Լրահոս
2025-12-20
-
ՔաղաքականՄայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով․ Իշխան ՍաղաթելյանՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:5120.12.25 -
ՀասարակականԱբովյանում բախվել են մարդատար «Գազել»-ն ու ևս երեք մեքենա․ վիրավոր կաԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, Ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասում բախվել են «Kia», «Hongqi», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 50 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով թիվ 50 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, իսկ այն սպասարկում է Աբովյան-Ավան-Նոր Նորք-«Մեգամոլ»-Ջրվեժ-Ձորաղբյուր-Զովք-Գեղաշեն երթուղին։Ավելին15:3420.12.25 -
ՔաղաքականՆարեկ Կարապետյանը կրկին տաքսի է վարել, շփվել քաղաքացիների հետ (տեսանյութ)«Մեկ օր` տաքսու վարորդ, մեր ժողովրդի կարծիքները լսելու համար»,-Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութին կից գրել է նա։Ավելին15:1520.12.25 -
ՔաղաքականԵրբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը. Sputnik ԱրմենիաԱվելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «խորհրդանշական քայլերի» գնալ:Ավելին15:0020.12.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Եղեգնաձորի տներից մեկումԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչև դեպքի վայր կժամանեին Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան անդամներն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին14:4520.12.25 -
ՀասարակականԳործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքըԳործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝ migration.mia.gov.am -ը։ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն ընդգծել է, որ այն նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար` եռալեզու, արագագործ, ծավալուն և ընդլայնման հնարավորություններով, նաև լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։ Նրա խոսքով՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշտապես կարևորում է հանրության համար մատչելի և հստակ տեղեկատվության ապահովումը։ Կայքի ստեղծման հիմքում ընկած են հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները՝ քաղաքացիների հետ արդյունավետ ու փոխադարձ կապ ապահովելու նպատակով։ Կարևոր նորամուծություն է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության և առաջնահերթությունների՝ պահպանելով ժամանակակից թվային միջավայրում ընդունված «երեք քլիքի» սկզբունքը․ այցելուն կարող է անհրաժեշտ տեղեկությունը գտնել մի քանի վայրկյանում։ Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի բարձր հասանելիություն տարբեր որոնման հարթակներից, աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև լիարժեք հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ migration.mia.gov.am կայքը ևս մեկ կարևոր քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ։Ավելին14:3020.12.25 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանը պատրաստվում է մեդալներ բաժանել դատախազներինԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է դատախազներին մեդալներով պարգևատրել, այդ նպատակի համար դատախազությունը 200 մեդալ է ձեռք բերել, որոնցից 50-ը՝ «Պետական շահերի պաշտպան», 50-ը՝ «Օրենքի պաշտպան», 100-ը՝ «ՀՀ դատախազության»:Ավելին14:1520.12.25 -
ՀասարակականՏեր Վրթանեսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է՝ ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներինԱյս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից։Ավելին14:0020.12.25 -
ՀասարակականՀայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ռոբոտային վիրաբուժությունն առաջին անգամ կիրառվել է «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ուրոլոգիական ռոբոտիկ վիրահատություն՝ երիկամի մասնահատում։ «Ուրախ եմ ու հպարտ, որ առաջին ռոբոտային վիրահատությունը հենց ուրոլոգիական է եղել։ Վիրահատությունն իրականացվել է բարեհաջող»,- գրել է Մուրադյանը։ Վիրահատական միջամտությունն իրականացրել է ուրոլոգ Մհեր Մխիթարյանը։Ավելին13:4020.12.25 -
ՏարածաշրջանԹբիլիսին ու Բաքուն քննարկում են սահմանային նոր անցակետի կառուցումըՎրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են «Մետաքսի ճանապարհ» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը։Ավելին13:2720.12.25 -
ՀասարակականԳառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավորԵրեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գառնի գյուղի Ազատամարտիկներ փողոցում բախվել են 29-ամյա Լիանա Ա․-ի վարած «Nissan March» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ասքանազ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին13:1020.12.25 -
ՔաղաքականԱկնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պшտերազմ հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Վարդան Ոսկանյան1. Ապալեգիտիմացնել հայերիս բնական իրավունքն՝ ապրելու Հայաստանում՝ հայերիս, իբր, «ոչ տեղաբնիկ» լինելու հանգամանքի «ապացուցմամբ», որը առաջ է մղվում երկու հիմնական հարվածային ուղղությամբ. նախ՝ «քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այստեղ են եկել Հնդկաստանից» (թե ինչո՞ւ ոչ Եվրոպայից՝ պարզ է, որպեսզի չհաղորդվի «պրեստիժայնություն»), և երկրորդը՝ «հայերն այստեղ են հայտնվել միայն 19-րդ դարասկզբին Գրիբոյեդովի կազմակերպած գաղթի հետևանքով»:Ավելին12:5720.12.25 -
ԻրավականՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն․ «Ազատություն»«Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև Դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - նշել էր Վարդապետյանը:Ավելին12:4120.12.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մայր աթոռից կոշտ են արձագանքում «ԱԱԾ-ի փաստաթղթի գաղտնազերծմանը». բա՛վ էՀայլուր 12։30 Մայր աթոռից կոշտ են արձագանքում «ԱԱԾ-ի փաստաթղթի գաղտնազերծմանը». բա՛վ էԱվելին12:3020.12.25 -
Իրավական«Իմ ոտքի տակ է հայտնվել գույժ գաղտնի մի փաստաթուղթ»․ Հովհաննես ԽուդոյանԴատելով ռեկվիզիտներից ու գույներից` փաստաթուղթը բնօրինակն է»։Ավելին12:2520.12.25 -
ԻրավականԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը«Նա անհիմն կերպով ձերբակալվել, ապա ապօրինաբար կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում` շինծու և չհիմնավորված մեղադրանքով:Ավելին12:1520.12.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 20.12.2025Մամուլի տեսություն 20.12.2025Ավելին12:0520.12.25 -
ՄիջազգայինԹրամփի վարչակազմը հանել Է ԱՄՆ-ում հակահետևակային ականների արգելքը. Washington PostՊաշտպանության նախարար Հեգսեթի դեկտեմբերի 2-ի հուշագրի համաձայն՝ ականներն այժմ կարող են կիրառվել ամբողջ աշխարհում, իսկ մարտական գործողությունների հրամանատարները դրանց օգտագործման լիազորություն կստանան:Ավելին12:0020.12.25 -
ՏարածաշրջանԷրդողանը մտադիր է փոփոխություններ կատարել կառավարության կազմում. Հաքան Ֆիդանը կարող է հեռանալԱռաջիկա օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է փոփոխություններ կատարել կառավարության կազմում, որի շրջանակներում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:Ավելին11:5020.12.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-23- ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։Ավելին11:4520.12.25