Լրահոս

2025-11-22
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՄ-ին սիրաշահելու ժամանակն է․ «Հրապարակ»
    ՔՊ-ն նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել․ «ՀՀ եւ ԵՄ միջեւ՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցով, թեեւ դեկտեմբերի 2-ից մեկնարկում է հերթական քառօրյան։ Ո՞րն է հրատապության պատճառը, իշխող թիմում չգիտեն, կարծում են, որ արտահերթ ընթացակարգով փորձում են համաձայնագրին հատուկ կարեւորություն հաղորդել։
    10:25
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որ ասում եմ` ես, Արուսն էլ հետս է. «Հրապարակ»
    Պարզվում է, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն արտերկիր գործուղումներին միայնակ չի մեկնում` անկախ երկրից ու գործուղման նպատակից․ նրա կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանն ուղեկցում է նրան։ Օրինակ, վերջին վոյաժը դեպի Ֆրանսիա էր։ Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Նախարարի կինն ամուսնուն ուղեկցում էր նաեւ ԱՄՆ այցի ժամանակ։ Ի դեպ, ԲՏԱ նախարարությունը Ֆրանսիա այցից լուսանկարներ է հրապարակել, սակայն որեւէ լուսանկարում Լյուսին չի երեւում։
    10:19
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 12-18-ը (2025թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ նոյեմբերի 12-14-ը և 16-ին և 18-ին, -Արաբկիրում՝ նոյեմբերի 13-15-ը, -Շենգավիթում՝ նոյեմբերի 13-15-ը, -Նոր Նորքում՝ նոյեմբերի 14-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ նոյեմբերի 13-ին և 17-18-ը, -Արաբկիրում՝ նոյեմբերի 17-ին, -Նոր Նորքում՝ նոյեմբերի 17-ին, -Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
    10:15
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա զախարովան ասել է, որ իրենք ուշադիր հետևում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին: 
    10:00
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ադրբեջանցի լրագրողներ էին Հայաստան հրավիրել․ «Հրապարակ»
    Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած «Օրբելի ֆորում 2025»-ին, որը կայացավ նոյեմբերի 4-6-ը, պարզվում է, ոչ միայն թուրք, այլեւ ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել։ Հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Մենք տեղեկացանք, որ լրագրողներն Ադրբեջանի պետական Azertac լրատվամիջոցից են եղել։
    09:51
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ․ ՆԳՆ
    Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական 5 հաշվարկ, 4 օպերատիվ խմբեր։ Նախնական տվյալներով այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։ Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    09:48
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գերատեսչությունները մարզահամերգային համալիրում կներկայացնեն 2026 թվականի նախընտրական ծրագրի իրենց առաջարկները. «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի վերաբերյալ «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։ Նշել էինք, որ ծրագրի հավաք-քննարկումը լինելու է նոյեմբերի 22-ին: Եվ, ահա, այսօր Մարզահամերգային համալիրում նախատեսվում է մեծ ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտների ղեկավարներ կներկայացնեն իրենց գաղափարները՝ ցույց տալու իրենց մտքի թռիչքը, եւ թե ինչ են պատրաստվում առաջարկել հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:
    09:46
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կարգելվի՞ արդյոք հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք. «Ժողովուրդ»
    Տիգրան Ավինյանը նոյեմբերի 18-ի Երեւանի ավագանու նիստում, իր սիրելի ընդհանրական ոճով խոսելով, կարծես թե սպառնաց վարորդներին։
    09:42
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը. «Ժողովուրդ»
    Հետեւելով պատգամավորի սոցիալական ցանցերում կատարած հրապարակումներին՝ նկատել էինք, որ Ազարյանը հաճախ է մեքենայի սրահից տեսանյութեր հրապարակում։ Ուսումնասիրելով նաեւ հայտարարագիրը՝ նկատեցինք, որ շարժական գույք պատգամավորը չունի։
    09:38
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞րն է Լիդիայի կալանքը երկարաձգելու իրական պատճառը. «Հրապարակ»
    Լիդյա Մանթաշյանի շահերը ներկայացնող փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշում է, որ ամեն նիստի գալուց առաջ փորփրում է դատական գործի հատորները՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչում է մեղադրվում Լիդյա Մանթաշյանը, որ մի բան էլ պիտի մնա կալանքի տակ։ Մանավանդ նույն գործով անցնող և գրեթե նույն մեղադրանքներով դատվող մոտ 10 անձի խափաննան միջոցները դատարանը փոխել է:
    09:34
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞ր եկամուտները ենթակա չեն լինի հայտարարագրման. նոր փոփոխություններ են առաջարկվում. «Փաստ»
    «Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» և «Կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագծերը։ Ըստ նախագծի հեղինակների, Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող եկամուտները: Սահմանվել է նաև, որ եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները: Միաժամանակ, սահմանվել է, որ կառավարությունը իրավասու է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր: Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանված չեն։
    09:30
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ են «իրար խառնվել» իշխանությունները. «Փաստ»
    «Արտասահմանում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը, ինչպես գիտեք, առաջնահերթություն է, բացարձակ առաջնահերթություն»,-ասել էր Զախարովան ու մանրամասներ ներկայացրել ներդրումային որոշ մանրամասներ: Ի մասնավորի, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել էր, որ 2017-2023 թվականներին, ներառյալ ենթակառուցվածքների արդիականացումը, ընկերությունը ծախսել է 680 միլիոն դոլար, իսկ 2024-2034 թվականների համար նախատեսված էին 795 միլիոն դոլարի ներդրումներ։
    09:25
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. գլխավոր դատախազություն
    Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա և 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսներով հողամասերի նկատմամբ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2011 թվականին Գավառ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով ՍՊ ընկերության կողմից հողամասերն արդյունաբերության նպատակով օգտագործելու մասին, 5.6 հա մակերեսով հողամասը 473 հազար դրամով օտարել է ՍՊ ընկերությանը` որպես վարելահող՝ առանց փոփոխելու հողամասի նպատակային նշանակությունը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերության և Գավառի քաղաքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, որով ՍՊ ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրվել Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 434 միլիոն 700 հազար դրամ կադաստրային արժեքով 35 հա մակերեսով հողամաս: Հողամասը վարձակալության է հանձնվել տարեկան 74 հազար 497 դրամով: Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գավառի նախկին համայնքապետ Գ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ավագանու 10 անդամների, համայնքապետարանի իրավաբանի, ինչպես նաև ՍՊ ընկերության տնօրենի, ընկերության աշխատակցի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը): Քրեական վարույթի շրջանակում 5.6 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին, հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, իսկ 35 հա մակերեսով հողամասի վերաբերյալ պայմանագրի հիման վրա կնքված վարձակալության իրավունքը ուժը կորցրած է ճանաչվել. հողամասը վերադարձվել է Գավառ համայնքին: Մեղադրյալների կողմից ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը՝ 3 միլիոն 964 հազար դրամը: Դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
    09:20
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը նախընտրական հանրահավաքների շարք է սկսել. «Փաստ»
    Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նման խոշորամասշտաբ միջոցառմամբ փորձում է առավելագույնը «համախմբել» վարչական ռեսուրսը, քանի որ հիանալի հասկանում է, որ 2026 թվականին արդար, ազնիվ ընտրություններով հաջողության հասնելու որևէ նույնիսկ տեսական շանս չունի:
    09:15
    22.11.25
    Ավելին
2025-11-21