Լրահոս
2025-12-02
-
ՔաղաքականՁրի բան չկա էս աշխարհում. վտանգավոր անորոշություն՝ առողջության պարտադիր ապահովագրության նախագծումԱռողջապահական համընդհանուր ապահովագրության նախագիծը համընդհանուր անորոշությա՞ն մասին է: Խորհրդարանական ընդդիմությունն այսօր ահազանգել է՝ կարող է կրկնվել ԱՆԻՖ-ի սկանդալը, այս անգամ էլ ապահովագրական գումարները տնօրինող հիմնադրամը կարող է միլիարդներ փոշիացնել:Ավելին23:5402.12.25 -
Իրավական«22-րդ մահվան դեպքն է արձանագրվել բանտերում»․ իրավապաշտպանԿալանավորված անձը 67 տարեկան էր, կալանքը կրում էր «Արմավիր» ՔԿՀ-ում։Ավելին23:5102.12.25 -
ԻրավականՆախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին․ Գալյան«Համաներում դեռ չի ակնկալվում։ Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։Ավելին23:4802.12.25 -
ՀասարակականԵրևանում վարորդը 68-ամյա հետիոտնին վրաերթի է ենթարկել ու փախուստի դիմելՆոյեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի «Շուկայի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Ասատրյանին։Ավելին23:4502.12.25 -
Քաղաքական«Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը» ոչ թե գաղտնազերծված փաստաթուղթ է, այլ 2008-ին «Հայկական Ժամանակ»-ում տպագրված համար․ ՍուքոյանԱչքիս եկավ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ» վերնագրով ֆայլը, որը բացելուց պարզ է դառնում, որ դա փաստաթուղթ չէ։ Այստեղ բառացի նշված է, որ նյութը 2008 թվականին փոխանցվել է «Հայկական Ժամանակ» թերթին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից։Ավելին23:3602.12.25 -
ՔաղաքականԹիվ մեկ աներձագից՝ մինչև Խաչատուր Սուքիասյան. ինչո՞ւ են ՔՊ-ականները փորձում զատվել ՓաշինյանիցՓոխվել է ՔՊ-ականների վերաբերմունքը խորհրդարանական կյանքի նկատմամբ: Օրենսդիր մարմնում գրեթե ոչ մի օրենքի նախագիծ չհեղինակած ՔՊ-ականների մի մասը որոշել է չընդգրկվել առաջիկա ընտրությունների՝ ՔՊ-ի համամասնական ցուցակում: Անգամ Փաշինյանի աներձագն է որոշել գնալ «վաստակած հանգստի»: Թե ինչու են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները որոշել զատվել իրենց քաղաքական հորից, պարզ չէ:Ավելին23:3002.12.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ փաստաթուղթը. Գեղամ Մանուկյան«Նախ ամբողջական թղթածրարները չէին, այդ փաստաթղթերի մեծ մասը կամ ամբողջը հրապարակվել են բացի մեկից՝ 2019 թվականի Մինսկի խմբի կողմից առաջարկը, որը տևական ժամանակ ընդդիմության կողմից կոչ էր արվում իշխանություններին հրապարակել։Ավելին23:2102.12.25 -
ՀասարակականՏաք ձմեռ է սպասվում Հայաստանում. տեղումներ նորից կլինեն դեկտեմբերի 7-ից հետոՁմռան երկրորդ օրը առաջին ձյունն է տեղացել Գեղարքունիքում, բայց օդերևութաբանները նորմայից տաք ձմեռ են կանխատեսում, ու դա գուցե լավ լուր է քաղաքաբնակների համար, բայց շատ վատ լուր է՝ գյուղերում:Ավելին23:1502.12.25 -
ՀասարակականԱրմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Գեորգի Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լիլիթ Մ․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Ավելին23:0002.12.25 -
ՀասարակականԵս պատարագը չեմ կազմակերպում, Հայ Առաքելական Եկեղեցին է կազմակերպումԿիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատարագի մասնակցել Գյումրիում, սակայն թեմի գրեթե բոլոր հոգևորականները հրաժարվել են անցկացնել այդ պատարագը, «News. 5tv.am»-ի տեղեկություններով միակ հոգևորականը, որը համաձայնել է, Տեր Տուբենն է: Մեզ ասացին, որ պատարագի կազմակերպիչը 2018 թվականին Վեհափառի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն է: Մենք Կարեն Պետրոսյանին հարցրինք` ճի՞շտ է, որ ինքն է զբաղված պատարագի կազմակերպչական հարցերով, պատասխանեց. «Դուք ընդհանրապես պատարագը գիտե՞ք ոնց է տեղի ունենում, պատարագը կազմակերպում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Պետրոսյանին հարցրինք` իսկ ինքը որևէ դերակատարում ունի՞. «Այո, մասնակցելու եմ: Ես ամեն կիրակի մասնակցում եմ Սուրբ Պատարագի»: Ո՞ր պատարագին է մասնակցելու, որին վարչապե՞տն է մասնացում. «Չգիտեմ, կորոշեմ»,- պատասխանեց Պետրոսյանը:Ավելին22:4802.12.25 -
ԻրավականԱրմինե Մկրտումյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը։ ՆԳՆ-ից հայտնում են՝ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։Ավելին22:4502.12.25 -
ՔաղաքականԱրցախի հարցի բանակցային փաստաթղթերը՝ հրապարակված. ի՞նչ են ցույց տալիս դրանքՀայաստանի կառավարությունը հրապարակել է Արցախի հարցի բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր: Թեման քննարկելու ենք քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:Ավելին22:3502.12.25 -
ՏնտեսականՆարեկ Կարապետյանը ներկայացրել է՝ գյուղատնտեսական ինչ ռեֆորմ են առաջարկելու ՀՀ-ի բոլոր գյուղերին«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե գյուղատնտեսական ինչ ռեֆորմ են առաջարկելու Հայաստանի բոլոր գյուղերին, նշել է նաև, թե ինչ լուծում են առաջարկում գյուղատնտեսական հիմնական մթերքի՝ կաթի գնի կարգավորման նպատակով։ «Հայաստանում գրեթե ամեն ինչ թանկացել է, բայց կաթի գինը մնացել է նույնը՝ 120-130 դրամ»,- նշել է Կարապետյանն ու հավելել՝ հայ գյուղացին նորմալ շահույթ չի ստանում, այնինչ գյուղատնտեսական արդյունավետ քաղաքականություն վարող երկրներում այս հարցը վաղուց լուծել են։ Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին22:2502.12.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Infiniti»-ն․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գեղարդի խճուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արտաշես Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Անի Հ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին22:1502.12.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄԸստ աղբյուրի՝ քննարկվում է ԱՄՆ ներգաղթի արգելքի ունեցող երկրների ցանկը 19-ից մոտ 30-ի հասցնելը, այդուհանդերձ, որոշումը գտնվում է վաղ փուլում, և ցանկը կարող է փոփոխվել։Ավելին22:0002.12.25 -
ԱռողջապահականՀայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. ԱվանեսյանՇրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։ Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։Ավելին21:4802.12.25 -
ՀասարակականՍրբազանի կերպարանափոխությունը. Գևորգ եպիսկոպոսի մեղադրանքը հերքում է Մայր ԱթոռըՍկանդալային գաղտնալսումները, կոմպրոմատներն ու ներքին խռովքը շարունակում են ցնցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հոգևոր մայրաքաղաքը հիմա էլ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մեղադրանքն է հերքում: Նրա սիրային կապը մերկացնող ձայնագրության հետ կապ չունի Մայր Աթոռը:Ավելին21:4502.12.25 -
ՔաղաքականՈւ էս ողորմելի փաթեթային մանիպուլյացիայի անունն էլ դրել են՝ փաստաթղթեր ենք հրապարակել. հրապարակախոսԹե բա՝ «Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը, այս մասին գրել է հրապարակախոս Հարութ Ուլոյանը։ «Ու էն որ կեսը Կազիմիրովի կայքից են վերցրել, կեսը ԵԱՀԿ կայքերից։ 1999 թվականի Մեղրիի տարբերակը՝ 2008 թվականի ՀԺ-ում հրապարակվածն են արտատպել, իսկ որպես նախաբան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի ելույթից մեջբերումներ․․․ Ու ԱԺ-ում 2018 թվականի Սերժի ելույթից մի հատված։ 1994 թվականի զինադադարի եռակողմ պայմանագիրն ո՞ւր ա։ 1995 թվականի ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն ո՞ւր ա, որով Ղարաբաղը վերահաստատվում ա որպես բանակցությունների լիիրավ կողմ։ Լիսաբոնի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի կողմից կիրառված վետոյի հայտարարությունն ո՞ւր ա։ Քի-Վեսթի բանակցվածն ո՞ւր ա։ Պրահյան գործընթացն ո՞ւր ա։ Էս բոլորի վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։ Էն ձեր անձնական օգտագործման բաներն էլ մինչև հիմա պնդում էին, թե 2019-ի առաջարկները միայն ռուսներինն էին, ՄԽ-ինը չէին․․․ Բա 44-օրյա պատերազմի օրերին պատերազմը կանգնեցնելու առաջարկներն ո՞ւր են։ Բա 2018-ից հետո Նիկոլի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։ Չկա՞ն։ Բա հրապարակային ելույթների հատվածները կցեք, ոնց Սերժինն եք կցե․ «սեփական կետից եմ բանակցում», «ինչ ուզում, այն էլ բանակցում եմ», «Լավրովը թող հասկանա, որ իրավիճակ ա փոխվել», «երբ ուզենամ՝ կվերադառնամ Սերժի թողած բանակցային ժառանգությանը»․․․․ Մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո, մինչև Ղարաբաղի հայաթափումը, Նիկոլը ոչ մեկին նամակ չի գրե՞լ, պայմանավորվածություններ չի ունեցե՞լ, առաջարկներին չի արձագանքե՞լ։ Բա հրապարակային հայտարարությունները կցեք․ «Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա», «Արցախում ապագա կա՛», «անջատում՝ հանուն փրկության»․․․ Ու էս ողորմելի փաթեթային մանիպուլյացիայի անունն էլ դրել են՝ փաստաթղթեր ենք հրապարակել»,-գրել է նա։Ավելին21:3002.12.25 -
ՔաղաքականՉդոմփել, չթքել, թաթիկները չկտրել. պատվիրաններ է հանձնում ՔՊ-ին ՓաշինյանըՊատերով տվող, թաթիկներ կտրող, դահլիճներից դուրս շպրտող ու ԱԱԾ պադվալները լցնող մարդը որոշել է բարեկիթ վարքի անցնել: Հայհոյանքը քաղաքական լեքսիկոն մտցրած ՔՊ-ականները Էթիկայի կանոնագիրք են ընդունել, որով նախատեսում են այլևս հայհոյանքով չպատասխանել հայհոյանքին: Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները միայն մի բան գիտեն՝ կարմիր կովը կաշին չի փոխում:Ավելին21:1702.12.25 -
ՄիջազգայինՄոսկվան պատրաստ է լրջորեն քննարկել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը․ ՊուտինՀրապարակվել են Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման կադրերը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ուիթկոֆի ներկայիս այցը Ռուսաստան այս տարի արդեն վեցերորդն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդը Մոսկվա է այցելել փետրվարի 11-ին և մարտի 13-ին, իսկ ապրիլին երկու անգամ այցելել է երկիր՝ ապրիլի 11-ին նա Պուտինի հետ հանդիպել է Սանկտ Պետերբուրգում և ապրիլի 25-ին՝ Մոսկվայում։ Բոլոր այդ շփումները կապված էին ուկրաինական խնդիրների հետ։ Վերջին անգամ նրանք հանդիպել են օգոստոսի 6-ին: Ինչպես այն ժամանակ նշել էին Կրեմլում, Ուիթկոֆի այցն արդյունավետ էր։ Այս հանդիպումների ընթացքում կողմերը փոխանակվել են ազդանշաններով, որոնք հիմք են հանդիսացել Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստման համար։ Թրամփի հատուկ բանագնացի ներկայիս այցը Ռուսաստան կապված է Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկումների հետ։ Պուտինը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է լրջորեն քննարկել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը:Ավելին21:0502.12.25