Լրահոս
Հասարակական
23:16
12.02.25
367

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից

Img default alt hy

Փետրվարի 12-ին, ժամը 18։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կամրջի վրա հուզված վիճակում գտնվող քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ հոգեբանը ցուցաբերել համապատասխան հոգեբանական աջակցություն։