Լրահոս
2025-11-20
-
ՔաղաքականՉի մոռացվելու. Գեղամ Մանուկյանը զգուշացրեց քննիչներին ու դատախազներինՉի մոռացվելու. պատգամավոր Գեղամ Մանուկյանը զգուշացրեց քննիչներին ու դատախազներին:Ավելին17:1420.11.25 -
ԻրավականԱրցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվեցԴատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց տնային կալանքը և նշանակեց վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։Ավելին17:1020.11.25 -
ԻրավականԳնդապետ Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվիԴատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնել բացակայելու արգելքն ու գրավը։Ավելին17:0120.11.25 -
ՔաղաքականՀամակարգված կերպով ՀՀ-ում խախտվում են մարդու իրավունքները, խարխլվում է ժողովրդավարությունը. Քրիստինե ՎարդանյաԱյս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին16:5420.11.25 -
ՄիջազգայինՀրադադարը խախտվել է Գազայում. հրեա մարզիկներին թույլ չեն տալիս Եվրոպա մտնել«Human Rights Watsh»-ը պատերազմական հանցագործություն է որակել Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները: Իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծում է տասնյակ հազարավոր պաղեստինցիների բռնի տեղահանումը: Մասնավորապես, տարեսկզբին Ջենին, Թուլքարմ ու Նուր Շամս ճամբարներից 32 հազար մարդ է բռնի տեղահանվել իսրայելական «Երկաթե պատ գործողության» շրջանակում։Ավելին16:4520.11.25 -
ՔաղաքականՀարմար պահին այս անարդարությունը բոլորի դուռն էլ թակելու է. Լևոն ՔոչարյանԵրթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելին16:4020.11.25 -
ՔաղաքականՀուքերի քայլն արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» Հայաստանի և Ադրբեջանի հարցում. Հակոբ ԲադալյանԲաքվում էլ Հուքերն այցելել է այսպես կոչված Շահիդների պուրակ, որն ինչպես հայտնի է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաներին մասնակցած զինծառայողների հուշահամալիրն է նաև: Հուքերը այստեղ էլ միայնակ է:Ավելին16:3020.11.25 -
ԻրավականՆախկին զինվորական Արման Իսրայելյանի կալանքը ևս չի երկարացվիԲագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի երկարաձգվի։ Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունները՝ երկարաձգել նրանց կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով։ Նոյեմբերի 26-ից սկսած՝ Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։Ավելին16:1520.11.25 -
ՀասարակականԱկցիայի մասնակիցները երթով շարժվում են Շենգավիթի դատարանԴատախազության դիմաց հանուն քաղբանտարկյալների ազատության բողոքի ակցիա անող քաղաքացիները երթով շարժվում են Շենգավիթի դատարան, որտեղ ընթանում է 18 արդարների գործով հերթական դատական նիստը:Ավելին16:0920.11.25 -
ԻրավականԱրա Ռոստոմյանի տնային կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով ու վարչական հսկողությամբ44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորի հայր Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը: Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր: Հիշեցնեն՝ Ռոստոմյանը Բագրատ Սրբազանի և մյուսների հետ մեղադրվում է ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի համար: Երկու ամիս առաջ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել էր տնային կալանքով:Ավելին16:0720.11.25 -
ՀասարակականԴիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ նոյեբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99 հասցեի մոտ ավտոեմեքենա է այրվում: Դեպքի վայր են ժամանել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված հասցեում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր, Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Հ.-ն և քաղաքացիները: Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվում և հնարավոր է՝ այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:Ավելին16:0020.11.25 -
ՔաղաքականՄենք այստեղ ենք, որպեսզի դատախազներից պահանջենք կատարել իրենց երդումը. Արծվիկ ՄինասյանԳլխավոր դատախազության մոտ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։Ավելին15:5020.11.25 -
ՀասարակականՎեհափառը կարևորել է առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումըՆոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ Մայր Աթոռից հայտնում են, որ զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումը, քահանա հայրերի ջանքերի առավել արդյունավորումը հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության համար։ Հայոց Հովվապետը հոգևոր հովիվներին հորդորեց աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն, զորացնել հոգևոր, կրթադաստիարակչական գործունեությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը ազգի զավակաց սրտերում։Ավելին15:4520.11.25 -
ԻրավականՄարդիկ ենթարկվում են ամենատգեղ, ամենաանբարոյական քաղաքական հետապնդումներին. Հովհաննես ԽուդոյանԴատախազության մոտ, ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Ավելին15:3520.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հարյուրավոր ոստիկաններ՝ դատախազության առաջ. «Ո՛չ Փաշինյանի տեռորին» բողոքի ակցիաՀայլուր 15։30 Հարյուրավոր ոստիկաններ՝ դատախազության առաջ. «Ո՛չ Փաշինյանի տեռորին» բողոքի ակցիաԱվելին15:3020.11.25 -
ՔաղաքականՑանկանում են Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեականացնել. Գառնիկ ԴանիելյանԳլխավոր դատախազության մոտ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին15:2720.11.25 -
ՀասարակականՆիկոլը ավելի շատ է բանտված, քան մեր քաղբանտարկյալները. քաղաքացիԱվելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 20-ին, ժամը 15։00-ին գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։Ավելին15:2520.11.25 -
ՀասարակականՄեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվել բողոքի խաղաղ ակցիայի վայրԱվելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին գլխավոր դատախազության շենքի մոտ, տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։Ավելին15:1020.11.25 -
Իրավական«Օրենքով գողեր» են ձերբակալվելՌ.Պ.-ն տեսնելով, որ տևական ժամանակ Վ.Բ.-ն չի կատարում խոստումը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նշված մասնավոր հարցին լուծում տալու, միաժամանակ իր քրեական հեղինակությունը պահպանելու և ընդգծելու, իրեն տրված խոստումը չկատարելու համար պատժելու նպատակով, հանձնարարել է իր ղեկավարած խմբավորման մեկ այլ անդամ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին՝ հաշվեհարդար տեսնել Վ.Բ.-ի հետ։Ավելին15:0420.11.25 -
ԻրավականԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալԳլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը և հայտնաբերել մի շարք խախտումներ:Ավելին15:0020.11.25