Լրահոս
Իրավական
18:15
09.06.26
246

Ստուգե՛ք ստորագրված ընտրացուցակները՝ այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերը բացահայտելու համար․ Տաթևիկ Սողոյան

Img default alt hy

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրել է․

«ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

ԿԸՀ կայքում տեղադրված են ստորագրված ընտրական ցուցակները:

Վաղը մինչև 11:00-ն հնարավորություն կա ստուգել և ահազանգել այլ անձի փոխարեն քվեարկության մասին:

Ուստի, եթե գիտեք մարդիկ, որ հաստատապես ՀՀ-ում չեն եղել կամ չեն մասնակցել քվեարկության, կարող եք գտնել տվյալ անձի տեղամասը, անցնել հղումով, գտնել տվյալ տեղամասի ցուցակը և ստուգել արդյոք այդ անձի անվան դիմաց ստորագրված է թե ոչ:

Մի փոքր աշխատատար պրոցես է, բայց հաստատ արժի անել:

https://www.elections.am/Elections/Parliamentary (հղումը լավ չի աշխատում, անցեք ԿԸՀ կայք և գտեք «Ստորագրված ցուցակներ» բաժինը)»։