Լրահոս
2025-11-04
-
Մամուլի տեսությունՈվքե՞ր են ընդգրկված ՔՊ-ի նախընտրական շտաբում. «Հրապարակ»Վերջերս ՔՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թ. ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։Ավելին11:2604.11.25 -
Մամուլի տեսությունԲԷՑ-ը 2.6 միլիարդի վնաս է հասցրել Հայաստանին. անուններ, թվեր․ «Ժողովուրդ»Նախ տեղեկացնենք, որ ԲԷՑ-ը պատկանում է Կառավարությանը եւ համարվում է էլեկտրաէներգիա փոխանցող ցանց (220 կՎ), իսկ ՀԷՑ-ը, որ պատկանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին, էլ. էներգիայի բաշխիչ ցանց է (110 կՎ եւ ցածր): ՀԷՑ-ի միջոցով է սպառողը էլեկտրաէներգիան ստանում: Այսինքն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) եւս ռազմավարական նշանակության ընկերություն է, սակայն այնտեղ միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել: Աուդիտորական եզրակացության ուսումնասիրությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աղաղակող լուրջ իրավախախտումներ կան ընկերության գործունեության մեջ:Ավելին11:2104.11.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևի վարչակազմը համակարգել և ֆինանսավորել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» արշավը. OC Media-ի բացահայտումը«Արշավը ներկայացվում է իբրև մարդասիրական ջանք՝ աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։ Սակայն ժամանակի ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության, որը Բաքուն պարբերաբար օգտագործում է որպես քարոզչական գործիք»,-նշվում է հոդվածում։Ավելին11:1504.11.25 -
ՀասարակականԱղոթում ենք, որ Բարեգութ Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը․ արքեպիսկոպոս ԿճոյանՏ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։ «Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ գահակալության 26-ամյակի առթիվ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տարիներ առաջ Դուք ստանձնեցիք Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աթոռի գահակալությունը և, որպես Հայոց 132-րդ Հայրապետ, շարունակեցիք մեր նախնյաց տիրավանդ առաքելությունը. ամուր և հաստատ պահել քրիստոնեական հավատքն ու մեր բեթղեհեմյան մսուրը՝ հայոց դարավոր ու հավերժասնունդ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: «Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հոգևոր ու բարոյական արժեքների գանձարան…» (Գարեգին Բ Կաթողիկոս): Վեհափա՛ռ Տեր, Աղոթում ենք առ Աստված, որ Բարեգութ Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Բարձրյալն Աստված Իր Աջով զորակից լինի լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցուն՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Ամեն»,- ասվում է ուղերձում։Ավելին11:0004.11.25 -
ՔաղաքականԻ՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները․ Իշխան ՍաղաթելյանՓաստաթղթի նախաստորագրումից անմիջապես հետո Ալիևը Սյունիքով անցնող ճանապարհը անվանեց «միջանցք», հայ հասարակությանը՝ «հիվանդ», իսկ այսօր բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մասին։Ավելին10:5004.11.25 -
ՀասարակականՍպшնվել է ՔՊ-ի տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն ԱթոյանըԺամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի։Ավելին10:4004.11.25 -
Մամուլի տեսությունՓակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել․ «Հրապարակ»Քոչարյանն ասել է՝ եթե հեռախոսները հավաքում եւ տեղադրում են հատուկ չգաղտնազերծվող սարքում, ապա, նույն տրամաբանությամբ, սենյակում նոութբուք էլ չպիտի լինի, սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն էլ է իր նոութբուքով գնում:Ավելին10:3804.11.25 -
ՍպորտԵվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակիցԵվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային վերջին օրը՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանն ունի 5 մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 94 կգ քաշային Մնացական Աբրահամյանը: Ժամը` 14:00-ին, մինչև 23 տարեկան աղջիկներից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայինները, այստեղ Հայաստանը կներկայացնի Մերի Թումասյանը: 16:00-ին 110 կգ ծանրորդների մրցաշարում մեդալային պայքարի մեջ կմտնեն Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը: Եվ ժամը`18:30-ին գերծանր քաշային ծանրորդների մրցմանը Հայաստանը կներկայացնի Աշոտ Մովսիսյանը:Ավելին10:3004.11.25 -
ՀասարակականՄեկնարկել է նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացըԱյս մասին տեղեկացնում են միասնական սոցիալական ծառայությունից:Ավելին10:2504.11.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանի քավոր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը տարածքներ հանձնելու անոնս է արել։Ավելին10:1804.11.25 -
Մամուլի տեսությունՀոգևորականների գործերով վերաքննիչում հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ «Ժողովուրդ»Դեպքից հետո երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված մի քանի հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։ Ձերբակալվել էր նաեւ Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը. վերոնշյալ հոգեւորականներից երեքը մինչ օրս մնում են կալանքի տակ։Ավելին10:1504.11.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0904.11.25 -
Մամուլի տեսությունԱԺ նախագահի օգնականը հայտարարագիրը սխալ է լրացրել. 1 տունը վաճառել մի քանի անգամ․ «Ժողովուրդ»Նախկինում հանրային պաշտպան Կարլեն Գրեյանը 2024 թվականի հունիսի 10-ից նշանակել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, նրա՝ 2024 թվականի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի օգնականը տարեսկզբին ունեցել է համատեղ սեփականությամբ 2 անշարժ գույք՝ բնակարան, որից 1-ը Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, մյուսը՝ Գյումրիում. բնակարանները, համապատասխանաբար, ձեռք են բերված 2021 եւ 2022 թվականներին։Ավելին10:0004.11.25 -
Մամուլի տեսություն«Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին. «Իրավունք»Հալներդ կտենաք,-ասում են այս կերպ է արձագանքել թիմակիցների ժպտերես դեմքերին Փաշինյանը, ակնհայտ ցույց տալով իր դժգոհությունը հավաքված մասայի վերաբերյալ։Ավելին09:5304.11.25 -
ՀասարակականԱյսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն էՈրդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը՝ մաղթելով ազգընտիր Հայրապետին քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և հոգևոր անբեկանելի եռանդ՝ փոթորկահույզ ալեկոծություններով հայոց տապանը անվտանգ ու անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը։ Թող Ամենաբարին Աստված զորակից լինի Նորին Սրբությանը այս դժվարին ժամանակաշրջանում հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը՝ նորանոր աստվածաշնորհ արարումներով պայծառացնելով հայոց անդաստանը և առատացնելով մեր կյանքում Աստծո անհամար բարիքները, օրհնությունն ու շնորհները՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի շինություն մեր Հայրենիքի։ Եվ թող Բարձրյալն Իր ողորմությամբ անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ծաղկյալ՝ Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը։Ավելին09:4604.11.25 -
Մամուլի տեսությունԱրևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»«Չնայած կա տեսակետ, որ Արևմուտքը աջակցում է Հայաստանի ներկա իշխանություններին, այդուամենայնիվ, կարծես թե, այդ աջակցությունը զգալի նվազել է, և ամբողջ արևմտյան շրջանակները չէ, որ, մեղմ ասած, սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Դրա մասին են վկայում վերջին շրջանում արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած սուր անդրադարձները, ինչպես նաև առանձին եվրոպաշտոնյաների արձագանքները՝ կապված Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի, հոգևորականների, ընդդիմության դեմ բռնաճնշումների, մասնավորաբար գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ:Ավելին09:4204.11.25 -
Մամուլի տեսությունԱրևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»«Չնայած կա տեսակետ, որ Արևմուտքը աջակցում է Հայաստանի ներկա իշխանություններին, այդուամենայնիվ, կարծես թե, այդ աջակցությունը զգալի նվազել է, և ամբողջ արևմտյան շրջանակները չէ, որ, մեղմ ասած, սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Դրա մասին են վկայում վերջին շրջանում արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած սուր անդրադարձները, ինչպես նաև առանձին եվրոպաշտոնյաների արձագանքները՝ կապված Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի, հոգևորականների, ընդդիմության դեմ բռնաճնշումների, մասնավորաբար գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ:Ավելին09:4204.11.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են ռուս ուսանողները ժամանում Հայաստան և ի՞նչ են այստեղ անելու. «Փաստ»Այսօր Հայաստանում ռուսերենի հետ կապված իրավիճակը երկակի է: Մի կողմից՝ թվերը տպավորիչ են. բնակչության 70-80 %-ը խոսում է ռուսերեն, կա ավելի քան 60 դպրոց, որոնք առաջարկում են լեզվի խորացված ուսուցում, և հրատարակվում են ռուսալեզու պարբերականներ: Մյուս կողմից՝ 2024 թվականին ռուսերենը պաշտոնապես ստացավ օտար լեզվի կարգավիճակ, ինչն արդեն հանգեցրել է մի շարք դպրոցներում դասավանդման ժամերի կրճատմանը:Ավելին09:3804.11.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանին պետք է, որ անկայուն, բախումնային իրավիճակներ լինեն. «Փաստ»Ակնհայտ է, որ Փաշինյանի համար քաոսը, խառնաշփոթը, բախումները, խժդժությունները գործունեություն ծավալելու հոգեհարազատ միջավայր են: Այսինքն, նա իրեն այդ շփոթի, իրարանցման մեջ ոչ թե պարզապես լավ է զգում, այլ ակտիվորեն ծավալվում է, առաջ է հրում իր, այսպես ասած, օրակարգը:Ավելին09:3404.11.25 -
Կրթություն և գիտությունՎերջին զանգ է «Էլբակյան» կրթահամալիրում. ավելի քան 350 շրջանավարտ դարձավ պահանջված մասնագետ«Էլբակյան» կրթահամալիրն աննախադեպ թվով շրջանավարտներ ունի: Կրթահամալիրն այս տարի ավարտում են գրաֆիկ դիզայնի, վեբ ծրագրավորման, ռոբոտաշինության և մի շարք այլ մասնագիտություններով ավելի քան 350 պատանիներ:Ավելին09:3004.11.25