Լրահոս
2025-12-11
-
Իրավական18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2007 թ. ծնված Միխայել Պոլգովը: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին10:4511.12.25 -
ՔաղաքականՓաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումՀիշեցնենք՝ Փաշինյանը Մոսկվա էր թռչում Գերմանիա կատարած այցից հետո և պատրաստվում էր մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:Ավելին10:3811.12.25 -
Մամուլի տեսությունՓնտրում են «հերյուրանքներ» տարածողներին․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, օրեր առաջ հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի «88» սուպերմարկետների ցանցի հետ, ու կոչ արեց բոյկոտել այդ ցանցը։ Ապա հրապարակավ դիմեց Գլխավոր դատախազություն, թե՝ զբաղվեք այն լուրերով, ըստ որոնց` իր անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հետո այդ տարածքներում բացվում է «88» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը:Ավելին10:3011.12.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի բանկերից մեկում. վիրավոր կաԴեկտեմբերի 11-ին, ժամը 06:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկի նախասրահում (100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 07։09-ին։ Այրվել է նախասրահը՝ մասամբ (70 քմ), ջերմահարվել՝ նախասրահում առանձնացված աշխատասենյակներ (30 քմ)։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին10:2511.12.25 -
Մամուլի տեսությունՓոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»«Պետական համակարգերի ամենամեծ վտանգը միայն արտաքին թշնամին չէ։ Ամենամեծ վտանգը հաճախ հենց ներսում է՝ այնտեղ, որտեղ իշխանությունը հանդիպում է փոքր առաջնորդի։ Նման «հանդիպումները» պատմության ընթացքում բազմիցս վերածվել են աղետի՝ ստեղծելով բռնության, ապակառուցողական և ազգային թուլացման աննկարագրելի շղթաներ։ Պատմությունը անողոք հիշեցնում է՝ պետությունները կործանվում են ոչ միայն դրսից, այլ նաև հաճախ փլուզվում են ներսի փոքրությունից։Ավելին10:1511.12.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի և Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց․ «Հրապարակ»Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «լայթս» հարաբերություններ է ձեւավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար, չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը՝ փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։Ավելին10:0611.12.25 -
Մամուլի տեսությունՎազգեն Միրզախանյանը անտեր է թողել բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը և զբաղված է իշխանության պրոպագանդայով․ «Հրապարակ»Նախօրեին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզ էր իրականացնում, խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը:Ավելին10:0011.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի ու Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց։Ավելին09:5011.12.25 -
ՀասարակականՁյուն, մառախուղ․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենիսի տարածաշրջանուի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Ավելին09:4511.12.25 -
Մամուլի տեսությունՄարզպետ Սարգսյանի «բերած» «խոպանչի» խորհրդականը չորսից-վե՞ց անշարժ գույք ունի. «Ժողովուրդ»2023 թվականին ներկայացված 2022 թվականի հայտարարագրում սխալ կա։ Բանն այն է, որ Բազեյանը 2022 թվականի տարեսկզբին ունեցել է 3 անշարժ ցույք՝ 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս, ապա տարվա ընթացքում ստանալով եւս 3 գույք նվիրատվություն՝ տարեվերջին հայտարարագրել է 5 անշարժ գույք 6-ի փոխարեն։ Հարկ է նշել, որ առքուվաճառքի մասին հավաստող կետ հայտարարագրում առկա չէ։Ավելին09:3811.12.25 -
Մամուլի տեսությունԻնչի համար է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել Չարենցավանի համայնքապետին . «Ժողովուրդ»Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հակոբ Շահգալդյանը 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ, որի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։ Փետրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից Հանձնաժողով չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերեւույթ խախտում։Ավելին09:3411.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3011.12.25 -
Մամուլի տեսությունԻնչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ»Սրանք իրականում սոսկ թվային կամ վիճակագրական տվյալներ չեն: Այս տվյալները պարզապես ցուցիչ են, թե ինչ են «շնչում» Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախի հայության նկատմամբ: Այսինքն, բացի նրանից, որ Արցախը ճանաչեցին ադրբեջանական ու, ըստ էության, հանձնեցին թշնամուն, բացի այն, որ իրենց քաղաքականությունը հանգեցրեց Արցախի հայաթափմանը, հիմա էլ փաշինյանենք ամեն ինչ անում են, որ այս մարդիկ Հայաստանից էլ հեռանան: Հայտնվեն սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում և հեռանան: Ու շատերն են հեռացել, նկատենք:Ավելին09:2511.12.25 -
Մամուլի տեսությունԱնհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ»«Հայկական իրականությունը վերածվում է վտանգավոր ճգնաժամի, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ ուժեղացնում է ճնշումները Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ՝ ձերբակալելով հոգևորականների, վարչական միջոցներով հնազանդեցնելով եկեղեցական դաշտը և փորձելով Եկեղեցին դարձնել կուսակցական գործիք։ Սրան արդեն արձագանքում է նաև եվրոպական և միջազգային ծանրակշիռ քաղաքական ու ակադեմիական էլիտան, որը նախազգուշացնում է՝ Հայաստանում տեղի ունեցողը ոչ միայն ներքին ճգնաժամ է, այլև համաեվրոպական արժեքների խախտում։Ավելին09:2011.12.25 -
Մամուլի տեսությունԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»Սրանով է բացատրվում Ալիևի հռետորաբանության կտրուկ խստացումը։ Ադրբեջանի նախագահը, որը «մեծահոգաբար» խոստացել էր մինչև ընտրությունները մեղմել իր տոնը, հանկարծ սկսում է շտապեցնել Փաշինյանին այնպիսի պայմանավորվածությունների կատարման հարցում, որոնք չեն կարող ընդունվել հայ հասարակության կողմից։ Այդ համաձայնությունների հրապարակայնացումը Փաշինյանի համար խիստ կդժվարացնի ընտրողների ձայների վրա հույս դնելը։Ավելին09:1511.12.25
2025-12-10
-
ՄիջազգայինՄակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցըՖրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի հիմնական թեման ԱՄՆ միջնորդական ջանքերն են՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Rubrik-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։Ավելին23:4510.12.25 -
ԱշխարհՍանկտ Պետերբուրգի «Պրավոբերեժնի» շուկայում հրդեհ է եղել. զոհ կաՍանկտ Պետերբուրգի «Պրավոբերեժնի» շուկայում բռնկված բաց հրդեհը մարվել է։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային մասնաճյուղը։Ավելին23:3210.12.25 -
ՀասարակականԱյստեղ ապրելն արգելվում է. խայտառակություն` Գյումրիի նախկին հանրակացարանումԱշխատատեղերի ռեկորդներով հպարտացող երկրի վարչապետին Գյումրիի նախկին հանրակացարանի բնակիչները հրավիրում են իրենց տուն՝ սեփական աչքով տեսնելու բնակելի կոչվող շենքի խայտառակ պայմանները։ Ուզում են՝ Փաշինյանը տեղում իրենց սովորեցնի աղքատ չլինելու և 36 հազար թոշակով բիզնես սկսելու հմտությունները:Ավելին23:1110.12.25 -
ՀասարակականՊտի Պապոյանը գա ստեղ. ո՞վ է խաբում կարկուտից տուժած արմավիրցի այգեգործներինԱրմավիրցի այգեգործները տարակուսած են. էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, թե մայիսյան կարկուտի վնասները 100 տոկոս փոխհատուցված են, մարզպետարանը հայտարարում է՝ որևէ գումար չի փոխանցվել։ Ո՞վ է խաբում իրենց հոգսերի մեջ նորից միայնակ մնացած գյուղացիներին:Ավելին22:5810.12.25 -
ՀասարակականՇինանյութի խանութի դիմացից խողովաներ են գողացելShamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 6-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի 27/7 հասցեում գործող շինանյութի խանութից գողություն է կատարվել։Ավելին22:4510.12.25