Լրահոս

2019-06-28
  • Նոր ընտրություն՝ Գորայքում. նախորդի արդյունքները չեղարկվել են

    Դատարանների մուտքերը փակելու վարչապետի կոչից ավելի քան մեկ ամիս անց՝ Սյունիքի Գորայք գյուղում դատարանի որոշումից դժգոհ գյուղապետի թեկնածուն տրակտորով փակել է գյուղապետարանի մուտքը: Աշոտ Աղաջանյանը հաղթել էր հունիսի 9-ին ընտրություններում: Նրա մրցակիցը բողոքարկել էր արդյունքները: Դատարանը՝ գործը քննելուց հետո, որոշել է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:

    00:51
    28.06.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ասա՝ ինչ ես գրում Ֆեյսբուքում, ասեմ ինչ հիվանդություն ունես

    Ֆեյսբուքի միջոցով հնարավոր է ախտորոշել 21 հիվանդություն: Գիտնականների սենսացիոն բացահայտումը անհանգստացրել է ցանցի օգտատարերին: 

    00:50
    28.06.19
    Ավելին
  • Սոցիալական
    Եղվարդցիներն իրենց տունն են փնտրում կառավարության դիմաց

    Առանց տանիքի մնացած Եղվարդի 30 ընտանիքները որտե՞ղ պետք է ապրեն: Կոտայքի մարզպետը այս հարցի պատասխանը դեռ չունի, բայց վստահ է, որ բնակիչները ապօրինի էին ապրում այն տարածքում, որտեղից նրանց երեք օր առաջ ոստիկանները ուժով դուրս են հանել: Բնակիչները մեկ գիշեր արդեն լուսացրել են կառավարության դիմաց: Մտադիր են վաղվանից հացադուլ սկսել: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այսօր խոստովանել է նաև, որ Կոտայքում այսպիսի հարյուրավոր ընտանիքներ կան, որ զավթել են պետական շենքեր:

    00:49
    28.06.19
    Ավելին
  • Իրավական
    «Վեթինգի» նախագիծ չկա

    Այսօր կառավարության նիստից հետո առաջին անգամ լրագրողների հետ ճեպազրույցի է իջել արդարադատության նորանշանակ նախարարը ու հայտարարել, որ նախարարությունը դեռ նոր-նոր է սկսում դատավորներին վեթինիգի ենթարկելու մասին օրենքի նախագիծ մշակել: Վեթինգի մասին նախագիծ արդեն ունի իշխանական Իմ քայլը խմբակցությունը, որի մասին դեռ մայիսին հայտարարել էր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անակնկալի բերելով խորհրդարանական ընդդիմությանը:

    00:45
    28.06.19
    Ավելին
  • Քաղաքական
    Մարզպետերը՝ Ազգային Ժողովի փակ դռների այն կողմում

    Հայաստանի մարզպետներին այսօր նորից կանչել էին խորհրդարան: Նրանք եկել էին իշխանական Իմ քայլը խմբակցության պատգամավորի հետ հանդիպման՝ իրենք էլ չիմանալով, թե քննարկման ինչ օրակարգ կա: Հանդիպման շուրջ ինտրիգը մեծ էր, քանի որ մամուլը այսօր գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մի շարք մարզպետների ազատել աշխատանքից: Այժմ նոր թեկնածուներ է փնտրում:

    00:43
    28.06.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ռուսների աղմկոտ վերադարձը Ստրասբուրգ

    ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության իրավունքները վերականգնելուց հետո միանգամից 7 երկիր սպառնում է դուրս գալ կազմակերպությունից: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ նման բան, այնուամենայնիվ, տեղի չի ունենա: Այդ երկրների պատվիրակությունները երեկ դադարեցրել են մասնակցությունը ԵԽԽՎ ամառային նստաշրջանին և վերադարձել իրենց երկրներ՝ խորհրդակցությունների: Ռուսաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվել էր 2014-ի ապրիլին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելու պատճառով:

    00:41
    28.06.19
    Ավելին
  • Քաղաքական
    Նորից նախագահական հանրապետություն դառնալու առաջարկ

    Հայաստանում ձևավորվում է ընդդիմադիր նոր շարժում, որը խոստանում է թեժացնել ներքաղաքական աշունը: Պատրաստվում են սեպտեմբերի 6-ին մեծ հանարահավաք անել: Շարժման հեղնակներից Գրիշա Վիրաբյանը, որը ողջունել է անցած տարվա ապրիլ-մայիսի իրադարձությունները, կարծում է, որ երկրում բարքերի հեղափոխություն չի եղել: Պարզապես նորերը, փոխել են հներին:

    00:39
    28.06.19
    Ավելին
2019-06-27