Լրահոս
Հայաստան
21:57
29.05.24
195

Սարդարապատի սրբապղծությունը. ո՞վ եվ ինչո՞ւ ոստիկանական պատեր շարեց կաթողիկոսի ճանապարհին

Վեհափառի մուտքը Առաջին Հանրապետության օրը Սարդարապատի հուշահամալիր արգելելու փորձերից հետո եկեղեցին քննարկում է այդ գործողության մեջ խառնված մարդկանց բանադրելու՝ նզովելու հնարավորությունը: Հայր Ասողիկը «Հայլուր»-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, ըստ էության, կարծիք է հայտնել, որ դժվար թե այդպիսի որոշում կայացվի, որովհետև «բանադրում են հոգևոր գիտակցություն ունեցողներին»: Ինչ վերաբերում է Վեհափառի Սարդարապատ գնալու ժամին, որը համընկել էր Հայաստանի վարչապետի այցի հետ, Տեր Ասողիկը հայտնել է, որ իրենք վարչապետի այցի ժամը կառավարությունից նախապես ճշտել էին, այն չպետք է համընկներ կաթողիկոսի այցի ժամին, քանի որ Գարեգին Երկրորդը պատարագից հետո պետք է գնար Սարդարապատ: Փաշինյանի՝ նախապես ծրագրված 09:30-ի այցը հետաձգվել է, ինչի մասին իրենց չեն տեղեկացրել: