Լրահոս
2025-11-08
-
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին16:3008.11.25 -
Արտաքին քաղաքականություն«Հայ հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում»․ Ալիև«Հայկական տանկերն այսօր ցուցադրվում են Ռազմական ավարի պարկում, իսկ հայ հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում»: Արցախի օկուպացիան նշող «զինվորական շքերթի» ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Արցախում վերջին պատերազմից առաջ «Հայաստանում ասում էին, որ իրենց տանկերը կլինեն Բաքվի փողոցներում, իսկ իրենք թեյ կխմեն Բաքվում։ Իրականում, նրանց ցանկությունները կատարվեցին, մենք դրանք իրականացրեցինք։ Հայկական տանկերն այսօր ցուցադրվում են Ռազմական ավարի պարկում, իսկ հայ հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում», - ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ալիևին։Ավելին16:1508.11.25 -
ՀասարակականՎթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի» մոտ բախվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին16:0008.11.25 -
Արտաքին քաղաքականությունՄահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ ԻգնատիուսըՊատերազմի ընթացքում Իգնատիուսը մասնակցել է Ֆիլիպինյան դեսանտային օպերացիային և Սուրիգաոյի ծովամարտին, ինչի համար պարգևատրվել է ԱՄՆ ՌԾՈւ մեդալով։ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո վերադարձել է ԱՄՆ, շարունակել կրթությունը, ամուսնացել և զբաղվել գիտական ու խորհրդատվական գործունեությամբ՝ համագործակցելով պաշտպանության նախարարության հետ։Ավելին15:4508.11.25 -
Քաղաքական«Հիմա չեն կրակում, որովհետև ինչ ուզում են, տալիս են»․ Ռոբերտ ՔոչարյանՄարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր։ Անճարության մի զգացողություն էր, որ տեսնում ես, որ հայրենիքը կորցնում ես։Ավելին15:3508.11.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը վաղուց է կառուցում իր պաշտպանական և քաղաքական ռազմավարությունը՝ անկախ Ռուսաստանի շահերից․ ԶատուլինԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական բանակն անցնելու է ՆԱՏՕ-ի ստանդարտներին։Ավելին15:3008.11.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ի միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է սպառազինությունների մրցավազքի նոր փուլի հանգեցնել. ՌԴ ներկայացուցիչՄիավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է հանգեցնել իրավիճակի սրման և սպառազինությունների մրցավազքի նոր փուլի։Ավելին15:1508.11.25 -
ՔաղաքականԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականին. անոնսՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին: Այն կհեռարձակվի վաղը՝ նոյեմբերի 9-ին՝ 21:00-ին:Ավելին15:1008.11.25 -
ԻրավականՀայաստանում հայտնաբերվել է ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ սեռական հանցագործություն կատարած միջազգային հետախուզվողՔրեական ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած միջազգային հետախուզվողին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳ նախարարությունը։Ավելին15:0008.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.78 դրամ:Ավելին14:4508.11.25 -
ՀասարակականԱյսօր մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումըԱյս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 8400 մանկավարժ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Համապատասխանաբար գրանցվել է 313 և 289 մասնակից:Ավելին14:3908.11.25 -
Հասարակական22-ամյա վարորդը «Kia Forte»-ով բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կան վիրավորներԵրեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արտենի-Քարակերտ գյուղերի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Շ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։Ավելին14:3008.11.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանը զրկված է իրեն բուժող բժշկի հետ տեսակցելու հնարավորությունից. փաստաբան․ «Sputnik Արմենիա»Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխել են հիվանդանոց։Ավելին14:2508.11.25 -
ՀասարակականՀայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ, որը նշանավորում է տվյալ արբանյակային ծրագրի ավարտը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ ՀՀ կառավարության կողմից «Արմսաթ-1»-ի արձակման որոշումը կարևոր քայլ էր, որն օգնեց Հայաստանին մուտք գործել տիեզերական դարաշրջան՝ ցույց տալով տիեզերական տեխնոլոգիաների ռազմավարական դերի կարևորությունն այսօրվա աշխարհում և Հայաստանի մտադրությունը՝ լինելու վաղվա տիեզերական տնտեսության մի մասը։ Երեքուկես տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ: «Արմսաթ-1» արբանյակի առաքելության առանցքային հաջորդ ձեռքբերումն այն է, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվել վերապատրաստել մասնագետների և ձևավորել մասնագիտական խմբի այնպիսի կարողություններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել հաջորդող ծրագրերի նախագծումը, իրականացումը, արբանյակի կառավարումը, տվյալների ստացումն ու մշակումը: «Արմսաթ-1»-ի առաքելության ընթացքում ստացված փորձը և ձեռք բերված տվյալներն արդեն իսկ օգտագործվում են նոր սերնդի երկրադիտարկման և հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։ Զուգահեռաբար սահմանվել են նոր՝ «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները, և ակտիվ համագործակցություն է իրականացվում ճանաչված միջազգային կազմակերպությունների հետ՝ «Արմսաթ-2»-ի հանձնառությունը կյանքի կոչելու համար։ Հայաստանը հանձնառու է արբանյակային հաջող փորձի հիման վրա դառնալու երկրատիեզերական տեխնոլոգիաների սպառող և փորձառու օգտատեր՝ ձգտելով ապագայում ստանձնել նաև կիրառելի տեխնոլոգիական լուծումների փորձարկումն ու ինտեգրումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից կազմակերպություններին և մասնագետներին, որոնք ներգրավված էին այս պատասխանատու գործընթացում՝ համագործակցության և տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև բարձր է գնահատում հասարակության, զանգվածային լրատվության միջոցների և միջազգային գործընկերների ցուցաբերած հետաքրքրությունն ու օժանդակությունը՝ Հայաստանի տիեզերական ծրագրի իրականացման և զարգացման գործում։Ավելին14:1508.11.25 -
ՀասարակականԿաթողիկոսը մեկնել է ՀնդկաստանՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 8-ին Հայրապետական այցով մեկնեց Հնդկաստան, ուր հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը, Վեհափառ Հայրապետի հանձնակատար Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։Ավելին14:0008.11.25 -
ԺամանցՎրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Անիտա ԱբգարյանըՀայուհի Անիտա Աբգարյանը Վրաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Վրաստանի ազգային նախընտրական փուլում՝ զբաղեցնելով առաջին տեղը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է վրացական 1TV.GE լրատվականը: 10-ամյա Անիտա Աբգարյանը հաղթել է Վրաստանի հանրահայտ մանկական երաժշտական նախագծի՝ «Ռանինա»-ի 8-րդ եթերաշրջանում։ Կանոնների համաձայն՝ Անիտան այս տարի կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։ «Shine Like a Star» երգը գրել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ աշխատել է նաև «Candy» խմբի անդամ Մարիամ Գվալաձեն, որը 2011 թվականին Վրաստանում հաղթեց մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցութային երգի տեսահոլովակի վրա աշխատել են Առաջին ալիքի աշխատակիցները։ Տեսահոլովակի ռեժիսորը Թեմուր Կվիրկվելիան է, իսկ զգեստները ստեղծել է Իզա Նադարեիշվիլին: Նկարահանումները տեղի են ունեցել Ուպլիսցիխում, իսկ տեսահոլովակում Անիտա Աբգարյանին ուղեկցում է Զաքարիա Պալիաշվիլիի անվան տաղանդների տասնամյա դպրոցի նվագախումբը:Ավելին13:4508.11.25 -
ՀասարակականՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Հալաբյան - Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին13:3008.11.25 -
ՔաղաքականՀրապարակվել է Թաքեր Կարլսոնի հարցազրույցը Նարեկ Կարապետյանի հետՀրապարակվել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին: Փոդքասթի ժամանակ Կարապետյանը խոսել է հակաեկեղեցական արշավի, հոգևորականների հետապնդումների և գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ազատազրկման թեմաներով:Ավելին13:2508.11.25 -
Արտաքին քաղաքականություն«Փաշինյանը վախենում էր իր կյանքի համար». Բայրամովը բացահայտում է արելԲայրամովի խոսքով՝ Լավրովը ներկայացրել է հակիրճ փաստաթուղթ, որով առաջարկվում էր հրադադար հաստատել առանց նախապայմանների և առանց նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս լրացուցիչ տարածքներ փոխանցելու: Այդ առաջարկի համաձայն՝ շփման գծի արևելյան հատվածում պետք է մնային ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական ստորաբաժանումները, իսկ արևմտյան հատվածում՝ հայկական զինված ուժերը ռուս խաղաղապահների հետ համատեղ։Ավելին13:1808.11.25 -
ԻրավականՎերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցըԲան այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրող Նաիրի Հոխիկյանին դատի էր տվել իրեն «պոռնոդերասան» ասելու համար, դատարանը հայցը մերժել էր վաղեմություն կիրառելու հիմքով, սակայն Ալեն Սիմոնյանը չէր նահանջել ու դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն բարձր ատյանում ևս նրա բողոքները մերժվել եր:Ավելին13:1508.11.25