-
Միջազգային
Պուտինը վախենո՞ւմ է Թրամփից. Ռուսաստանը «ծանր քաշայիններին» կտանի բանակցությունների
23:3015.02.25 -
Հասարակական
Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
23:1515.02.25 -
Քաղաքական
Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ․ ի՞նչ են քննարկել
23:0015.02.25 -
Քաղաքական
Թող կապիկություն չանեն. Գյումրին պատրաստվում է քաղաքապետ ընտրել՝ հին ու նոր դեմքերից
22:4015.02.25 -
Քաղաքական
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP
22:2015.02.25 -
Միջազգային
Քաղաքացիական պատերազմի վտանգ՝ Բեյրութում. տասնյակ վիրավորներ՝ անկառավարելի դարձած փողոցում
22:0015.02.25 -
Քաղաքական
Սովորական մանիպուլյացիա. Հայաստանի պետական պարտքի մեջ մոլորվել է էկոնոմիկայի նախարարը
20:4515.02.25 -
Իրավական
Ադրբեջանի խոստովանությունը՝ դատարանում. Բաքուն ամբողջացնում է հայ գերիների դեմ մեղադրանքը
20:0015.02.25 -
Միջազգային
Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված գործարքները․ Զելենսկի
19:3015.02.25 -
Քաղաքական
Մի «դավաճանության ակտ»՝ Մյունխենում. քարուքանդ կլինի՞ Եվրոպան՝ ԱՄՆ փոխնախագահի սուր ելույթից հետո
19:1515.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Պայթյունից տուժել է Մարտունիի հոգևոր հովիվը. նրան տեղափոխել են Երևան
18:3015.02.25 -
Միջազգային
Ուկրաինայի հարավում զինվորականներին մոտեցած կինը նռնակ է պայթեցրել. կան զոհեր
18:1515.02.25 -
Հասարակական
Մի քանի օր է՝ ոտքը վնասված ու անօգնական ձին մնացել է ճանապարհին, չի կարողանում տեղաշարժվել
17:1515.02.25 -
Միջազգային
Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով
17:0015.02.25 -
Հասարակական
Պայթյուն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
16:1515.02.25 -
Զինված ուժեր
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
16:0015.02.25 -
Հասարակական
Հորդորում ենք լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ ՆԳՆ
15:4515.02.25 -
Հասարակական
Անհուսալի վարկերի ներո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն. ի՞նչ անել «կյանքի դժվարին իրավիճակներում»
15:3015.02.25
Փաշինյանի աշխատակազմի հերթական դրամաշնորհը

168.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն իր հերթական կլորիկ դրամաշնորհն է տրամադրել՝ այս անգամ «Սպասարկում» ՊՈԱԿ-ին։ Ի դեպ, այս ՊՈԱԿ-ին խոշոր դրամաշնորհներ տալու ավանդույթը, ինչպես և վարչապետի աշխատակազմին ենթակա մի քանի այլ ՊՈԱԿ-ների դեպքում, սկիզբ է դրվել 2022 թվականից։
Այսպիսով, հերթական տարեկան դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է հունվարի 21-ին։ Ըստ պայմանագրի՝ ՊՈԱԿ-ը 467 միլիոն 478.300 դրամով (շուրջ 1 միլիոն 165.000 դոլարով) պետք է ապահովի ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված շենքերի և այլ գույքի սպասարկումը։ Պայմանագրի տեխնիկական բնութագրից էլ տեղեկանում ենք՝ խոսքը սպասարկվող 8 տարածքի մասին է, այդ թվում՝ Կառավարական թիվ 1 տան, Կառավարական թիվ 3 տան 2-րդ հարկի, Բաղրամյան 24-ի, Բաղրամյան 26-ի ավտոպարկի և Աբովյան 9 հասցեի երկրորդ և երրորդ հարկերի և այլն։
Ի դեպ, այս պայմանագիրը պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացվել է վրիպակով․ պայմանագրում գումարի չափի մասին տեղեկությունը տառերով տարբերակում կրկնել է նախորդ տարվա դրամաշնորհի գումարի չափը՝ 486 միլիոն 956.800 դրամը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 17-ին էլ կնքված երեք պայմանագրերով աստղաբաշխական ամենամյա դրամաշնորհներ էին հատկացվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրային տարբեր շրջանակներում առավել հայտնի է «Ֆեյքերի» ՊՈԱԿ անունով, և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, կամ, ինչպես ընդունված է ասել, կառավարական դաչաներին։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված առաջին դրամաշնորհի չափը կազմել է 16 միլիոն 500.000 դրամ, որը, ըստ պայմանագրի, նախատեսված է «Աջակցություն Սփյուռքի հայալեզու լրատվամիջոցներին» միջոցառման համար, երկրորդ՝ առավել խոշոր՝ 728 միլիոն 187.600 դրամ դրամաշնորհով էլ վարչապետի աշխատակազմը ՊՈԱԿ-ին պատվիրակել է «Հանրային իրազեկում, հասարակական-քաղաքագիտական հետազոտությունների իրականացում» միջոցառման ապահովումը։
Կառավարական դաչաներին այս տարի հատկացվել է 621 միլիոն 340.100 դրամի, կամ ավելի քան 1,5 միլիոն դոլարի չափով աջակցություն։ Գումարի շրջանակում, ըստ պայմանագրի, պետք է իրականացվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործումն ու սպասարկումը։
-
23:59 15.02.25 Արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, պաշտոնական թվերով, 205 զոհ է ունեցել, 1004 վիրավոր. պատգամավոր Կարդալ ավելին
-
23:00 15.02.25 Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ․ ի՞նչ են քննարկել Կարդալ ավելին
-
22:40 15.02.25 Թող կապիկություն չանեն. Գյումրին պատրաստվում է քաղաքապետ ընտրել՝ հին ու նոր դեմքերից Կարդալ ավելին
-
22:20 15.02.25 Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP Կարդալ ավելին