Լրահոս
Միջազգային
22:24
19.06.24
159

Ռուսաստանի դեմ ագրեսիային Հյուսիսային Կորեան էլ կպատասխանի. Պուտինին ջերմ են ընդունել Փհենյանում

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան արդեն ռազմավարական դաշնակիցներ են: Փհենյանում ստորագրած համաձայնագրով նրանք պարտավորվել են օգնել իրար, եթե նրանցից մեկի դեմ ռազմական ագրեսիա լինի: Հյուսիսային Կորեայի նախագահը շտապել է ընդգծել, որ իրենք բացառապես խաղաղ և պաշտպանական բնույթի փաստաթուղթ են ստորագրել: Պուտինը նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն՝ ագրեսիայի դեպքում։