Լրահոս
2025-11-11
-
ՔաղաքականԻ՞նչ հարցեր են ներառված ԱԺ օրակարգումՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 11–ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 22 հարց։ Դրանցից տասներեքը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։ Դրանց թվում են «Ինտերնետով հանրային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Կլիմայի մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «ՀՀ տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և այլն։Ավելին10:2711.11.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի քավոր մարզպետը երկրորդում է վարչապետ սանիկին․ «Հրապարակ»Հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պատասխանելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող, Ադրբեջանին պատկանող հողերի մասին իշխանավորների արած հայտարարությունների առնչությամբ լրագրողների հարցերին, ասել է․ «Ժողովուրդ ջան, դա լրիվ պարզ է երեւում է, էդտեղ տհենց մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։Ավելին10:2311.11.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհըՆոյեմբերի 11-ին, ժամը 04։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվերդլով գյուղում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։07-ին, մարվել՝ 08։16-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 60 քմ) և փայտե առաստաղից մոտ 15 քմ հատված:Ավելին10:1811.11.25 -
Մամուլի տեսությունՆոյեմբերի 13-ը կարող է վճռորոշ լինել. «Ժողովուրդ»Գործը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ բոլոր 18 քաղաքացիներն էլ կալանավորվել են նույն գործի շրջանակում, նույն օրերին, եւ քննության փուլում նրանց վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն միաժամանակ։ Սա ենթադրում է, որ դատարանը կանդրադառնա ազատման կամ կալանքի երկարաձգման բոլոր միջնորդություններին։Ավելին10:1511.11.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԿիրակի օրը Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցել, սակայն՝ «ինքն իր համար»՝ դատարկ վանքում:Ավելին10:0811.11.25 -
Մամուլի տեսությունԴատավորների հեռախոսներն էլ չեն վերադարձնում. «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում եւ բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։ Կոմիտեն դեռեւս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում եւ աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։Ավելին10:0311.11.25 -
ՀասարակականԵրևանում «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՆոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա․-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ․-ին։Ավելին09:5611.11.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է դիտորդական առաքելությունը պայքարում այլ դիտորդական առաքելության դեմ. «Փաստ»Առաջին հայացքից տարօրինակ է, որ մի դիտորդական առաքելությունը պայքարում է այլ դիտորդական առաքելության դեմ: Այստեղ, կարծես, մրցակցության խնդիր չպետք է լինի, որովհետև եթե դիտորդական առաքելության իրական նպատակը ընտրությունների արդար ու թափանցիկ ընթացքի ապահովումն է, ապա պետք է ուրախ լինեն նման առաքելություններ շատ լինելու հանգամանքից: Սակայն հարցի պատասխանը տալիս է «Ականատեսի» հայտարարության այս հատվածը. ««Հայաքվե» դիտորդական առաքելությունը հավատարմագրումից հետո չի պահպանում քաղաքական չեզոքության սկզբունքը և նախընտրական ժամանակահատվածում իրականացնում է ակտիվ քարոզչություն՝ հիմնականում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության»։Ավելին09:5011.11.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ նպատակ ունի հաշվառման կարգի փոփոխությունը. «Փաստ»«Մոտ քսան օր առաջ տեղեկացրել էինք, որ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Իրավաբանների և քաղաքական ուժերի ուշադրությունն էր գրավել հատկապես այն փոփոխությունը, ըստ որի, անձը կարող է «հաշվառվել իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից»։Ավելին09:4611.11.25 -
Մամուլի տեսությունԱնգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն․ «Հրապարակ»Թվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 2026-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ՔՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։Ավելին09:4111.11.25 -
Մամուլի տեսությունՎաղարշապատում ընդդիմադիրները «որոշել» են հաղթել. «Փաստ»«Առաջիկա կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Նախընտրական քարոզարշավն ընթանում է մեծ թափով: Մինչ տարբեր բողոքներ ու ահազանգեր են ստացվում, որ իշխանությունները կիրառում են վարչական ահռելի ռեսուրս, ընդդիմադիր թեկնածուները ակտիվ հանդիպումներ են ունենում բնակչության հետ, ներկայացնում են իրենց մոտեցումները: Ինչպես նշում են իրենց ելույթներում, ընդդիմադիրները հաստատակամ են Վաղարշապատում ևս հաղթելու և ՔՊ-ին ընդդիմադիր դարձնելու հարցում:Ավելին09:3811.11.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանն ամեն ինչ արել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար. «Փաստ»Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է. «Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին իշխանության են բերվել օտար ուժերի կողմից մի քանի նպատակով։ Առաջինը՝ Արցախն ամեն գնով հանձնել Ադրբեջանին: Երբ Մոսկվան 44-օրյա պատերազմի օրերին մի քանի անգամ, երբ դեռ Արցախը հայկական էր, Շուշին հայկական էր, փորձում էր կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը մերժել է Մոսկվայի առաջարկությունը։ Ռուս խաղաղապահներն Արցախում կարողացել են կայունացնել իրավիճակը, սակայն ՓաշինյանԱլիև կուլիսային պայմանավորվածության արդյունքում, Արևմուտքի հրահանգով Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչի արդյունքում Բաքուն ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, իսկ ռուս խաղաղապահները ստիպված եղան հեռանալ Արցախից»։Ավելին09:3411.11.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3011.11.25 -
Մամուլի տեսությունՏիգրան Ավինյանը 1 օրում 2 մլն դոլար է ծախսել. թվեր. «Ժողովուրդ»Եթե որպես փաստ ընդունենք mapchecking.com կայքի արտահայտած ցուցանիշները, ապա կնկատենք որ Հանրապետության հրապարակում նկարում պատկերված գծանշման շրջանակներում կտեղավորվի 54 հազար 949 մարդ, ինչը նշանակում է, որ մեկ քառակուսի մետրի վրա միջինում գտնվում է մոտ 1,5 մարդ։ Այս ցուցանիշը կլինի այն դեպքում, երբ հրապարակը ամբողջությամբ մարդաշատ լինի (նկ. 1)։Ավելին09:2511.11.25 -
Մամուլի տեսությունԺաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. «Ժողովուրդ»Ըստ մեր աղբյուրների՝ այս հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում իշխանության տարբեր մակարդակներում, եւ նույնիսկ ձեւավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ՔՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ: Այս քննարկումների ընթացքում նախարարից պետք է հարցնեն, թե որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը տեղ «չի հասել», այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության, ու այդ փոխառությունից համալսարանը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել:Ավելին09:2011.11.25 -
ՀասարակականUcom-ը կանաչապատում է Հայաստանը. 10 հազար ծառ տնկելու ծրագիրՈւրցաձորում Ucom-ը բնապահպանական կազմակերպությունների հետ ծառատունկ է կազմակերպել Հայաստանի կանաչ տարածքները մեծացնելու, անապատացման դեմ պայաքարելու համար։ Ծառատունկի մասնակիցները հավատում են՝ տարիներ հետո, երբ վերդառնան Ուրցաձորի սարեր, իրենց տնկած ծառերի շնորհիվ մաքուր օդ կշնչեն։Ավելին09:1511.11.25 -
ՔաղաքականԳարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Գարիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Գարիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է հրամանագրում:Ավելին09:0011.11.25
2025-11-10
-
ՔաղաքականՌուսաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի մտահոգությունները․ ԶախարովաՌուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի հնարավոր մտահոգությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․Ավելին23:5210.11.25 -
ՍպորտՄանվել Պետրոսյանը և Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի չեմպիոններ63,5 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը և 71 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Հակոբկոխյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ։Ավելին23:3310.11.25 -
ՔաղաքականԳտեք մեկ այլ հասարակություն, որ սա հանդուրժի. Արթուր Խաչիկյան-Դու ինչու չկանգնեցրեցիր պատերազմը, ինչի՞ համար սպանեցիր 5,000 տղա։Ավելին23:1810.11.25