-
Միջազգային
Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների
15:0019.06.25 -
Միջազգային
Հրթիռակոծվել են հիվանդանոցներ. Իրան-Իսրայել օդային դաժան բախումներից տասնյակ զոհեր ու վիրավորներ կան
14:4519.06.25 -
Իրավական
Աբսուրդի գագաթնակետն է. Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
13:4519.06.25 -
Հասարակական
Երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան. անհետ կորած զինվորների հարազատների ակցիան շարունակվում է
13:0619.06.25 -
Քաղաքական
Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am
12:2119.06.25 -
Հասարակական
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ
12:1519.06.25 -
Հայաստան
Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
12:0519.06.25 -
Քաղաքական
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք
11:5119.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումն է. Աննա Գրիգորյան
11:5019.06.25 -
Հայաստան
Բոլորս ենք գերի էս ազգակործանի ու նրա մանկլավիկ կամակատարների ձեռքում. Նազենի Հովհաննիսյան
11:3019.06.25 -
Քաղաքական
Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար․ հայտարարություն
11:0019.06.25 -
Քաղաքական
Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան
10:4519.06.25 -
Մամուլի տեսություն
Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»
10:4219.06.25
Փաշինյանի աջակիցները լրագրողից ներողություն կխնդրեն ու փոխհատուցում կվճարեն

Լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանն ու Անի Գևորգյանը դատարանում հաղթել են ՔՊ աջակիցներին, ովքեր լրագրողների հասցեին վիրավորանքներ էին հնչեցրել 2023 թվականի հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին «անցանկալի» հարցեր տալու համար:
Լրագրողները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով դատական պրոցեսների ընթացքն ու առաջացած խնդիրները:
«Այն անձինք, ովքեր սոցցանցում, փողոցում մեզ այդքան ինքնավստահ կերպով վիրավորում էին, ինչ պիտակ ասես կպցնում էին, գոնե մեկ անգամ իմ գործով դատական նիստին չեն եկել: Այսինքն՝ այն, ինչ ասում էին ՔՊ-ական շրջապատի մոտ և այն ինչ ասում էին սոցցանցում, չեն կարողացել անել դատարանում»,- ասաց լրագրող Անի Գևորգյանը:
«Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նշեց, որ լրագրողներին հաճախ են մեղադրում պատվերով նյութեր գրելու համար, իսկ այդ ասուլիսից հետո բառապաշարն ավելի անթույլատրելի էր դարձել, կին լրագրողներին անվանել էին «պոռնիկ», «լիրբ», գրել էին՝ «ոնց կգցեի քեզ քացուս տակ» և նման այլ արտահայտություններ։
«Դրանից հետո մենք սկսեցինք դատական գործընթացներ, վիրավորնքի հետ կապված քաղհայցեր ներկայացրեցինք։ Մինչ օրս նման հայցեր չեն եղել, լրագրողները հանդուրժել են իրենց հասցեին վիրավորանքները, զրպարտանքները։ Անհանդուրժելի էր այլևս լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, մենք որոշեցինք նախադեպ ստեղծել»,-հայտնեցՀռիփսիմե Ջեբեջյանը։
«Երկու գործով՝ Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի ու Խաժակ Թանանյանի, որոնք երկուսն էլ իշխանական աջակիցներ են, մենք հաղթել ենք, արդար դատավճիռ է կայացվել։ Սրանք նաև նախադեպային են»,-ասաց նա ու մանրամասնեց, որ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի գործով դատավոր Նոնա Գալստյանը մասնակի է բավարարել պահանջը՝ որոշում կայացնելով, որ Դիանա Մարտիրոսյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 70 հզ դրամ պահանջվող 400 հազարի փոխարեն, իսկ Խաժակ Թանանյանի գործով դատավոր Սարգիս Արմենակյանն ամբողջությամբ բավարարել է հայցը. Թանանյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 400 հզ դրամ։
-
13:45 19.06.25 Աբսուրդի գագաթնակետն է. Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի Կարդալ ավելին
-
13:15 19.06.25 «Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել է Կարդալ ավելին
-
12:00 19.06.25 Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ․ Sputnik Արմենիա Կարդալ ավելին
-
23:42 18.06.25 Սամվել Կարապետյանը կալանավորվեց Կարդալ ավելին