Լրահոս
2025-12-11
-
ՀասարակականՊարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է. «Հետք»Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 354 պատահարներից 90-ում մեղավորը պարեկային ծառայության վարորդներն են եղել, 7-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։Ավելին18:0011.12.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` ԵրևանումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիտոգրադյան–Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով:Ավելին17:4611.12.25 -
ՄիջազգայինԹրամփից վրեժ կլուծի՞ Մադուրոն «բացահայտ գողության» համար. ԱՄՆ-ը նավթով բեռնված նավ է բռնագրավելԱՄՆ-Վենեսուելա ամիսներ տևող հակամարտությունը նորից սրվել է: Բացահայտ գողություն է անվանում պաշտոնական Կարակասը՝ Վենեսուելայի ափերի մոտ Միացյալ Նահանգների կողմից նավթատար նավի բռնագրավումը: Ըստ Սպիտակ տան՝ նավի սեփականատերերը ահաբեկչական խմբավորումներին նավթ են մատակարարել:Ավելին17:3911.12.25 -
ՍփյուռքԻշխանությունները փորձում են ծնկի բերել հայ հոգևորականին և հիմնահատակ ավերել Հայոց Եկեղեցին․ Տեր Քերովբե քահանա ԲարսեղյանՆա նշեց, որ այս ակցիայով ուզում են աշխարհի ուշադրությունը հրավիրել այն անօրինություններին, հակասահմանադրական քայլերին, որ կատարվում են ՀՀ-ում։Ավելին17:2011.12.25 -
ՄիջազգայինՀզոր հարձակում՝ Ռուսաստանի վրա և եվրոպական հույսեր՝ Զելենսկիին. բեկումնային շաբաթ է սկսվումՈւկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են մեկ միլիոնը և շարունակում են աճել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը վերածվել է կազմակերպված հանցավոր խմբի՝ խրված է կոռուպցիայի մեջ, որն իր հետ տանում է հովանավորներին։Ավելին17:1511.12.25 -
ՀասարակականՀայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի. Մայր ԱթոռՎերջերս մամուլով և տարբեր անձանց կողմից դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրություն։ Այս մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ: «Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել ՀԱՍԵ Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա Վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում։ 2009 և 2014 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովների (ԵՆԺ) ընթացքում հաստատվել են Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ), Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կանոնադրությունները, ինչպես նաև թեմական, ծխական կանոնադրությունների ուղենիշները։ Հաստատված և պատրաստի այս կանոնադրությունները գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վավերացումը պետք է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից։ Ուստի Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։ Միևնույն ժամանակ ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքները խաթարված են, քանի որ նրանց ատենապետներն այժմ ապօրինաբար ազատազրկված են։ Ինչ վերաբերում է ԱԵԺ ժողովի գումարմանը, հարկ ենք համարում ընդգծել, որ Ամենայն Հայոց Հայրապետի ցանկությունն է եղել և է՝ յոթ տարին մեկ գումարել ԱԵԺ՝ քննարկելու համար Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, լուծումներ տալու առկա հարցերին և նախանշելու մեր եկեղեցու գործունեության առաջնահերթությունները։ Ցավոք, այն հետաձգվեց համավարակի և արցախյան պատերազմի պատճառներով։ Հուսով ենք, որ առաջիկային Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ԱԵԺ, որը կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին»:Ավելին17:1011.12.25 -
Իրավական«Մեր նպատակն է, որ նիստերն արագ ընթանան». Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։Ավելին17:0011.12.25 -
ՔաղաքականՎիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունՎարչապետ Փաշինյանն ասել էր, որ Բեռլինում իր ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ հաջորդ տարվանից Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար Հայաստանում հերթեր այլևս չեն լինի։Ավելին16:4511.12.25 -
ԻրավականՔննչականը սեյֆից հայտնաբերել է դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» թերթըՔԿ-ն խուզարկությունն արվարտեց Արցախի ներկայացուցչությունում։Ավելին16:3511.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը ժամանել է ՌԴ կառավարական տուն՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆիստի անցկացման սրահում նրան դիմավորել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։Ավելին16:3011.12.25 -
ԻրավականՔննչական գործողությունների մասնակիցները առգրավում են համակարգիչներ, հարվածում լրագրողներինՔԿ-ն խուզարկությունն արվարտեց Արցախի ներկայացուցչությունում։ «Բան չեմ ասելու, մի՛ եկեք, ժողովո՛ւրդ»․ քննիչները առգրավում են համակարգիչներ, հարվածում լրագրողներին։Ավելին16:2511.12.25 -
ՍփյուռքՓաշինյանին Մոսկվայում դիմավորել են բողոքի ակցիայով (տեսանյութ)Ցուցարարները հակասահմանադրական են անվանել հանրապետության իշխանությունների կողմից հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։Ավելին16:1611.12.25 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթnւցիկի նմանվող կասկածելի իր կաԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում կասկածելի պայթուցիկ կա: Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ ահազանգով կժամանեին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայողները վնասազերծել են այն, որն իրենից վտանգ չի ներկայացրել: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն եղել է անվտանգ, ինքնաշեն նռնակ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ով և ինչ հանգամանքներում է այն տեղադրվել:Ավելին16:1011.12.25 -
ԻրավականՎանաձորում 61-ամյա քաղաքացու տնից ավելի քան 4 հազար ԱՄՆ դոլար են գողացելԴեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկեղեն և գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան բնակիչ 61-ամյա Սենիկ Ա․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար։ Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։Ավելին16:0011.12.25 -
ԻրավականՔննչականի հանձնարարությամբ փրկարարները պատրաստվում են կոտրել չհրկիզվող պահարանըՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:5411.12.25 -
ՔաղաքականՁերոնք ժողովրդին խոսք են տվել մանկապարտեզ կառուցել ու հիմա «թռած» ման են գալիս․ Մեսրոպ Մանուկյանը՝ ԱվինյանինԹԵ ԲԱ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ Ա, ՈՐ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԴԱ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՆՅՈՒԹ Ա (այս խոսքերի հեղինակի՝ Սուրեն Գրիգորյանի հեղինակային իրավունքները պաշտպանված են)։Ավելին15:4511.12.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՄոսկվաՆիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:Ավելին15:3411.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Խուզարկում են Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը. ի՞նչ է հայտնի այս պահինՀայլուր 15։30 Խուզարկում են Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը. ի՞նչ է հայտնի այս պահինԱվելին15:3011.12.25 -
ՀասարակականՀրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա: Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 55-60 տարեկան տղամարդ:Ավելին15:2111.12.25 -
ՔաղաքականՉեմ կարծում, որ այստեղ տեղի ունեցողը իրավական պրոցես է. Տիգրան ԱբրահամյանԱյս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:1211.12.25