-
ՀասարակականՄեքենան մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր17:5615.09.24
-
ՀասարակականԵգիպտոսի քաղաքացին Երևանում էլիտար շենքի 10-րդ հարկից ընկել և տեղում մահացել է16:4715.09.24
-
ՔաղաքականՎարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն16:3015.09.24
-
ՀասարակականՀամակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան. Արշակ սրբազան15:1415.09.24
-
ՀասարակականԱվարտվել են հանրապետության երեք մարզերում ընթացող տեխնոլոգիական դասընթացները14:4715.09.24
-
ՔաղաքականՏեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան12:2315.09.24
-
ՀասարակականԵրեխաներին Հունգարիա ուղարկելու որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում. Արցախի ՄԻՊ11:3215.09.24
-
ՀասարակականՏեխնոլոգիական խոշոր միջոցառումներ են Երևան բերում Team Telecom-ն ու գործընկերները11:2015.09.24
-
ՔաղաքականԱյսօր քշեցինք 36.4 կիլոմետր. կեցցե՛ հեծանիվը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել11:1415.09.24
-
Արտաքին քաղաքականությունՖրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ֆրանսիայի արտգործնախարար10:2015.09.24
-
ՀասարակականՄեկ օր բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ-ի տեսանյութը՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի մասին10:0015.09.24
-
ՔաղաքականՊատերազմն առաջին հերթին քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել. քաղաքագետ22:4014.09.24
-
ՄիջազգայինՌուսաստան-ՆԱՏՕ պատերազմի սպառնալիքը մեծանում է. Վաշինգտոնի արձագանքը՝ Մոսկվայի զգուշացումներին22:2014.09.24
-
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին22:0014.09.24
-
ՀասարակականՀեղեղը մի օր կմաքրի-կտանի Հայաստանը, ուղղակի ափսոս ա. երևանյան ջրհեղեղի պատճառներն ու մեղավորները21:4514.09.24
-
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի «զանգեզուրյան» առաջարկն իրար է խառնել Ռուսաստանին. ո՞վ և ինչպե՞ս է սեղմում Սյունիքը21:1514.09.24
-
Քաղաքական«Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին»․ հայտարարություն21:0014.09.24
Այս տարվա առաջին կիսամյակում քննվել է անչափահասների նկատմամբ հանցագործության մասին 1032 քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են կիսամյակային տարաբնույթ ցուցանիշների ամփոփման և վերլուծական աշխատանքները, որի շրջանակներում պատրաստված հերթական հրապարակմամբ ներկայացվում է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։
«Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։
Հիշյալ քրեական վարույթներից 64-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 67 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1-ը՝ 1 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան: 240 քրեական վարույթ կարճվել է, որից 202-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 238-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 5 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 29-ը` միացվել է, 455 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:
Մասնավորապես, դատարան ուղարկված 64 վարույթներից 5-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
1-ը՝ մարդուն առևանգելու, 22-ը՝ ֆիզիկական ներգործության, 16-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու,17-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 67 մեղադրյալից 18-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 1-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 44-ը՝ այլ անձինք:
Դատարան ուղարկված վարույթներով 78 տուժողից 27-ը եղել են մինչև 12, 16-ը՝ 12-14, 16-ը՝ 14-16, 19-ը՝ 16-18 տարեկան»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
- 23:58 14.09.24 Կինը ծննդաբերել է տանը, ապա փորձել է երեխային հասցնել մահվան Կարդալ ավելին
- 23:40 14.09.24 Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններ Կարդալ ավելին
- 16:00 14.09.24 Խոշոր չափի թմրամիջոցի մոտ 120 փաթեթ են հայտնաբերել ՍՊԸ-ի տնօրենի մոտ․ կան բերման ենթարկվածներ Կարդալ ավելին
- 13:45 14.09.24 Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ Կարդալ ավելին