Լրահոս

2025-12-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր վթար՝ Երևանի Սեբաստիա փողոցում․ կա 4 վիրшվոր
    Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան 4-րդ փողոցներիի խաչմերուկում բախվել են 52-ամյա Համլետ Սահակյանի վարած «Toyota ipsum» մակնիշի և 34-ամյա Տարոն Հարությունյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    18:45
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լոռիում դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Ս․Ն․-ն իր մերձավոր ազգականի սպանության մեջ մեղադրվող Է․Դ․-ից վրեժ լուծելու շարժառիթով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, մոտեցել և իր մոտ նախապես պահած դանակով հարվածել է նրա թիկունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Դահլիճում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Է․Դ․-ին անմիջապես հեռացրել են դատական նիստի դահլիճից, որից հետո Ս․Ն․-ն, չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի: Ս․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը)։ Նախաքննության ընթացքում Ս.Ն.-ն հայտնաբերվել է, կալանավորվել: 2025 թվականի նոյեմբերի 25-ին վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցները: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    18:35
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Նոր աղմուկ՝ «Թրամփի ուղու» շուրջ. Ռուսաստանից և Իրանից դժգոհության ձայներ են լսվում
    Հայլուր 18։30 Նոր աղմուկ՝ «Թրամփի ուղու» շուրջ. Ռուսաստանից և Իրանից դժգոհության ձայներ են լսվում
    18:30
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նույնիսկ սովետական տարիներին նման աբսուրդային քրեաիրավական որակումներ չեն եղել. փաստաբան
    Տղերք ջա՛ն, հարգե՛ք ձեր մասնագիտական արժանապատվությունը, նման մեղադրանքը պարզապես անհնար է, չի՛ կարող լինել կաշառք ստանալուն օժանդակողը, բայց բացակայել այն ստացող կոնկրետ պաշտոնյան, առավել ևս՝ դատավորը․․․»։
    18:18
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի գործով կարևոր արձանագրում է կատարել. Արամ Վարդևանյան
    Այս մասին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    18:06
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա մասնավոր ապահովագրական ընկերությունները քանդել է նշանակում. Արմենուհի Կյուրեղյան
    ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
    18:00
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք չենք կարող 9 միլիարդ դրամի փոփոխություն անել. Անահիտ Ավանեսյան
    ԱԺ-ում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
    17:51
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը փոխզիջման չի գնա
    «Մենք չենք կարող որևէ ձևով փոխզիջման գնալ այս հարցում։  Քանի որ, մեր կարծիքով, դա կնշանակեր մեր Սահմանադրության մեջ ամրագրված մեր պետականության հիմնարար տարրի վերանայում», – ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
    17:46
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Պատժամիջոցները չպետք է թուլանան մինչև Ուկրաինայի լիակատար ազատագրումը». Զելենսկի
    Հաագայում կայացած դիվանագիտական համաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային գործընկերներին չթուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու ճնշումները, քանի դեռ չի ազատագրվել ամբողջ Ուկրաինան և տուն չեն վերադարձվել բոլոր գերիներն ու առևանգված երեխաները։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի պայքարը կյանքի իրավունքի համար անմիջականորեն առնչվում է ողջ Եվրոպայի անվտանգությանը, և հույս է հայտնել, որ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալն անհապաղ կսկսի իր աշխատանքը։
    17:43
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյոք հայ զինվորներին ադրբեջանցիները ստուգո՞ւմ են. ՊՆ-ի պատասխանը
    Քերոբյանը մասնավորապես հայտարարել է. « «Ադրբեջանցի սահմանապահները հայկական սուվերեն տարածքում ստուգում են հայ զինվորներին մարտական հերթափոխի ժամանակ։ Ավելին՝ 2 հատ պահեստատուփից և 2 օրվա սննդից ավելի չեն թողնում։ Փաստացի այդ հենակետի/երի զինվորները պատանդ են և չեն կարողանում դուրս գալ, վերջիններիս պարտադիր ինչ-որ մեկը պետք է փոխարինի։ Խնդրի մասին տեղյակ է ՊՆ-ն և ոչինչ փաստացի չի ձեռնարկում»,- հայտարարել է ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանը: 
    17:40
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    TRIPP-ը չի ներկայացվում որպես «միջանցք», սակայն իր գործառութային տրամաբանությամբ ստեղծում է միջանցքային ռեժիմ․ քաղաքագետ
    Իրականում ակնհայտ է, որ խոսքը գնում է ամերիկյան նախաձեռնության մասին, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե հավասար գործընկերոջ, այլ գործընթացում պարզապես մասնակցող կողմի դերով։
    17:35
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված մեքենային, վերջինն էլ վրաերթի է ենթարկել վարորդին
    Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Երևանի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան տանող ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտված շանը և երբ իջել է, որ տեսնի՝ շանը ինչ է պատահել, մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա բախվել է կայանված մեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել վարորդին։
    17:20
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել՝ հետագայում այլ երկիր տեղափոխելու և այնտեղ իրացնելու նպատակով
    Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախապատրաստելը): 
    17:08
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան Սև ծովում ԱԹՍ է խոցել
    Այս մասին հայտարարել է ԹՀ Պաշտպանության նախարարությունը, նշելով, որ զինվորականները հայտնաբերել են Սև ծովի վրայով Թուրքիայի օդային տարածքին մոտեցող «օդային թիրախը» և այն չեզոքացրել են F-16 կործանիչի օգնությամբ:
    17:00
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է. Իշխան Սաղաթելյան
    Երեկ Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին, խնդրելով աջակցություն ընտրությունների ժամանակ Մոլդովայի օրինակով կամ փորձով։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան։
    16:45
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը մերժել է սուրբծննդյան-ամանորյա զինադադարի առաջարկը
    Ռուսաստանը հրաժարվել է աջակցել Սուրբ Ծննդյան և Ամանորի օրերին շփման գծում կրակի դադարեցման նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հաղորդում է «Ինտերֆաքսը»:
    16:38
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե քաղաքացին իր մեքենան տեսնում է թալանված, պիտի ուրախանա, որ ինքը մեջը չի եղել. Գառնիկ Դանիելյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկանության մասին:
    16:34
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սկանդալ՝ Երևան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել․ «Իշխանություն»
    Երեկ կեսգիշերին Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված հետ վերադարձել՝ օդանավում տեղի ունեցած սկանդալի պատճառով։ Ուղեւորներից մեկը, «Իշխանությանը» պատմեց, որ Արգավանդում հայտնի կահույքի խանութներից մեկի տերը, ոմն Վահան Շահբազյան, ինքնաթիռի ներսում, հարբած վիճակում, հայhոjել է անձնակազմին եւ ուղեւորներին, ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել։ Իրավիճակն այնպես է լարվել, որ ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձվել, Շահբազյանին ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանության բաժին։ Վերջինիս վարքագծի պատճառով հնարավոր չի եղել ապահովել ինքնաթիռի անվտանգ չվերթը, եւ այն ստիպված օդ է բարձրաձել շուրջ 35 րոպե ուշացումով։
    16:28
    16.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Ճեղքում՝ Բեռլինում. Զելենսկին երաշխիքներ է ստանում ՆԱՏՕ-ից, Մոսկվան չի ուզում խոսել Եվրոպայի հետ
    «Ես գրեթե վստահ եմ, որ մենք այժմ այս ահավոր ճգնաժամի հանգուլուծման շեմին ենք»,- ամերիկյան ABC News հեռուստաընկերության եթերում, խոսելով Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների մասին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Դիվանագետը նաև բացառել է Ռուսաստանի կողմից տարածքային զիջումները։ Մոսկվան նաև կտրականապես դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը:
    16:24
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը, Անկարան «խորհրդանշական քայլեր» է նախապատրաստում. Էրդողան
    «Ադրբեջանի հետ համակարգմամբ մենք առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։  Հաջորդ տարի մենք մի շարք խորհրդանշական քայլեր կձեռնարկենք», - հայտարարել Է Թուրքիայի նախագահը։
    16:20
    16.12.25
    Ավելին