Լրահոս
Իրավական
12:57
15.05.26
136

Փաշինյանը 6 միլիոն դրամ է պահանջում Սամվել Կարապետյանից

Img default alt hy

Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել։ Այս մասին NEWS.am–ը հայտնում է՝ տեղեկանալով «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Փաշինյանը հրապարակային հերքում և 6 միլիոն դրամ է պահանջում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։

Մայիսի 11-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել երեկ՝ մայիսի 14-ին և մակագրվել դատավոր Երեմ Եսոյանին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ պահանջելով հերքել ասուլիսի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարությունը․ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։