Լրահոս

2025-11-11
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գնում են բանակցության «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն» նարատիվով. Քրիստինե Վարդանյան
    Ազգային ժողովում «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
    16:18
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սիրիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել քրդերի հետ համաձայնագրի իրագործումը․ Սիրիայի ԱԳՆ
    Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը նաև հաստատել է, որ կաջակցի Իսրայելի հետ տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված անվտանգության համաձայնագրի կնքմանը հասնելուն։
    16:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և տոմատի հյութի արտադրամասում (ք. Երևան, Գալշոյան փ.) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ չի ապահովվել արտադրական շինություններ կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը, արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները` արտադրամասը և փաթեթավորման սրահը նույն տարածքում են, սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի արտադրական շինության տարածք, արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, սննդամթերքի պատրաստման տարածքի պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղի որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, օդորակչի մոտ՝ դեպի դուրս բացվածքներ, որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել, դարակաշարերը և սեղանները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, եղել են կոռոզիայի հետքեր, սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:
    16:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես է Տավրոս Սափեյանը տարիներ շարունակ համայնքի հաշվին «գազալցվում»․ Anticor.am
    Նա հանդիսանում է Թալինի համայնքապետարանի Կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի հարազատ եղբայրը, իսկ Սուրեն Թորոսյանը Սափեյանի անմիջական ենթական և ՔՊ կուսակցության անդամ։ Նա պարբերաբար աչքի է ընկնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականությամբ։ Նրա նկատմամբ Արագածոտնի դատարանում քննվում է քրեական գործ, որի համաձայն վերջինս ծեծի է ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող մի երիտասարդի։ Բնականաբար Սուրեն Թորոսյանը ոչ մի րոպե չի գտնվել ազատազրկման վայրում։
    15:54
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գուցե այդ հանդիպումն իր համար էր ջերմ, բայց իմ Արցախը տալուց հետո ես ոչ մեկի հետ ջերմ շփման եզր չունեմ. հայր Սահակի արձագանքն՝ Ալեն Սիմոնյանին
    Ալեն Սիմոնյանը, սակայն, տեսանյութ էր հրապարակել ու հայտարարել, որ Հայր Սահակը ստել է։
    15:45
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանից հետո Հայաստանը վերածվել է անբանակցելի կողմի. Քրիստինե Վարդանյան
    Ազգային ժողովում «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
    15:35
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Աննորմալ մարդու պահվածք, ծաղրանք. Փաշինյանի «սրտիկների» հակառակ կողմը
    Հայլուր 15։30 Աննորմալ մարդու պահվածք, ծաղրանք. Փաշինյանի «սրտիկների» հակառակ կողմը
    15:30
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծաղկաձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
    Նոյեմբերի 11-ին, ժամը 09։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:
    15:18
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ապօրինի անտառահատման դեպք
    Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում նոյեմբերի 4-ին կատարած շրջագայության ժամանակ Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում կա շուրջ 7 խմ վառելափայտ: Պարզվել է, որ այն պատրաստված է հաճարենի ծառատեսակից, սակայն Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանել թափքում առկա փայտանյութի հետ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
    15:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է. հանցանք չի հայտնաբերվել
    Հայաստանի «Արմսաթ-1» արբանյակը տիեզերք էր ուղարկվել 2022 թվականի մայիսին։ Դա տեղի էր ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: 2025 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ։
    15:05
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում թալանել են «Kia»-ն՝ տանելով 4 անվադողերն իրենց անվահեծերով
    Այսօր՝ նոյմեբերի 11-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով այն կայանել էր Սիսակյան փողոցի 22 շենքի բակում, աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոմեքենայի 4 անվադողերն իրենց անվահեծերով գողացել են: 
    15:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ նոյմեբերի 11-ին, վրաերթի տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիս Հ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարիբեկ Հ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների և պարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ում այնուհետև տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
    14:51
    11.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները հայտնում են Պոկրովսկ մտնելու մասին. Կիևը հարվածում է ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքներին
    Ռուսները հայտնում են Պոկրովսկ մտնելու մասին: Կիևը հերքում է և շարունակում ակտիվ հարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռով ռուսական Միգ-31-ի առևանգման ուկրաինա-բրիտանական գործողությունը: Օդաչուներին դրա համար 3 մլն դոլար էին խոստացել:
    14:45
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոշում է կայացվել Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, հակառակորդն օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ: 2021 թվականի մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ.-ն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը: Ա.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Որոշում է կայացվել Ա.Կ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    14:38
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում
    «Որպես արցախցի՝ Արցախը կորցնելուց հետո ես այս մարդկանց հետ ի՞նչ պետք է խոսեմ, խոսելու բան չունեմ։ Ես չեմ կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսելու։ Բարևել եմ ու անցել-գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու, աղոթք անելու, ճաշի նստելու ո՛չ ցանկություն եմ ունեցել, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ, ես նման մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում։ Ես իմ տուն-տեղը, Գանձասարը թողել, եկել եմ այստեղ, դրանց հետ ի՞նչ խոսեմ»,- նշեց Հայր Սահակն՝ ընդգծելով՝ այս իշխանության նպատակը եկեղեցին ջլատելն է։
    14:30
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գիտե՞ք՝ քանի առաջնակարգ դասախոս է հեռացվել ընդդիմադիր հայացքների համար․ Նարեկ Կարապետյան
    ՔՊ-ից արձագանքում են, որ երկրում գործարաններ կառուցելով, շրջաններում աշխատատեղեր ստեղծելով իրենք չեն զբաղվում, որովհետև ուշադրություն... նրանք զբաղվում են կրթությամբ: Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող նարեկ Կարապետյանը:
    14:15
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ «Կյանքի խոսք» եկեղեցում տեղի ունեցած դանակահարության դեպքից․ News.am
    Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում տեղի էր ունեցել դանակահարություն։
    14:05
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս
    Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հուլիսի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և երկու ֆիզիկական անձանց՝ Գլաձոր համայնքի Գետափ 29-րդ փողոցի 4-րդ և 6-րդ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էր. դադարեցվել էր վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց սեփականության իրավունքը: Վճիռները մտել են օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 7-ին Գլաձոր համայնքի՝ 1600 քմ մակերեսով երկու հողամասերի նկատմամբ գրանցել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն դրամ է:
    14:00
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
    13:45
    11.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն Լիբանանից պահանջել է փակել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման բոլոր ուղիները
    Տեղեկություններ են հաղորդվում, որ պատվիրակությունը «քննարկել է բանկային ոլորտից դուրս շարժման ֆինանսական ուղիները, որոնք թույլ են տվել 1 միլիարդ դոլար Իրանից հասցնել «Հեզբոլլահ»-ին», ինչպես նաև անդրադարձ է կատարվել ցամաքային, օդային և ծովային սահմանային անցումների վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությանը։
    13:30
    11.11.25
    Ավելին