Լրահոս
Մամուլի տեսություն
09:26
15.05.26
118

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հայաստանում այնպիսի տոտալ վախի մթնոլորտ է հաստատված, որ քաղաքացիները վախենում են անգամ կանգնել, շփվել, զրուցել լայվ ռեժիմով մայրաքաղաքի փողոցներում քարոզարշավ անող ընդդիմադիր
ուժերի ներկայացուցիչների հետ։

«Հրապարակ»

Խոպանչիներն արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս,
ոմանց Լարսից անգամ հետ են ուղարկել։

«Ժողովուրդ»

 Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով և տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաև ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության և հատկապես ՔՊ-ի մասին։

«Հրապարակ»

Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժն առավել խստացնել՝ մինչեւ10 տարի ազատազրկմամբ:

«Ժողովուրդ»

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  Ազգային -Ժողովրդավարական Բևեռ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանի հետ: