Լրահոս
Հասարակական
19:01
07.07.24
2 193

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում

Img default alt hy

Նախօրեին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով բժշկական կենտրոնում մինչ այս պահը շարունակում են բուժում ստանալ 2 տուժած։ Այս մասին հայտնում են Սպիտակի ԲԿ-ից։

Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուս վիրավորինը` միջին ծանրության, շարունակում են գտնվել բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում` շարունակելով ստանալ համապատասխան բուժօգնություն:

Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 5 հոգի, որոնցից մեկը` մահացած վիճակում:

Բոլոր վիրավորներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ստացել նեղ մասնագիտական բուժօգնություն:

Տուժածներից երկուսը, այդ թվում` անչափահաս երեխան, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո երեկ երեկոյան դուրս են գրվել հիվանդանոցից: