Լրահոս
2025-11-18
-
ՀասարակականՏատուներով ֆեյք «դպիրը» հիմա էլ ԱԺ-ում էՏատուներով ֆեյք «դպիրը» հիմա էլ ԱԺ-ում է։Ավելին11:5718.11.25 -
Իրավական«Հայկական ժամանակ» օրաթերթը կանխորոշեց դատարանի որոշումը. Արամ ՎարդևանյանԱյս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։Ավելին11:5318.11.25 -
Մամուլի տեսությունՂազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից․ «Հրապարակ»Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել` մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։ Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։Ավելին11:4718.11.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել էՍամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։Ավելին11:4118.11.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի ՀԷՑ-ի արժեքը, ու գիտի, որ պետությունը դա չի կարող ձեռք բերել. Դավիթ ՂազինյանԼրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:3018.11.25 -
ՔաղաքականՄեսրոպ Մեսրոպյանը պետք է բժշկի դիմի՝ լսողության ու տեսողության հետ կապված. Դավիթ ՂազինյանԱյս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։Ավելին11:2018.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.73 դրամ:Ավելին11:1518.11.25 -
Մամուլի տեսություն37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար. «Ժողովուրդ»Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների համար ամանորյա հյուրասիրություն կազմակերպելու նպատակով կնքվել է 3 մլն 255 հազար դրամ։ Նոր Նորք վարչական շրջանում գործող մոդեռն ոճով բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում անհրաժեշտ է կազմակերպել հյուրասիրություն՝ 230-ից 250 անձի համար։ Բացի հյուրասիրությունից, եւս 1 մլն 690 հազար դրամ հատկազվել է Նոր Նորք վարչական շրջանում Ամանորյա տոնական համերգ կազմակերպելու համար։Ավելին11:0018.11.25 -
ՔաղաքականԲաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էԲաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, թեև վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում: Երկար դադարից հետո ընտանիքի հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչից պարզ է դառնում, որ «խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փորձերը գովաբանող միջազգային կառույցներն ու երկրները շարունակում են անտեսել Բաքվի բանտերում գտնվող գերիների խնդիրը` առաջին պլան մղելով միայն սեփական աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը»,-գրել է Աբրահամյանը։Ավելին10:5518.11.25 -
ՀասարակականՊայթյnւն՝ Վաղարշապատում․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներիցՆոյեմբերի 18-ին, ժամը 07։01-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Ավելին10:4518.11.25 -
Մամուլի տեսությունՌոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»Բանն այն է, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրանում է Պետրոսյանի պաշտոնավարման այն չորսամսյա ժամկետը, որի համար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարիչ։ Իսկ «Էներգետիկայի մասին» օրենքով, լիցենցիայից զրկելու դեպքում, ժամանակավոր կառավարիչը շարունակում է գործել՝ մինչեւ նոր լիցենզիայի տրամադրումը։Ավելին10:3018.11.25 -
Մամուլի տեսությունՆախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. «Ժողովուրդ»Նախարարն ասում է՝ «միայն մեկ թանկարժեք պայուսակ ունեմ», բայց չի մանրամասնում, թե ո՞րն է էժանի սահմանը։ Համաձայնեք, որ սա ոչ թե նորաձեւության մասին պատմություն է, այլ քաղաքական միֆ՝ կարծես «պետական պարզության» մասին, քանի որ նախարարը չի հայտարարագրել իր պայուսակը։Ավելին10:2518.11.25 -
ՀասարակականՀայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան2025 թվականի նոյեմբերի 13-ին իրավապահների կողմից խուզարկվել է AntiFake.am լրատվական հարթակի գրասենյակը, որի արդյունքում առգրավվել է լրատվականի եթերային ու առօրյա գործունեությունն ապահովող տեխնիկայի գերակշիռ մասը։ Մասնավորապես՝ վերցվել են բոլոր համակարգիչները, պոդքաստի միկրոֆոնները, առկա բոլոր տեսախցիկները, տեսախցիկների և միկրոֆոնների եռոտանիներն ու ստենդները, նկարահանող դրոնները, մարտկոցները և դրանց լիցքավորիչները, կրիչներ, լարեր, ուղիղ եթերի հեռարձակման ամբողջ տեխնիկան, աուդիո միքշերային վահանակը և այլն, ինչի հետևանքով լրատվամիջոցի աշխատանքը դարձվել է փաստացի անհնար։ Ինչպես երևում է վերոհիշյալից, առգրավված սարքավորումների առնվազն մի մասը, եթե ոչ մեծամասնությունը, իրենց բնույթով նույնիսկ ինֆորմացիայի կրիչներ չեն: Ավելին, խուզարկության հիմք ծառայած ենթադրյալ հանցագործության բնույթից ելնելով, առգրավված սարքավորումները չեն կարող լինել իրեղեն ապացույց, հետևաբար դրանց առգրավումը ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցի աշխատանքը առերևույթ պարալիզացնելու, Հայաստանում նախադեպը չունեցող գործելակերպ։ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը, որն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմքային արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․ -Անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան նրա բնականոն գործունեությունը հնարավոր դարձնելու նպատակով։ -Ապագայում ևս բացառել լրատվամիջոցների տեխնիկական ամբողջական պարալիզացումը՝ որևէ վարույթի շրջանակում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել AntiFake.am լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը։Ավելին10:1518.11.25 -
ԻրավականՄերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն: «Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են Մերձավան բնակավայրի Այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը։ Իջնելով ավտոմեքենաներից՝ մի խումբ անձինք խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, առանց որևէ պատճառի, սկսել են վիճաբանել մյուս կողմի հետ՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց: Խմբի անդամները հայհոյանքներ հնչեցնելով՝ հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, ինչպես նաև քարեր են նետել մյուսների ուղղությամբ: Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը): Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին10:0918.11.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0018.11.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը այնքան էլ ոգեւորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից:Ավելին09:5318.11.25 -
Մամուլի տեսությունԿդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ»«Արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Ապարանի, Թալինի, Մասիսի, Սևանի, Ճամբարակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Արթիկի, Եղվարդի, Սիսիանի և Գորիսի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։Ավելին09:5018.11.25 -
Մամուլի տեսություն«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»Նախ՝ Հայաստանում նկատելի է ժողովրդավարական ավանդույթների էական հետընթացը։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը։ Բավական է լինել ընդդիմադիր ու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրան անմիջապես հետևում են իրավական հետապնդումներն ու քրեական «կարված» գործերը։ Ու այս իրավիճակն այն աստիճանի է հասել, որ իրավապահ համակարգը իշխանության ձեռքերում դարձել է ընդդիմության մամլիչ գործիք։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական հետապնդումները վկայում են դատական համակարգի անկախության բացակայության մասին, որի պատճառով իրավական գործընթացները ենթարկվում են իշխանական ազդեցության, ինչը թույլ չի տալիս արդար դատաքննության իրականացում։ Այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։Ավելին09:4518.11.25 -
Մամուլի տեսությունԱրցախցիների բնակապահովման ծրագիրը խմբագրվում է. արցախցիները դեմ են. «Հրապարակ»Կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցաջակցություն Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին:Ավելին09:3918.11.25 -
Մամուլի տեսությունԻսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ»«Ինչպես տեղեկացրել ենք, օրերս հայտնի դարձավ, որ «զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021թ. մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում:Ավելին09:3518.11.25