-
Միջազգային
Պուտինը վախենո՞ւմ է Թրամփից. Ռուսաստանը «ծանր քաշայիններին» կտանի բանակցությունների
23:3015.02.25 -
Հասարակական
Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
23:1515.02.25 -
Քաղաքական
Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ․ ի՞նչ են քննարկել
23:0015.02.25 -
Քաղաքական
Թող կապիկություն չանեն. Գյումրին պատրաստվում է քաղաքապետ ընտրել՝ հին ու նոր դեմքերից
22:4015.02.25 -
Քաղաքական
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP
22:2015.02.25 -
Միջազգային
Քաղաքացիական պատերազմի վտանգ՝ Բեյրութում. տասնյակ վիրավորներ՝ անկառավարելի դարձած փողոցում
22:0015.02.25 -
Քաղաքական
Սովորական մանիպուլյացիա. Հայաստանի պետական պարտքի մեջ մոլորվել է էկոնոմիկայի նախարարը
20:4515.02.25 -
Իրավական
Ադրբեջանի խոստովանությունը՝ դատարանում. Բաքուն ամբողջացնում է հայ գերիների դեմ մեղադրանքը
20:0015.02.25 -
Միջազգային
Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված գործարքները․ Զելենսկի
19:3015.02.25 -
Քաղաքական
Մի «դավաճանության ակտ»՝ Մյունխենում. քարուքանդ կլինի՞ Եվրոպան՝ ԱՄՆ փոխնախագահի սուր ելույթից հետո
19:1515.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Պայթյունից տուժել է Մարտունիի հոգևոր հովիվը. նրան տեղափոխել են Երևան
18:3015.02.25 -
Միջազգային
Ուկրաինայի հարավում զինվորականներին մոտեցած կինը նռնակ է պայթեցրել. կան զոհեր
18:1515.02.25 -
Հասարակական
Մի քանի օր է՝ ոտքը վնասված ու անօգնական ձին մնացել է ճանապարհին, չի կարողանում տեղաշարժվել
17:1515.02.25 -
Միջազգային
Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով
17:0015.02.25 -
Հասարակական
Պայթյուն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
16:1515.02.25 -
Զինված ուժեր
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
16:0015.02.25 -
Հասարակական
Հորդորում ենք լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ ՆԳՆ
15:4515.02.25 -
Հասարակական
Անհուսալի վարկերի ներո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն. ի՞նչ անել «կյանքի դժվարին իրավիճակներում»
15:3015.02.25
Ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը մնացել է թղթի վրա, իսկ իշխանությունները զբաղված են անիրականանալի՝ Խաղաղության խաչմերուկի ծրագրերով։
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 29-ը ամյակի օրը՝ պատերազմից 6 օր առաջ, հանրությանը դիմելով՝ ասաց. «Համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։
Հետո հանրության դատին հանձնեց մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե զարգացման ռազմավարության որ կետերն ինչ փուլում են։
Այսպիսով, ահա այդ ռազմավարության կետերից մի քանիսը․
• Հայաստանի բնակչության աճ՝ մինչև 5 մլն մարդ:
Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով: Հարկ է նշել, որ այս աճը գրանցվել է օտար երկրներից Հայաստան եկած և քաղաքացիություն ստացած ռուսների, հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների շնորհիվ։
• 1,5 մլն նոր աշխատատեղերի ստեղծում և աղքատության հաղթահարում։
2022 թվականին աղքատության միջին գծով ցուցանիշը կազմել է 24.8%։
2023 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 23.7%-ի։ 2024 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել։
2024 թվականի նոյեմբերին գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 782,832։
Այս ցուցանիշների դանդաղ աճող տեմպը խոստումնալից երազանքների կատարման համար շատ հեռու է իրականությունից։
• ՀՆԱ ավելացում՝ 20 անգամ, միջին աշխատավարձի աճ՝ 7 անգամ
2023 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է 7%-ով։
2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 1,922,939.6 մլն դրամ, ինչը 2.6 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
• Առողջ ապրելակերպի վերածումն ազգային առանձնահատկության։
Առողջ ապրելակերպը քարոզում է վարչապետը՝ հեծանիվ վարելով, սակայն ամեն օր ՀՀ արտաքին հարաբերությունների դարավոր թելը կտրելով։
• Կյանքի ակնկալվող տևողության բարձրացում մինչև 90 տարեկան։
Հայաստանում երկարակեցության ցուցանիշը 77,7 տարի է․ տղամարդիկ կանանցից մի քանի տարի քիչ են ապրում։
• Մեկ զինծառայողի ներուժի տեսանկյունից աշխարհի ամենամարտունակ բանակի առկայություն։
Այս հայտարարությունից 6 օր անց Հայաստանը տվեց 5000 զոհ և պարտվեց պատերազմոմ։ Առանց այդ էլ գլխատված բանակը գրեթե 5 տարի է՝ դժվարանում է ոտքի կանգնել։
• Հետախուզական ծառայության ձևավորում, որը կներառվի աշխարհի առավել արդյունավետ հետախուզական ծառայությունների տասնյակում։
Երկու օր առաջ հեղափոխական իշխանության կողմից ստեղծված Արտաքին հետախուզությունը զեկույց հրապարակեց, որը հանրության համար ընդունելի չեղավ։ Համացանցում օգտատերերը պնդում էին, որ այդ զեկույցը նման է 70 հազար դրամով դիպլոմային աշխատանք գրելուն. այն չի կարելի անվանել լուրջ հետախուզական զեկույց։
• Կրթության վերածումն ազգային կենսակերպի։
Իշխանությունը ամեն բան փորձում է անել՝ վերացնելով կրթական նախկին հաստատված նորմերը։ Կառավարությունը 2 տրիլիոն դրամ պատրաստվում է ներդնել Ակադեմիական քաղաքի կառուցման համար, որը բարձրագույն կրթության կործանումն է։
Համալսարաններին սպառնում է միացման վտանգը, իսկ մշակութային շենքերից հանվեց ազգային բառը։
• Հայաստանի վերածումը բարձր տեխնոլոգիաների երկրի։
Այս նպատակին հասնելու ճանապարհը «Հայասաթ 1-ն» էր, որը թռիչքից հետո՝ տիեզերք հայտնվելուն պես, ոչ միայն խափանվեց և չկատարեց իր առաքելությունը, այլև խնդիրներ առաջացրեց օտարերկրյա պետությունների արբանյակների համար։
Հենց այսպես էլ մինչև 2050 թվականի ռազմավարական զարգացման հայեցակարգը անցել է պատմության գիրկը։»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
13:25 15.02.25 Մամուլի տեսություն 15.02.2025 Կարդալ ավելին
-
11:30 15.02.25 Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետևից, հրաժարվում են նրանից. «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:30 15.02.25 Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
10:15 15.02.25 Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս. «Հրապարակ» Կարդալ ավելին