Լրահոս
Քաղաքական
21:45
14.05.26
193

Սպառնալիքներ, շանտաժ, խայտառակություն. սկանդալներով է աչքի ընկնում քարոզարշավի առաջին շաբաթը

Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթն ավարտվում է: 2 դաշինք ու 17 կուսակցություն 7 օր է՝ Հայաստանի տարբեր մարզերում փորձում են ընտրողներին համոզել, որ իրենց ծրագրերն են տանելու դեպի երազանքների Հայաստան: Քարոզարշավը, սակայն,  ընդդիմադիրների հանդեպ իշխանությունների սպառնալիքներով, իշխանական լծակների գործադրման կոնկրետ փորձերով է արդեն աչքի ընկնում: