Լրահոս
Հասարակական
16:00
08.12.24
176

Ուրիշների պես ճոխ չենք կարա բռնացնենք. նախատոնական Երևանի «սև սիրտը»

 

Կփոխի՞ արդյոք քաղաքացիների տրամադրությունը գլխավոր տոնածառը, որի լույսերը վառվելու են այսօր՝ ժամը 20:00-ին, կլուսավորի՞ արդյոք մարդկանց՝ ամենօրյա հոգսերից ու համազգային կորստի ցավից մթնած հոգիները: Չգիտեն մարդիկ, բայց հույս ունեն՝ մի փոքրիկ հույս, որ նոր տարում՝ բոլոր հայերը տոնածառ դնելու տեղ կունենան: Չէ՞ որ ամենաշատ հրաշքների Ամանորին են սպասում: