

Տղամարդու մոտ խոշոր չափերի հասնող մարիխուանա կար․ բացահայտում

Img default alt hy

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները պետական եկամուտների կոմիտերի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ իրացրին ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը։

Մայիսի 23-ին, ժամը 7.45-ին, Մեղրիի մաքսակետում զննման արդյունքում Իրանից Հայաստան ժամանած 27-ամյա մի երիտասարդի մոտ հայտնաբերվեց ընդհանուր 29,10 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

27-ամյա երիտասարդը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժին:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։