Լրահոս

2025-11-27
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի
    Մասադիկովին նշանակելու որոշումը կայացվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովում։
    13:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեան հայտնել է տիեզերական տերություն դառնալու մտադրության մասին
    Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը,  շնորհավորելով համաքաղաքացիներին «Նուրի» հրթիռի չորրորդ հաջող արձակման առթիվ, հայտարարել է երկիրը  տիեզերական առաջատար երկրների հնգյակ մտցնելու ձգտման մասին։
    13:39
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվել են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում են 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Սահմանվել են նաև 1-ից 12-րդ դասարանների սովորողների ձմեռային արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝ Առաջին դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Երկրորդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ 3-12-րդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ։
    13:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եպիսկոպոսներին հրավիրում եմ ինձ հետ հանդիպման. Նիկոլ Փաշինյան
    «Եպիսկոպոսներին հրավիրում եմ ինձ հետ հանդիպման»: Լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    13:08
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ
    Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին, 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
    13:00
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում
    Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան:
    12:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    11-ամյա երեխա է մահացել․ ծնողները մեղադրում են բժիշկներին
    Նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել, հաղորդում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Տաշիրի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է: Ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով: Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
    12:35
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հայաստանում մոլեգնած հրդեհների գործով քրեական վարույթ չկա. տուժածների վիճակը
    Հայլուր 12։30 Հայաստանում մոլեգնած հրդեհների գործով քրեական վարույթ չկա. տուժածների վիճակը
    12:30
    27.11.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 27.11.2025
    Մամուլի տեսություն 27.11.2025
    12:20
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մտքերով էիք պարոն Միրզոյան. Փաշինյանը անզուսպ ծիծաղեց
    Մանրամասները՝ տեսանյութում։
    12:15
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում 1,5 միլիարդ դոլարա պտտվում, պետք է մարդկանց սովորեցնենք իրենց բաժինը վերցնել. Նիկոլ Փաշինյան
    Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    12:08
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօրվա անորոշությունների պայմաններում 6 տոկոս տնտեսական աճը լավ ցուցանիշ է. Գևորգ Պապոյան
    «Այսօրվա անորոշությունների պայմաններում 6 տոկոս տնտեսական աճը լավ ցուցանիշ է»։ Կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    11:57
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը․ Արամ Վարդևանյան
    «Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում բառիս ուղիղ իմաստով խնդիր է դրվել՝ քրեակատարողական հիմնարկները մարդկանցով լցնել: Պատկերացրեք հինգ ամսից ավելի է բանտում է գտնվում Սամվել Կարապետյանը և 53 քննիչներ, բազմաթիվ դատախազներ և մի շարք դատավորներ անտեսելով իրավունքն ու օրենքը հենց միայն կալանք են պահանջում ու ընտրում որպես խափանման միջոց: Իրապես այս գործում չկա ոչ մի տվյալ, ոչ մի հիմք՝ գործ չկա, բայց կա հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանք:
    11:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը վստահեցնում է՝ «ընթացավարների» գործը չի վատացել
    Մանրամասները՝ տեսանյութում։
    11:37
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարտունի և Վեդի համայնքների բնակիչները պատմական և ազգակցական կապեր ունեն. Փաշինյան
    Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    11:26
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հազիվ հավաքվել ենք, չենք կարա՞ էսօր պատվաստվենք. Փաշինյան
    Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
    11:16
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենա է այրվել․ այն դարձել է ոչ շահագործելի
    Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի արտադրամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Kia» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը: Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
    11:05
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով հարկային կարգապահությունը՝ պաշտպանելով պետության ու օրինապահ բիզնես համայնքի շահերը։ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են ՀՀ պետական սահմանով, մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը: Օրերս Հայաստանի տարածքից «Բագրատաշեն» անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բեռնատարը վերցվել է հսկողության: Տրանսպորտային միջոցն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման կայան։ Պատկերի վերլուծության արդյունքում բեռնատարի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն, և որոշում է կայացվել բեռնատարն ուղղորդել խոր զննման անգար։ Մաքսային ծառայողները էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսել են ներսում առկա բեռնատարի կառուցվածքին չհամապատասխանող օտար մարմիններ։ Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խոռոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22 300 տուփ տաքացվող ծխախոտ։ Խոռոչներում ծխախոտներն այնպես են հարմարեցված եղել, որպեսզի առկա ժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերվեն։ Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի համաձայն կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:   Մանրամասները՝ տեսանյութում:
    10:54
    27.11.25
    Ավելին