Լրահոս

2025-11-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե նույնիսկ մնայի վերջին Հայ հոգևորականը աշխարհում, պիտի մերժեմ հանդիպել գերագույն դավաճանի հետ, արյունոտ ձեռքը սեղմել․ Տեր Սերոբ
    Տեր Սերոբ քահանա Ազարյանը գրում է․ «Եթէ նոյնիսկ մնայի վերջին Հայ հոգեւորականը աշխարհում, պիտի մերժեմ հանդիպել գերագոյն դաւաճանի հետ, արիւնոտ ձեռքը սեղմել, նոյն սենեակի պիղծ օդը շնչել, կամ դաւաճանել իմ Տիրոջ՝ Քրիստոսին, Աստուածաշունչին, մեր նահատակ հազարաւոր զինուորներին, դաւաճանել իմ նախնիների փառաւոր եւ հայրենատէր եւ ցեղասպանուած անցեալին, դաւաճանել Արցախին, դաւաճանել մասնատուած եւ ծախուած հայրենիքիս, դաւաճանել Արարատին...։
    21:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդունել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հեղինակած Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը
    Նոյեմբերի 27-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր համաժողովի 21-րդ նստաշրջանը: Դրա շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված «Շրջանաձև տնտեսություն` ներառական և կայուն զարգացման համար» խորագրով բանաձևը: Բանաձևի նպատակն է խթանել շրջանաձև տնտեսությունը՝ ուղղված ավելի կայուն, դիմացկուն և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա հիմնված արդյունաբերական զարգացմանը: Բանաձևում հատուկ շեշտադրվում է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ է աջակցել շրջանաձև տնտեսության ներդրմանն ուղղված ջանքերում` ֆինանսավորման, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարական լուծումների հասանելիության ապահովման միջոցով: Այն կարևորում է միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների կողմից աջակցության ընդլայնումը: Ընդգծվում է նաև, որ համագործակցության ամրապնդումը կարող է նպաստել զարգացող երկրների արդյունաբերական դիմադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն զարգացման խթանմանը:
    21:15
    27.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սամվել Կարապետյանից չի վախենում, բայց անունը չի տալիս.Փաշինյանը դիրքավորվում է ընտրություններից առաջ
    Այսօր Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյոք հրահանգել է չգրանցել «Մեր ձևով» շարժումը որպես կուսակցություն, որովհետև վախենում է Սամվել Կարապետյանից: Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու ու հրավիրել է բանավիճելու նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հրավերը:
    21:00
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման վերաբերյալ հարցեր
    Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին: Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը:
    20:50
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունը կոմպրոմատներով է կոտրում եկեղեցուն. Տեր Վրթանես
    Նրա խոսքով՝ պարտված, թույլ, Ադրբեջանի ու Թուրքիայի հանձանարարությունները կատարող իշխանությունները չեն հանդուրժում իրենց կողքին հզոր եկեղեցի, որը իր բոլոր խնդիրները լուծում է. «ՔՊ-ական այս պաշտոնյաների գերակտիվությունը չեմ հասկանում, իրենք եկեղեցում գործ չունեն»:
    20:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհների բոլոր օջախները մարվել են. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
    Նոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում: Հրշեջ-փրկարարները, հավատարիմ մասնագիտական պարտականություններին ու առաքելությանը, անմիջապես անցել են հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը: Լայնածավալ գործողություններին ներգրավվել է ավելի քան 2700 փրկարարական ծառայող, Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական և շուրջ 260 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք՝ օդային հետախուզման և հրդեհաշիջման նպատակով։ Ձևավորվել էր օպերատիվ շտաբ՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը տեղում իրականացնում էր ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն, պաշտոնական հարթակներում պարբերաբար ներկայացվում էր տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին. Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի և այլ տարածքներում բռնկված օջախները մարելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերը անմիջապես անցել են հրդեհաշիջման գործողությունների: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է արդեն նոյեմբերի 25-ին նշված հատվածներում ամբողջովին մեկուսացնել հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը անտառային հատվածներ և բնակելի գոտիներ։ Նոյեմբերի 22–24-ը ահազանգեր են ստացվել նաև Տավուշի մարզի Նավուր բնակավայրի և Դիլիջան քաղաքի հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Իրականացվել են մեծամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներ: Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա հատվածներում արձանագրված հրդեհները մարվել են։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առողջարանային գոտի ու բնակելի տներ։ Իսկ լուրերն այն մասին, թե հրդեհների հետևանքով կենդանիներ են տուժել, ապատեղեկատվություն է: Ցավոք, նոյեմբերի 26-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս հրշեջ-փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Հրդեհների օջախներն ամբողջությամբ մարվել են, կանխվել է հրդեհների տարածումը դեպի բնակավայրեր, կենսական ենթակառուցվածքներ ու անտառային հատվածներ։ Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն: Այս ընթացքում ԶԼՄ-ներում և սոցցանցում հրապարակվեցին չճշտված, որոշ դեպքերում նաև խուճապային տրամադրություններ հրահրող տեղեկություններ՝ Փրկարար ծառայության կողմից օպերատիվ չգործելու, տեխնիկայի անբավարարության, իրավիճակը չվերահսկելու վերաբերյալ։ Իսկ իրականում փրկարարները՝ համագործակցելով գործընկեր կառույցների աշխատակիցների հետ՝ գործեցին պրոֆեսիոնալ և օպերատիվ։ Նրանք օրերի ընթացքում մարեցին հրդեհները, կանխեցին հետագա զարգացումները ու անդառնալի վնասը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն. ցանկացած անփութություն և անուշադրություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, իսկ կրակ կամ ծուխ նկատելիս հորդորում ենք անմիջապես զանգել 911։
    20:40
    27.11.25
    Ավելին
  • Իրավական
    Հանրային ճնշման տակ դատարանի դահլիճից ազատ արձակվեց Լիդյա Մանթաշյանը. նրա խափանման միջոցը փոխվել է
    Երկար սպասված ազատություն. այս խոսքերով են շատերն այսօր դիմավորել դատարանի դահլիճից ազատ արձակված Լիդյա Մանթաշյանին, որի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական վերահսկողությամբ ու գրավով: «Բանտախուցն իբրև մի հիվանդանոցի սենյակ, որի դուռը միշտ փակ է»,- այդպես է նկարագրել բանտային պայմանները Մանթաշյանը:
    20:35
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Վճռական փուլ է մտնում Եկեղեցու դեմ արշավը. 8 սրբազան՝ Փաշինյանի աշխատասենյակում
    Հայլուր 20։30 Վճռական փուլ է մտնում Եկեղեցու դեմ արշավը. 8 սրբազան՝ Փաշինյանի աշխատասենյակում
    20:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վնասվածքներ ստացած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում․ ՆԳ նախարարը տեսակցել է հրշեջ-փրկարարներին
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին։ Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով։ Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ծառայության համար և մաղթել արագ ապաքինում։
    20:15
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթաշեն կամրջի 1-ին գոտիները ժամանակավորապես կփակվեն
    «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները»,- ասված է հայտարարությունում։
    20:00
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիդյայի կալանքի վերացումը ոչ թե իշխանությունների գթասրտության դրսևորումն է, այլ հանրային ճնշման արդյունք է. պատգամավոր
    «Քաղաքացիների մասնակցությունը դատական նիստերին, հրապարակային բողոքի ակցիաները, նախորդ շաբաթվա երթը, երեկվա խորհրդարանական լսումները, միջազգային հանդիպումներում միակ կին կալանավորի հարցի բարձրացումը, սոցիալական հարթակներում գրառումները և իհարկե փաստաբանների վիրտուոզ աշխատանքը ջրի կաթիլների նման քար ծակեցին:
    19:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաստատվել է 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
    ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ որոշման ընդունմամբ կարգավորվում է ՀՀ բուհերում ընդունելության մրցույթի իրականացումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների: Դիմորդների համար սահմանվում են ընդունելության նույն պայմանները՝ ընդունելության առնվազն երկու քննության հանձնում թե՛ պետական, թե՛ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս:
    19:38
    27.11.25
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ-ում սպասում են Հայաստանի վերջնական որոշմանը. Ռուսաստանն ստանձնեց կազմակերպության նախագահությունը
    Հայաստանը կրկին չի մասնակցել Հայաստանի անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհդրի նիստերին, բայց չի խոչընդոտել որոշումների ընդունմանը: Այսօր ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի արագ կնքմանը աջակցող որոշում է ընդունել:
    19:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է․ Տեր Եսայի
    Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է, հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։ «Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն»,-գրել է նա։
    19:23
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախնական տեղեկություններով ոստիկանության ծառայողն ինքնասպանություն է գործել. ՆԳՆ խոսնակ
    «Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- նշեց Սարգսյանը։
    19:15
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մամիկոնյանց փողոցում բшխվել են «Changan»-ը և «Nissan Rogue»-ը, այնուհետև «Changan»-ը բшխվել է կայանված «BMW»-ին․ կա վիրшվոր
    Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, թիվ 58 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Changan» մակնիշի և 22-ամյա Գոռ Խ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Changan»-ը այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող 28-ամյա Արմեն Ս․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Changan»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Մերի Կ․-ն տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    19:00
    27.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Սպիտակ տան մոտ կրակողին «անասուն» է անվանում Թրամփը. ցնցված է Ամերիկան
    Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ են հնչել: Ազգային գվարդիայի երկու զինծառայող ծանր վիրավորվել է: Կասկածյալը, որը ևս վիրավորվել է, ձերբակալված է: ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ կրակողը 29-ամյա երիտասարդ է, որը 2021 թվականին Միացյալ Նահանգներ է ժամանել Աֆղանստանից:
    18:47
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում․ Տեր Եսայի․ «Փաստինֆո»
    Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է, թե,  իբր, մի խումբ եպիսկոպոսներ դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին կաթողիկոսին և Արշակ Սրբազանին հեռացնելու գործընթացին միանալու համար՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենՏ. Եսայի քահանա Արթենյանը նշեց.
    18:40
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նրանք, ովքեր նախընտրեցին լռել, թող պատասխան տան իրենց խղճի առջև․ Քրիստինե Վարդանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Լիդիայի խափանման միջոցի փոփոխությունը արդյունք է բոլոր այն մարդկանց արձագանքի, ովքեր անտարբեր չգտնվեցին կատարվող սարսափելի անարդարության նկատմամբ ու չվախեցան արտահայտել իրենց տեսակետը։ Ապրեն բոլոր այդ մարդիկ ու փաստաբանները։ Նրանք, ովքեր նախընտրեցին լռել, թող պատասխան տան իրենց խղճի առջև, եթե այն կա»։
    18:35
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Նոր ինտրիգներ և կրքեր՝ Մայր Աթոռի շուրջ. կասկածելի հայտարարության հետքերով
    Հայլուր 18։30 Նոր ինտրիգներ և կրքեր՝ Մայր Աթոռի շուրջ. կասկածելի հայտարարության հետքերով
    18:30
    27.11.25
    Ավելին