Լրահոս
2025-11-18
-
ՔաղաքականՄարդ են ման գալիս, որ սուտ ցուցմունք գրի. «Հաղթանակ» դաշինքը կտրուկ բացառում է կաշառքի մեղադրանքըՎաղարշապատի ավագանի անցած մեծությամբ երկրորդ ուժի՝ «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններից հետո 5 մարդու մեղադրանք է առաջարդվել: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ են նախաձեռնվել քրեական վարույթները: «Հաղթանակ» դաշինքի առաջնորդը բացառում է, թե իր թիմը կարող է կապ ունենալ կաշառքի հետ:Ավելին21:3318.11.25 -
ՀասարակականՊռոշյան-Երևան ճանապարհը կաթվածահար վիճակում էՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին21:2218.11.25 -
ԻրավականՍրբազաններին, մնացած բոլոր քաղբանտարկյալներին արագ ազատում․ Ալեքսան Ալեքսանյան«Աստված տա էս փոքր հաղթանակներով գնանք առաջ: Էս զգացողությունները սկսենք հաճախ ունենալ՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Սրբազաններին, մնացած բոլոր քաղբանտարկյալներին արագ ազատում», - ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը:Ավելին21:1518.11.25 -
ՔաղաքականՀայաստան կայցելի Ռումինիայի Սենատի պատվիրակությունըԱյս մասին ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունում։Ավելին21:0018.11.25 -
ՄիջազգայինԹրամփի ծրագիրը դարձավ ՄԱԿ-ի բանաձև. ՀԱՄԱՍ-ը մերժում է Գազայի խաղաղության ամերիկյան պլանըՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աջակցել է Գազայի խաղաղության վերաբերյալ Թրամփի բանաձևին՝ չնայած ՀԱՄԱՍ-ը դեմ է դրան: Ռուսաստանը, որ վետոյի իրավունք ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ավելի վաղ հայտարարել էր բանաձևի հետ հնարավոր անհամաձայնության մասին։Ավելին20:5418.11.25 -
Քաղաքական«Աներս կապ չունի». Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավարը պնդում է՝ իր աները հարազատ հորաքրոջն է ուղեկցել ընտրատեղամաս, վարչական ռեսուրս էլ չեն կիրառելՔՊ-ական Յայլոյանը նշեց նաև, թե տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ Վաղարշապատի ընտրություններից հետո Վեհափառ Հայրապետի հետևից են գնալու՝ իրենց հակաեկեղեցական արշավն ավարտին հասցնելու համար.Ավելին20:4518.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ապոկալիպսիս կամ կյանք. պայթում է սկանդալային երկընտրանքի միֆըՀայլուր 20։30 Ապոկալիպսիս կամ կյանք. պայթում է սկանդալային այլընտրանքի միֆըԱվելին20:3018.11.25 -
ՔաղաքականԿարելի է հաղթել ՔՊ-ին. ո՞վ կարող է դառնալ հայկական ընդդիմության աշխարհաքաղաքական դաշնակիցըՆիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Վաղարշապատի ընտրություններում իր կուսակցության հաղթանակը պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը «խոսել է ապոկալիպսիսի», իսկ իշխանությունը՝ «կյանքի» մասին։ Անկախ Հայաստանի պատմության ամենաարյունալի պատերազմն ու պարտությունը բերած, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած, Հայաստանի մի շարք տարածքների օկուպացիան չվերացրած մարդը ընդդիմախոսներին է մեղադրում ապոկալիպտիկ խոսույթի համար, իրեն վերագրում կյանքի խոսույթն ու կանխատեսում, թե նույն երկընտրանքն է գործելու նաև 2026-ի խորհրդարանական ընտրություններում:Ավելին20:1518.11.25 -
ՄիջազգայինՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը Թրամփի պլանի վերաբերյալ կօգնի վերջ դնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարմանը. Նեթանյահու«Իսրայելը հաշտության ձեռք է մեկնում իր բոլոր հարևաններին և կոչ է անում նրանց կարգավորել հարաբերությունները», - հավելել է Նեթանյահուն։Ավելին20:0018.11.25 -
ՀասարակականԼա Գալերեա բուտիկի, Lorena Antoniazzi բրենդի և Թումո ստուդիաների նախաձեռնությամբ կստեղծվեն նորաձևության կայուն արտադրության պրոդուկտներԼա Գալերեա բուտիկը, Lorena Antoniazzi բրենդը և Թումո Ստուդիաները մասնակցել են իտալական Lorena Antoniazzi բրենդի նոր՝ No Season Collection-ի ներկայացմանը։ Նոյեմբերի12-ին կայացած այս միջոցառման գաղափարն է եղել միավորվել վերամշակված, կայուն և գիտակցված նորաձևության շուրջ։ Միջոցառման ընթացքում նաև պանելային քննարկում եղավ , որի խոսնակներն էին Lorena Antoniazzi բրենդի համահիմնադիր Անդրեա Միրաբասսին, La Galleria բուտիկի մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Զառա Բադալյանը, Թումո ստուդիաների դիզայնի և զարգացման ղեկավար Քրիստոֆըր Գարակէօզեանը, Նրաձևության և հագուստի պալատի համահիմնադիր Էլեն Մանուկյանը և Circullartex-ի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը։ Նախապես անցկացված մրցույթի արդյունքներով ընտրված տեքստիլի ու դիզայնի մասնագետները մեկնելու են Պերուջիա, որտեղ կայցելեն Lorena Antoniazzi-ի արտադրամաս և տեղում կծանոթանան կայուն արտադրության գործընթացին։ Վերադառնալով Հայաստան՝ Թումո Ստուդիաներում վարպետության դասեր կտան, և արդյունքում ստեղծվելու են կայուն պրոդուկտներ, որոնք վաճառվելու են ինչպես Թումո Ստուդիաներում, այնպես էլ Լա Գալերեա բուտիկում։ Վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է Թումո Ստուդիաներին՝ կրթական ծրագրերին աջակցության նպատակով։ Թումո Ստուդիաներում նաև ցուցադրվեցին Zgest, Ruzanne, Sonya Avagyan, Tangyan, The Muse, Recycled Denim by FDC բրենդերից կայուն հավաքածուներ:Ավելին19:5318.11.25 -
ՔաղաքականՏեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալներիՆոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը, ժամը՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալներիԱվելին19:4518.11.25 -
ՀասարակականCloudflare-ը հայտարարել է առաջացած խնդիրների կարգավորման մասինԱվելի վաղ Cloudflare-ի ներկայացուցիչները հաստատել էին, որ լուրջ խափանումներ են առաջացել ամբողջ աշխարհում, որոնք թույլ չեն տալիս մուտք գործել կայքեր։Ավելին19:3718.11.25 -
ՔաղաքականՍիրտս պայթում է անճարությունից. Բաքվում տանջամահ են անում Վիգեն Էուլջեքջյանին44-օրյա պատերազմից հետո գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա չի կարողանում քայլել, ունի անվասայլակի կարիք, բայց ադրբեջանցիները ոչ սայլակ են տալիս, ոչ էլ թողնում են խմել բժշկի նշանակած դեղերը: Բաքվի բանտից 45 օր ընտանիքի հետ կապ չհաստատած Վիգենը երկու օր առաջ է վերջապես հեռախոսով կարճ խոսել կնոջ ու երեխաների հետ:Ավելին19:3518.11.25 -
ՄիջազգայինՈւկրաինական բանակի ծանր դրության մասին են հայտնում գերիները. Զելենսկին Թուրքիայում կարևոր հանդիպման էԵրկու վիրավոր կա Դնեպր քաղաքում՝ ռուսական անօդաչուների գիշերային գրոհից: Ըստ ուկրաինական կողմի՝ քաղաքում վնասված բնակելի տներ, վարչական շենքեր, խանութներ ու մասնավոր ձեռնարկություններ կան: Ուկրաինական 18 անօդաչու էլ ռուսական ՀՕՊ-ն է չեզոքացրել Դաշնության օդային տարածքում:Ավելին19:3118.11.25 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ․ Ֆիդան«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, մենք առաջ ենք տանում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի վերաբերյալ։Ավելին19:2318.11.25 -
ՀասարակականՍտեփանավանի ոլորաններում ցորենով բարձված «DAF»-ը կողաշրջվել էԱյսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորաններում, «DAF» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել ցորենով, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնել հերթապահություն:Ավելին19:1918.11.25 -
ՀասարակականԼոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին․ «Ազատություն»«Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը` պատշաճ դատավարության ընթացք և արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները կմնան թափանցիկության և անաչառության շրջանակներում», - հայտարարել է բրիտանացի նախարարը։Ավելին19:1318.11.25 -
ՀայաստանՀրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակըԵՄ գնահատման առաջին առաքելությունը կայցելի Հայաստան․ հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։ ԵՄ անդամ երկրների փորձագետների այցը միտված է VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026թ գարնանը։ Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված․ նախնական հենանիշներ՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ, երկրորդ փուլի հենանիշներ՝ դրանց գործնական իրականացման և կիրառության վերաբերյալ։ ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ՝ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների և Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։ ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը ներկայացվում է հետևյալ հղումով՝Ավելին19:0918.11.25 -
Քաղաքական«Հաղթանակ» դաշինքը վերցնում է Վաղարշապատի ավագանու մանդատները՝ թույլ չտալու Մայր Աթոռի վրա գրոհը«Հաղթանակ» դաշինքը վերահաշվարկի դիմում չի ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Սևակ Խաչատրյանի կարծիքով՝ արձանագրված բազմաթիվ խախտումները մեծ ազդեցություն արդյունքի վրա չեն ունեցել:Ավելին19:0418.11.25 -
ՀասարակականՓլուզված տան փլատակներից դուրս են բերել 76-ամյա կնոջը. գազի պայթյուն՝ ՎաղարշապատումՀայտնի է Վաղարշապատի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տան փլուզման պատճառը: Ըստ փրկարար ծառայության՝ գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել, ինչից հետո տունը փլուզվել է: Ինչպե՞ս է փրկվել 76-ամյա տանտիրուհին, որ արգելափակված է եղել փլատակներում:Ավելին18:5418.11.25