Լրահոս
Հասարակական
17:00
15.06.24
67

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Img default alt hy

Երևանում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: 

Հանրապետության տարածքում հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։