Լրահոս

2025-11-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 24-ամյա վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային
    Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հավսեփ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Հարություն Ս.-ին:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:      Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
    11:16
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի հետ հարաբերության կարգավորումը կարող է դրական անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա․ Միրզոյան
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։
    11:09
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՄԱԿ-ն ընդունել է բանաձև 2026-ի ձմեռային Oլիմպիական խաղերում զինադադարի վերաբերյալ
    «Խաղաղ և ավելի լավ աշխարհի կառուցում սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» խորագրով բանաձևի նախագիծն ընդունվել է կոնսենսուսով։
    11:00
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը ոչ միայն «կառավարությունն է», այլև թիվ 1 նյուզմեյքերը․ «Հրապարակ»
    Հիշեցնենք․ նախօրեին, երբ դատարանը քննում էր կալանքը փոխելու միջնորդությունը, երեկոյան 19.00-20.00-ի միջակայքում ՀԺ-ն «Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ» վերնագրով լուր հրապարակեց, որն անմիջապես արտատպվեց այլ լրատվամիջոցներում: Սակայն դատարանն իր վճիռը հրապարակեց դրանից մոտ 12-14 ժամ անց: Միջնորդության քննությունը միայն կեսգիշերն անց ավարտվեց, իսկ որոշումը հրապարակվեց հաջորդ կեսօրին։
    10:55
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ 3 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը հագուստի տակ թաքցնելով տեղափոխել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ևս երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը): Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:50
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա երկու տուժած
    Նոյեմբերի 20-ին, ժամը 08:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 42-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
    10:45
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2019 թ-ին  ձեռք է բերել բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում: 
    10:35
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մեջ թաղված հասարակություն. Արթուր Խաչատրյան
    Իսկ հիմա անդրադառնանք վարկառուների թվին։ Մինչև 250 հազար դրամ (մայր գումար) անհուսալի սպառողական վարկեր ունեցող անձանց թիվը 136 հազար 511 մարդ է։ Այսինքն՝ 136.511 մարդ չի կարողանում փակել մինչև 250 հազար դրամ վարկը։ Ոմանք այդ գումարը չեն կարողանում վճարել արդեն երեք տարի։ 250 հազար չվճարած մայր գումարն արդեն երևի կրկնակի տույժ ու տուգանք է հավաքել, վարկառուներն «ընկել են» ԴԱՀԿ, փախնում են բանկերից, կամ հեռացել են երկրից։ 136.511 մարդ ոչ միայն ինքը չի կարողանում վարկը փակել, այլև բարեկամ/ընկեր/ծանոթ չունի, որ օգնեն, վարկը մարեն.... Սա է մեր երկրի իրականությունը, սա է սոցիալական պատկերը։ 250.001 – 500.000 դրամի անհուսալի վարկեր ունեն 63.270 մարդ, 500,001-750,000 դրամ՝ 34,202 մարդ,
    10:30
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի գումարները. կոռուպցիայի մաս 6. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը, որի մասով COVID-ի ժամանակահատվածում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր քննվում այժմ կրկին Արսեն Թորոսյանի ենթակայությամբ է աշխատում. նա Միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել:
    10:20
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը «բացահայտել» է Կաթողիկոսի բացթողումը. ճնշումներն առաջիկայում կշատանան. «Ժողովուրդ»
    Կարճ ասած, առաջիկայում եկեղեցու եւ Կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, հատկապես ներեկեղեցական հարցերի համատեքստում, ավելի են շատանալու։
    10:10
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են բացառապես նախընտրական «տրամաբանության» մեջ. «Փաստ»
    «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր կռիվը ներքին դաշտում է. նրանք պատերազմում են ոչ միայն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների, այլև ամեն մի ազգայինի դեմ՝ այդ ճանապարհին կիրառելով նաև «իրավապահ» գործիքակազմը: Սակայն, ի թիվս գլոբալ խնդիրների, այդ թվում, ինչպես շատերն են բարձրաձայնում, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարման, հիմա արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ թե՛ ՀԷՑ-ը խլելու գործընթացը, թե՛ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմն ունեն նաև նախընտրական «տրամաբանություն»: Բուն քպականներն, իհարկե, դեռևս խուսափում են «ճակատային» խոսել այդ մասին, սակայն նրանց սատելիտները, որոնք երբեմն «քպականներից ավելի քպական» են, սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել: Մասնավորաբար, նրանք ցնծում են, թե ընդդիմադիրներից վերցվում է երկու մեծ «ադմինիստրատիվ լծակ». խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի ու Հայ առաքելական եկեղեցու մասին է: Դժվար է ասել՝ սա իշխանությունների ձգտումների ակամա բացահայտում է, թե իշխանություններն են իրենց սատելիտների միջոցով «բաց խաղում», սակայն փաստը մնում է փաստ, որ օրվա իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ ՀԷՑ-ի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի կրելիք հետագա վնասները, ո՛չ Եկեղեցին, ավելին՝ իրենք դրանք դիտարկում են միայն որպես «նախընտրական ռեսուրս»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
    10:00
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խուդաթյանի ախորժակը բացվել է. Փոխվարչապետի պաշտոնի ակնկալիք ունի․ «Հրապարակ»
    Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին եւ գլխավոր «ձայն բերողն» է համարվում: Պատահական չէ, որ համապետական ընտրությունների՝ արդեն իսկ ձեւավորված շտաբում Խուդաթյանին ՏԻՄ-երի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը՝ նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
    09:50
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում պաշտոնակռիվը սկսված է. Ալեն Սիմոնյանի դիրքերը խարխլվել են․ «Հրապարակ»
    Նախօրեին սոցապնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, հավաքը երեկոյան 7-ին էր: Նախարարը Սյունիք էր մեկնել ավելի վաղ՝ աշխատանքային ժամերին, բայց իր ֆեյսբուքյան էջում նախարարության ենթակայությամբ գործող որեւէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է:
    09:46
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հետևում են մամուլի դեմ ռեպրեսիաներին. «Հրապարակ»
    Այդ շարքում են դիտարկվում ե՛ւ «Առավոտ» օրաթերթին իր տարածքից հանելը, ե՛ւ Ժուռնալիստների միության դեմ հարձակումները, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակի», ե՛ւ «Իմնեմնիմի» փոդքաստը վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի, անգամ Սամվել Կարապետյանի եւ Միքայել Աջապահյանի կալանավորումները:
    09:42
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ ի՞նչ կլիներ, եթե բանկում պարզապես հակաիշխանական կոչեր աներ. «Փաստ»
    «Այս երկուշաբթի Երևանում կրիմինալ առումով հնչեղ դեպք արձանագրվեց. մեկը դիմակավորված ու զինված ներխուժել էր բանկերից մեկի մասնաճյուղ ու, «եթե փողերը չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ» գրությամբ սպառնալով, գումար էր պահանջել: Հետո տվյալ անձնավորությունը բանկից հափշտակել է 1 միլիոն դրամը գերազանցող գումար: Բայց ամենազավեշտականն այն է, որ նույն օրվա երեկոյան լուր տարածվեց, թե հակաօրինական արարք կատարողը Բագրատաշենի անցակետով արդեն լքել է Հայաստանի տարածքը:
    09:38
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լիլիթ Մակունցը 1 մլն դրամանոց 2 գիրք է նվեր ստացել. «Ժողովուրդ»
    Հոկտեմբերի 25-ին Լիլիթ Մակունցը համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում էր ունեցել ամերիկյան Twins Buick GMC ընկերության գլխավոր տնօրեն, գործարար Տիգրան Սաֆարյանի հետ։
    09:34
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՕԵԿ-ի քարոզիչը ՔՊ պատգամավոր է դարձել եւ բնակարան գնել. «Ժողովուրդ»
    Ամենաաղմկահարույց հեռուստահաղորդումը, որի մասնակից քաղաքացիները մինչ օրս տարբեր տեսանյութերով անգամ համացանցում դառնում են ծաղրի առարկա, նաեւ հենց Հասմիկ Հակոբյանի «շնորհքն» է: Հիմա նա դարձել է իշխող ՔՊ վարչության անդամ, չի շփվում «Կիսաբացի….» նախկին գործընկերների հետ: Կարճ ասած՝ մոռացել է
    09:25
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Հաջողությունից» պարտություն. ինչպես «ղազախական տրանզիտը» փլուզեց իշխանության նարատիվները. «Փաստ»
    Առաջին հայացքից աննշան այս լուրը Փաշինյանի թիմը վերածեց երկու կարևոր եզրակացության։ Դրանք պետք է ամրապնդեին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական նարատիվները, որոնք մինչ այդ բավականին խարխուլ էին, քանի որ հստակ էր՝ Ադրբեջանի համար արված բոլոր զիջումներից հետո խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում գոյություն ունեն միայն Փաշինյանի և նրա մերձավորների գրառումներում։
    09:20
    20.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչի՞ց են վախեցած և ո՞ւմ աչքն են վախեցնում. «Փաստ»
    «Փաշինյանական «ժողովրդավարական բաստիոնը» Վաղարշապատում, որտեղ, իրենց ասելով, «ջախջախիչ հաղթանակ» են տարել, կրկին անցել է ռեպրեսիաների: Ի դեպ, «ժողովրդավարության բաստիոն» բառակապակցությունը, որքան էլ ցավալի է, արդեն վաղուց դարձել է ծաղրական մեմ և գիտակցության այրոցք է հարուցում:
    09:15
    20.11.25
    Ավելին