Լրահոս
2025-11-25
-
ԻրավականՓաշինյանն այսօր իրավապահներին քրեական հետապնդման հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց. փաստաբանՆա, մասնավորապես, նշել է. «Սրանք կոնկրետ փաստեր են։ Նա նույնիսկ հանցակազմն ու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածն է պատվիրում, մնում է միայն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գրի։ Իշխանատենչ այս մարդը, հանուն իր աթոռի, այլևս նույնիսկ առերևույթ, թեկուզ ձևական սահման չի ճանաչում»։Ավելին16:2525.11.25 -
ԻրավականՀանդիպակաց գոտիով երթևեկող վարորդները հայտնաբերվել և տուգանվել են (տեսանյութ)Օրերս համացանցում տեսանյութեր էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց վարում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ Աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր «Հոնդայի» վարորդը: Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18րդ մասը հստակ սահմանում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել երթևեկությունը ձեզ հետ կիսող մյուս մասնակիցներին։Ավելին16:1525.11.25 -
ՀասարակականԳյումրիում այրվել են 4 տների տանիքներ․ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճանՆոյեմբերի 25-ին, ժամը 11։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում:Ավելին16:0025.11.25 -
ՀասարակականՎեհափառ Հայրապետը ընդամենը հայրական հորդոր է հնչեցրել. Աբրահամ սրբազանԼրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամ սրբազանը։Ավելին15:5325.11.25 -
ՀասարակականԵս չեմ կարող այդ հարցին պատասխանել, ի՞նչ ասեմ. Աբրահամ սրբազանը խուսափում է պատասխաններ տալՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:4725.11.25 -
ԱրցախԱրցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվելԱրցախում ու, հատկապես, Ստեփանակերտում հայկական հետքի վերացման հայտարարություններին աջակցել է նաև Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին։ Նա նշել է, որ կարևոր է համարում Խանքենդիում (Ստեփանակերտում) հայկական հետքերի լիակատար վերացումը՝ աջակցելով պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևի՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ առաջարկին։ «Խանքենդիում կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է հեռացվեն այնտեղից․․․»,- նշել է պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին՝ հայտարարելով, որ նրանք, «ովքեր հարցը ներկայացնում են որպես մշակույթի ոչնչացում, թաքցնում են իրենց իրական մտադրությունները, և դա պետք է ընկալվի որպես անջատողականության նշանների վերացում»։Ավելին15:4525.11.25 -
ՔաղաքականՄենք սա համարում ենք «ժուչոկապետություն». Գառնիկ Դանիելյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին15:3425.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Մայր աթոռում հավաքվում են եպիսկոպոսները. սկսվում է ժողովըՀայլուր 15։30 Մայր աթոռում հավաքվում են եպիսկոպոսները. սկսվում է ժողովըԱվելին15:3025.11.25 -
ԻրավականԱվարտվել է 7,9 մլն ռուբլին մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մաքսանենգության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին 2025 թվականի հոկտեմբերի 25-ին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս, մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով իր հագին եղած հագուստի գրպաններում, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7 մլն 990 հզր 100 ՌԴ ռուբլի կանխիկ գումար: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:1525.11.25 -
ՀասարակականՉի կարելի ուտող-ուրացող լինել. Տեր ՄաղաքիաՎա՜յ նրանց, ովքեր ամբարտավանությունը ներկայացնում են որպես համարձակություն, իսկ վախկոտությունը՝ քաջություն։Ավելին15:0025.11.25 -
ՔաղաքականՎարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով խորհրդարանում սպասվող լսումներին«Բնական է: Հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։Ավելին14:5225.11.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը և ռումինացի սենատորն անդրադարձել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանըՆոյեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։Ավելին14:4525.11.25 -
ՄիջազգայինՉինաստանը պատրաստ է խորացնել ՌԴ-ի հետ գործընկերությունն էներգետիկ ոլորտում. Սի Ծինփին«Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ համապարփակ էներգետիկ գործընկերության, գլոբալ էներգետիկ ճյուղում մատակարարումների շղթաների կայունության և անխափանության համատեղ պահպանման և էներգետիկ կառավարման ավելի արդար, հավասարակշռված և ներառական գլոբալ համակարգի ստեղծումն օժանդակելու նպատակով՝ համաշխարհային էներգետիկ անվտանգության և «կանաչ» ու ցածրածխածնային վերափոխումների բնագավառում ավելի մեծ կայունության ապահովման մշտական ամրապնդման համար», - ասել է Սի Ծինփինը:Ավելին14:3425.11.25 -
ՀասարակականՀրդեհ` Արշակունյաց պողոտայումՆոյեմբերի 25-ին, ժամը 13։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին։Ավելին14:2425.11.25 -
ՀասարակականՍպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. Fip.amՀԾԿՀ նախագահը, իսկ այսօր նաև ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հայտարարել էին, թե 2018-2024 թվականի ՀԷՑ-ի հաշվիչների ցուցմունքների բազան իբր անվերադարձ կորել է: Այս լուրը մի քանի օր առաջ հերքվեց թե Նարեկ Կարապետյանի, թե հաշվիչների տեղադրումն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից: Այսօր դրան անդրադարձել է նաև FIP-ը. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»։ Այս լուրը արագորեն տարածվել էր համացանցում, լայն քննարկման թեմա դարձել։ Իշխանամերձ շրջանակներից նույնիսկ պետական դավաճանության մեղադրանքներ էին հնչում ՀԷՑ-ի նախկին ղեկավարության հասցեին։ Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով Մեսրոպյանի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ապշած է ու շարունակել․ Այսինքն ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ասում են, որ ուղղակի պատահաբար, տեխնիկական սխալի բերումով սերվերներից անվերադարձ ջնջել են Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների եռամսյակային ցուցմունքների արխիվը 2018-2024 թվականների համար։ Մի պահ ենթադրենք, որ սա բացահայտ «ապացույցների վերացում» չի ու պարոնայք Կարապետյանները սրանով չեն փորձում թաքցնել հավելագրումներ կամ այլ հանցանքներ ու զանցանքներ, պատկերացնենք՝ ուղղակի վատ, ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է։ Բայց ո՞նց են այդ տեսակի վատ կառավարում իրականացրած մարդիկ պնդում, որ իրենք պիտի շարունակեն ՀԷՑ-ը տնօրինել հերիք չէ, մի բան էլ՝ Հայաստանը կառավարելուն են հավակնում»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին14:1625.11.25 -
ՔաղաքականՔՊ-ի ու Ավինյանի ամանորյա «նվերը» քաղաքացիներինԵրևանի կառավարումը տապալածներն ընդդեմ քաղաքացիների հերթական քայլին են գնալու։Ավելին14:0625.11.25 -
ՄիջազգայինՈւկրաինան ցնցվել է ռուսական հարձակումների ուժգնությունից. հարվածներ՝ Ռոստովին և ԿրասնոդարինՈւկրաինան ցնցվել է ռուսական հարձակումների ուժգնությունից. հարվածներ՝ Ռոստովին և ԿրասնոդարինԱվելին14:0025.11.25 -
ՀասարակականՓրկարարները մի քանի ուղղություններով շարունակում են հրդեհաշիջման լայնածավալ աշխատանքըՆոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։Ավելին13:4825.11.25 -
ԻրավականՄանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը․ Գոհար ՄելոյանՓաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:Ավելին13:3925.11.25 -
ԻրավականՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության պետի տեղակալինՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի նորանշանակ տեղակալ Գևորգ Խալաթյանին:Ավելին13:3525.11.25