-
Մամուլի տեսությունԴիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»09:3925.01.25
-
ՀասարակականՀաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»09:3425.01.25
-
Մամուլի տեսություն44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»09:3025.01.25
-
ՔաղաքականԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան23:5524.01.25
-
ՄիջազգայինԹրամփի միջուկային առաջարկը Պուտինին. ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու աշխատանքն սկսված է23:0324.01.25
-
ՀասարակականՎլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում22:5324.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել22:3924.01.25
-
ՀասարակականՔաղաքացին ինչպե՞ս ID հանի, եթե Հայաստանում չէ. մեծ չարչարանք կամ հայտարարագիր կոչվող բեռը22:2624.01.25
-
ԻրավականՀարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել22:2024.01.25
-
ՀասարակականԱրագածոտնում, Շիրակում, Վայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում22:0024.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ արժե Եվրոպա գնալը ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար. եվրո-օրինագծին՝ դրական եզրակացություն21:4424.01.25
-
Մշակույթ«Գիտության կազմակերպում և կառավարում». Ատոմ Մխիթարյանի և Արմեն Ճուղուրյանի գիրքը21:1124.01.25
-
ՔաղաքականԵրևանին դրդում են՝ խզել կապերը Մոսկվայի հետ. Լավրովը խոսել է Միրզոյանի հետ հանդիպումից 3 օր անց20:4024.01.25
-
ՔաղաքականՇատ տգեղ բան եք անում, տիկի՛ն Հակոբյան. երկու կանանց վեճ՝ Հայաստանի եվրոպական ճանապարհին20:1224.01.25
-
ՔաղաքականՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր19:5824.01.25
-
ԻրավականԵրեխա եմ տվե, տարե կոխել եք պաժառը. թեժ վիճաբանություն՝ հրդեհի գործով դատական նիստին19:3024.01.25
-
ՔաղաքականԱրևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան19:1224.01.25
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված Jamais երգն արդեն համացանցում է
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված Jamais (երբեք) երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են հանրության լայն շրջանակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը երգը գրել է՝ ոգեշնչվելով Ազնավուրի կոշիկների մասին պատմությունից:
Ըստ Սարգսյանի՝ պատմությունն ունի լուրջ ասելիք, խորը փիլիսոփայություն, ուժ։
«Հասկացա, որ այն որպես դասագիրք կարող են ընթերցել արվեստագետները, այլ մասնագիտություններ ունեցողները, քանի որ ոգեշնչող պատմություն է այն մասին, որ երբեք չպետք է հանձնվել։ Այդ ընթացքում ծնվեց «երբեք» բառը»,-ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր կոմպոզիտորը:
Նրա խոսքով՝ Ազնավուրը շատ մեծ է, և երգը չէր կարող մի երգիչ կատարել։ «Մտածում էի՝ այն պետք է երգեն արտիստներ Հայաստանից և Ֆրանսիայից։ Երկու երկրներից շատ տաղանդավոր երգիչներ ու երգչուհիներ են կատարում երգը՝ Մաշա Մնջոյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ Mp3-ն, Էրիկը, օպերային աստղեր Գևորգ Հակոբյանը, Ջուլիաննա Գրիգորյանն ու Հովհաննես Այվազյանը։ Նրանց միացել են ֆրանսիացի հայտնի երգիչներ Ժուլիեն Դասենը, որը Ժո Դասենի որդին է, ծագումով հայ Հելեն Սեգարան, որին շատերը կհիշեն «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից, որում նա մարմնավորում է Էսմերալդային»,-պատմել էր Սարգսյանն ու հավելեվ՝ երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է:։
Աշխատանքներն իրականացրել են թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ Տեսահոլովակը ևս նկարահանվել է երկու երկրում։ «Համախմբել ենք երկու երկրի պրոֆեսիոնալների, որոնց միջոցով իրականացրել ենք նախագիծը»,-նշել էր Շուշան Սարգսյանը:
Շառլ Ազնավուրին նվիրված երգը ստեղծվել է մաեստրոյի 100-ամյակի շրջանակում՝ ՀՀ կառավարական հանձնաժողովի որոշմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հրաչյա Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ։
- 21:11 24.01.25 «Գիտության կազմակերպում և կառավարում». Ատոմ Մխիթարյանի և Արմեն Ճուղուրյանի գիրքը Կարդալ ավելին
- 20:45 23.01.25 Հայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է Կարդալ ավելին
- 15:11 22.01.25 Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին Կարդալ ավելին
- 12:35 19.01.25 «Մի Ղարաբաղ, մի հոգնած տանկ ու մի տանիք». մրցանակի է արժանացել «5-րդ ալիքի» ֆիլմը Կարդալ ավելին