Լրահոս
Տնտեսական
22:19
05.02.25
180

Սպառնում են տուգանել քաղաքացիներին, եթե չհայտարարագրեն եկամուտները

 

Համընդհանուր հայտարարագրումը, թեև ըստ իշխանականների՝ մի քանի պարզ քայլերի հաջորդականությամբ գլխացավանք չի դառնա գրանցված աշխատողների համար և մարդիկ հեշտությամբ կկազմեն իրենց հայտարարագրերը, բայց տարեսկզբից գրեթե ամեն շաբաթ դրա ձևն ու կարգն են բացատրում ՔՊ-ականները: Այսօր խորհրդարանում ՊԵԿ նախագահն է ներկայացրել հայտարարագրման ընթացակարգը, նաև հայտնել տուգանքների չափը, որոնք սպառնում են հայտարարագրումից խուսափողներին: