Լրահոս
Աշխարհ
16:33
17.03.25
214

Տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ. Թրամփը պատերազմ է սկսում Կարմիր ծովում

 

Աշխարհում պատերազմները դադարեցնելու կոչերով նորից իշխանության եկած ԱՄՆ նախագահը պատերազմ է հայտարարել Եմենի հութիներին: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Թրամփն անձամբ է հետևում Եմենին հասցվող հարվածներին, որի հետևանքով ավելի քան 5 տասնյակ զոհ կա, մոտ 100 վիրավոր: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Եմենի դեմ ռազմական գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն դադարեցրել Կարմիր ծովում ամերիկյան ավիակիրների հրթիռակոծությունները: Ի պատասխան՝ հութիները 18 բալիստիկ ու թևավոր հրթիռով հարվածել են ամերիկյան ավիակիրներին: