Լրահոս
Միջազգային
18:03
24.01.25
229

Պուտինը պատրաստ է խոսել Թրամփի հետ․ Պեսկով

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ Կրեմլը սպասում է համապատասխան ազդանշանների ամերիկյան կողմից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ կոչ անելով «սուրճի մրուրով գուշակություններ» չանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների, բոլորը պատրաստ են։ Հետեւաբար, այստեղ դժվար է սուրճի մրուրով գուշակություններ անել: Հենց որ ինչ-որ բան լինի, եթե ինչ-որ բան լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։