Լրահոս
2025-10-30
-
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Փաշինյանն ու ՄակրոնըՀաջորդիվ քննարկվել են տարածաշրջանային նշանակության հարցրեր: Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:Ավելին17:3930.10.25 -
ՄիջազգայինԱնհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումը. Թրամփի «ծանր ուղևորությունն» ու Պուտինի «Պոսեյդոնը»Ռուսաստանում «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռներ ու միջուկային մարտագլխիկով «Պոսեյդոն» գերտորպեդի փորձարկումից հետո Միացյալ Նահանգների նախագահը հանձնարարել է պատերազմի նախարարությանը անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները: Ըստ Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկում է անում նաև Չինաստանը, ինքը չի ցանկանում հետ մնալ:Ավելին17:3030.10.25 -
ՄիջազգայինՊոկրովսկում իրադրությունը բարդ է. ՌԴ-ն հայտնել է ուկրաինացի զինվորների շրջափակման մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ Կուպյանսկում և Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերը հայտնվել են ռուսական բանակի շրջափակման մեջ: Պուտինի խոսքով՝ ուկրաինացի զինծառայողների ճակատագիրը պետք է որոշի Կիևը, ինչպես դա ժամանակին արել են «Ազովստալ»-ում:Ավելին17:1530.10.25 -
ԻրավականՆաթան Սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման մասով ՔԿ-ն քրվարույթ չի հարուցի. 24NewsՓաստաբան Արա Զոհրաբյանի ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է վարույթ չնախաձեռնման արձանագրություն և ուղարկվել հսկող դատախազի հաստատմանը:Ավելին17:0830.10.25 -
ՏարածաշրջանԽալիլ Շիրգուլամին նշանակվել է Հայաստանում Իրանի դեսպանԻրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել:Ավելին17:0530.10.25 -
ԻրավականԱվանի համայնքային ոստիկանները բացահայտել են Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ)Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 10-ին: Գողացել էին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում կայանված «Լեքսուս» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։Ավելին17:0030.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀիշեցնենք՝ վարչապետը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը:Ավելին16:4930.10.25 -
Իրավական7 անձանց, այդ թվում՝ պարեկային ծառայության 4 պաշտոնյաների և ՃՈ նախկին տեսուչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նույն դասակի պարեկային ծառայողները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ոստիկանության ՃՈ նախկին տեսուչի դրդչությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրում չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության ու ապահովագրական ընկերության օրինական շահերին: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերին՝ Գորիս քաղաքում, վարորդը ավտոմեքենան վարելիս բախվել է երկու տրանսպորտային միջոցների, որից հետո դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նրա ենթակա պարեկային ծառայողները, տեղեկացված լինելով վարորդի՝ ՃՈ նախկին տեսուչի բարեկամը հանդիսանալու և հնարավոր ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, հիշյալ նախկին պաշտոնատար անձի դրդչությամբ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պարեկները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել վարորդի փաստաթղթերը վերցնելու, սթափության վիճակի զննություն կատարելու և ստացված տվյալները քննիչին տրամադրելու ուղղությամբ, ավելին՝ տվյալ վարորդի փոխարեն կատարել են այլ անձի նույնականացում և սթափության վիճակի ստուգաչափում, որից հետո տեղեկատվական համակարգում մուտքագրել են այդ մասին կեղծ տեղեկություն և նույն բովանդակությամբ կեղծ կտրոնը տրամադրել քննիչին, որի հետևանքով ապահովագրական ընկերությունը զրկվել է տուժած վարորդներին որպես պատճառված վնաս փոխհատուցած 1.178.950 ՀՀ դրամը պատահարում վնաս պատճառած անձից օրենքով սահմանված կարգով գանձելու հնարավորությունից: Նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ևս 6 անձի, այդ թվում՝ 3 պարեկներին և ՃՈ նախկին տեսուչին: Դասակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ պարեկներից մեկի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցումն ու բացակայելու արգելքը: Ապահովագրական ընկերությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Վերը նշված 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:4530.10.25 -
ՔաղաքականԱնդրադարձ է կատարվել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային:Ավելին16:4030.10.25 -
ՔաղաքականՀայաստանի և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» միջև փոըմբռնման հուշագիր է ստորագրվելՀոկտեմբերի 29-ին Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (International Fund for Public Interest Media, IFPIM) գործադիր տնօրեն Նիշանտ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է Հիմնադրամին՝ Թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, ինչպես նաև անկախ և փաստահեն լրագրության զարգացումը:Ավելին16:3530.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ից վարձակալված Apache ուղղաթիռները հասել են Լեհաստան«Սա երաշխավորում է, որ Լեհական զորքերի զինծառայողների ուսուցումն անցկացվի գրաֆիկին համապատասխան։ Նման ուղղաթիռների օգտագործումը թույլ կտա ապահովել Լեհական զորքերի համար գնված AH-64E տարբերակի Apache նոր ուղղաթիռների օդաչուների ու ցամաքային անձնակազմի պատշաճ ուսուցումը», - ընդգծել է նախարարը։Ավելին16:3030.10.25 -
ԻրավականՆոր իրավիճակ է ԱԱԾ շենքում. Վարդան Ղուկասյանի փաստաբաններին սպասեցրել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի մոտԿալանավորներով գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներում փաստաբանները չեն կարողանում հանդիպել պաշտպանյալների հետ: Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրված նոր մեղադրանքը քննարկելու համար նրա պաշտպաններին երկու անգամ խոչընդոտել են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ մտնելիս: Ընդդիմադիր համայնքապետը չի ընդունում մեղադրանքները:Ավելին16:2030.10.25 -
ՀասարակականՄայր Աթոռը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարությունԵկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը: «Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը և անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն»,- նշված է հայտարարության մեջ:Ավելին16:1530.10.25 -
ՍփյուռքԱնի Զալինյանը՝ Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայազգի պատգամավորԱյս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել «Աբովյան» մշակութային միությունը, FAON-ը, ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։ Նիդերլանդական Օրագրի խմբագրությունը ևս միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Անիին հաջողություն պետականաշինության և հանրային ծառայության պատասխանատու գործում։Ավելին16:0330.10.25 -
ՀասարակականՄեկ մարդ է զոհվել ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախման հետևանքով. մանրամասներՀոկտեմբերի 30-ին, Սպիտակ–Արջուտ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։Ավելին15:5230.10.25 -
ՔաղաքականԻրական խաղաղությունը չի կարող պատկանել մեկ կուսակցության կամ մեկ մարդու․ այն պատկանում է ժողովրդին․ Սուրենյանց«Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ. դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ…»:Ավելին15:4830.10.25 -
ՔաղաքականՀայաստանը ռազմական կցորդ կունենա ԿիպրոսումՈրոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը հիմնված են ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունեն զարգացման լուրջ հեռանկարներ:Ավելին15:3530.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ալիևը մերժո՞ւմ է Փաշինյանին. արտահոսք Բաքվի դիվանագիտական աղբյուրներիցՀայլուր 15։30 Ալիևը մերժո՞ւմ է Փաշինյանին. արտահոսք Բաքվի դիվանագիտական աղբյուրներիցԱվելին15:3030.10.25 -
Քաղաքական44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս աջակցություն կստանանԿառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:Ավելին15:1930.10.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին15:1530.10.25