Լրահոս
Հայաստան
21:15
29.05.24
592

Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան

Img default alt hy

Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք։

Այս մասին այսօր Սուրբ Աննա պակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այսօր ես խոսք-ուղերձ եմ հղել Իլհամ Ալիևին։ Մենք գիտենք, որ դուք Հայաստանու ոչ մեկի հետ խոսելու խնդիր չունեք, վերջացելա դա։ Ձեր խոսելը մեզ հետ է, ուրեմն յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք։ 

Հեյդարի որդի Իլհամ, Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչ որ հասնում է ասելու։

Հեյդարի որդի Իլհամ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեպսանները ՀՀ-ում են, բայց նրանք Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապ չունեն։ 

Պատասխանը մեզնից ես ստանալու»,-հայտարարել է նա։