Լրահոս

2025-11-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որը չի վախենա իր փոքրությունից, այլ փոքրությունը կվերածի առավելության. Արմեն Գևորգյան
    ՀՀ նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացրել է փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իր պատկերացումները։ Հոդվածը հրապարակում ենք ամբողջությամբ․
    13:03
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանին կրկին տարել են «Երևան–կենտրոն» քրեակատարողական հիմնարկ․ փաստաբան
    Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:  Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
    12:49
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ո՞ւր են տարել Վարդան Ղուկասյանին՝ հետազոտությունը կիսատ թողած. փաստաբանները փնտրում են
    Հայլուր 12։30 Ո՞ւր են տարել Վարդան Ղուկասյանին՝ հետազոտությունը կիսատ թողած. փաստաբանները փնտրում են
    12:30
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին
    2025 թ․ նոյեմբերի 6, Նյու Յորք․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։
    12:26
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տարել են անհայտ ուղղությամբ
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կիսատ է մնացել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետազոտությունները, նրան հիվանդանոցից տարել են անհայտ ուղղությամբ: Այս մասին «News.5tv.am » հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը: 
    12:14
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ուժի մեջ է մտնում ՀՀ ՊԵԿ նախագահի N 1505-Ն հրամանը, որով փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձևերը։
    12:02
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ր վայրերն են ամենից շատ նախընտրել 2025թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկները․ պատգամավոր
    «Այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջային օպերատորների / գործակալների կողմից կազմակերպված տուրերի շրջանակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների համար ամենապահանջվածը եղել է Գառնի-Գեղարդ ուղղությունը:
    11:51
    07.11.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.11.2025
    Մամուլի տեսություն 07.11.2025
    11:39
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թող Տիրոջ հավիտենական Խոսքը լինի մեր առաջնորդը․ Տեր Վրթանես Բաղալյան
    Այսօր Սուրբ Գևորգի սուրբ տաճարում համախմբվել ենք ոչ միայն աղոթելու, այլև մեր սրտերն ամրացնելու այն ճշմարիտ հավատքի մեջ, որի մասին առաքյալն է պատգամում.
    11:26
    07.11.25
    Ավելին
  • Սպորտ
    Արցախցի փոքրիկ կարատեիստները դրսում են մարզվում. հաղթել սովորելու մարզադահլիճը փակում են նրանց առաջ
    70-ից ավելի արցախցի պատանիներ մարզադահլիճ չունեն, ստիպված կարատեի դասընթացները դրսում են անցկացնում: Տեղահանված արցախցի երեխաների պարապմունքների համար համար 17 հատուկ դպրոցի մարզադահլճն էին հատկացրել: Սակայն խումբը ստիպված է եղել դուրս գալ այնտեղից, ԿԳՄՍՆ-ից հայտնել են, թե այլ պլաններ ունեն դպրոցի հետ կապված:
    11:10
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ
    Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    11:06
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հնարավոր չէ այս պետական բյուջեով ՀԷՑ-ը գնել, եթե նոր վարկեր չվերցնեն․ «Հրապարակ»
    «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա ճակատագիրը կախված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ձեւացրել է, թե իրեն անհայտ է ՀԾԿՀ-ի որոշումը, այն քանի դեռ չկա, ինքը չի կարող ասել, թե ՀԷՑ-ի վերաբերյալ իր նախկինում հնչեցրած որ սցենարը կյանքի կկոչվի։ Միեւնույն ժամանակ չի թաքցրել, որ կառավարությունը մտադիր է գնել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ը, իսկ գնման գործընթաց հնարավոր է կազմակերպել, երբ ՀԷՑ-ին զրկեն լիցենզիայից․ «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ հանձնաժողովի որոշումը դա հնարավոր դարձնի, ապա հարց է ծագելու՝ ինչքա՞ն է գինը, գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա լինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի դա։ Եթե շատ մեծ լինի գինը, եւ ակնհայտ լինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով։ Բայց ասում եմ՝ դա հնարավոր կամ անհնար կդառնա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում»։ Փաշինյանը նաեւ ասել է, թե երկրորդ սցենարն այն է, որ այն ինչ-որ ձեւով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից, բայց կառավարությունը որոշակի ներկայություն կունենա, օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի միջոցով՝ դա քննարկվում է։ Սա, ըստ էության, նման կլինի այն գործընթացին, որի արդյունքում ԶՊՄԿ-ի, «Լիդիանի» կամ «Վիվա Սելի» բաժնետոմսերը կառավարությունը յուրացրեց` «նվեր» ստանալով այդ ընկերություններից:
    10:57
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ նախկին նախագահը 2 ամիս տնային կալանքի տակ կլինի
    Դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց 2 ամիս տնային կալանքով։
    10:44
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մուղնիում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Mitsubishi»-ն. կա 1 զnh, 2 վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
    10:38
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի աշխատակազմում անհանգիստ են․ Թաքեր Կարլսոնի հետ Կարապետյանի հարցազրույցը կարող է լուրջ բացահայտումներ անել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է: Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել և դա ոմանց դրել է անհարմար դրության մեջ, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպվող հարցազրույցների համար, որպես կանոն, գումարներ են վճարվել և դրանց կազմակերպմամբ զբաղվել է հենց աշխատակազմը:
    10:33
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից՝ քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»
    Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում: Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին․ համայնքում վախի մթնոլորտ է, տեռոր, հետապնդումներ»։
    10:29
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ: Վերջին հայցը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին՝ հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով, դրանից առաջ էլ երկու քաղհայց էր ներկայացվել` օգոստոսի վերջին:
    10:14
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
    10:08
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, եւ նորը չի ձեւավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն՝ այս տարվա մայիսին: Սակայն պատճառների մասին չմանրամասնեց։
    10:02
    07.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական՝ այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին: Սակայն, ինչպես այժմ «Ժողովուրդ»-ին փոխանցում են Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է: Իհարկե, այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Նշենք, որ այս պահին կան 6 տարբեր տեսչական մարմիններ, որոնք գտնվում են վարչապետի վերահսկողության ներքո: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր նաեւ, որ կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում. կարելի է ասել՝ տեսչություններում այս առումով բունտ էր հասունանում: Թեպետ կառավարությունում քննարկումների ընթացքում շեշտվել էր, որ պետք է հնարավորինս նվազեցնել կրճատումների ծավալը, սակայն այդ հարցում կարծես թե լուծումներ չեն գտնվել։ Կարճ ասած՝ երկար քննարկումներից հետո նոր կոմիտե ստեղծելու հարցն այս պահին առկախ է. գործընթացը կանգ է առել»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
    09:54
    07.11.25
    Ավելին