Լրահոս
Քաղաքական
21:00
29.05.24
230

ՔՊ-ի մեջ էլ որոշակի խոսակցություն կա Փաշինյանի իմպիչմենտի մասով․ ամեն ինչ չէ, որ պիտի հրապարակայնորեն ասվի․ Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

Իմպիչմենտի գերծընթացը շարունակվում է։ Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են մոտեցել, ովքեր ՔՊ-ականների բարեկամներն են, մոտ ազգականներն են, իրենց ընտանքիներ մուտք, ելք ունեցող մարդիկ են, որոնք որ ասել են, որ հանդիպումներ են ունեցել և որոշակի ինֆորմացիաներ են մեզ փոխանցել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մարդիկ կան, ովքեր իրենց մեջ խոսաքցություն ունեն, մարդիկ կան, որոնք որ հասկանում են, որ սա հնարավորություն է իրենց համար։

Հիմա ստեղծված է այնպիսի իրավիճակ, որը որ իշխանությունների ներսում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Ամեն օր տարբեր արձանագրումներ ենք անում։ Երեկ ասել եմ, որ Եվրոխորհրդարանի պատգամավոր դատապարտել է այս ամենը։ Դուրսն էլ է պրոցեսներ գնում, տարբեր երկրներում էլ, որը որ ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։

Բոլորից շատ մենք ենք ուզում, որ շարժումը շատ արագ հասնի իր նպատակին և Փաշինյանն իշխանության չլինի»,-ասել է նա։ 

Դանիելյանը հավելեց նաև, որ իրենցից  կախված ամեն բան անելու են։

«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, և մենք մեր նպատակներին հասնելու ենք։ Օրակարգում իմպիչմենտի գործընթացն է։ 

Որ ասում ենք ՔՊ-ի մեջ էլ որոշակի խոսակցություն կա, պարտադիր չի, որ դա հրապարակայնորեն ասվի, դա գործընթաց է, որը տեղի է ունենում և պիտի որ իր արդյունքը տա։ Այլ գործիքակազմեր կան, որը որ կկիրառվեն»,-ասել է նա։