Լրահոս

2019-07-11
2019-07-10
  • Քաղաքական
    25 տարեկան և արդեն պրոֆեսիոնա՞լ. ԱԺ-ում հիշել են «Եռալաշը»

    Ազգային ժողովը՝ արտահերթ նիստում՝ այսօր քննարկում էր ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի կարգավիճակը փոխելու հարցը: Նախկինում՝ Եվրոպական դատարանում՝ կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարարն էր: Այժմ առաջարկվում է ստեղծել առանձին մարմին՝ արդարադատության փոխնախարարին չծանրաբեռնելու համար: Թեև օրենք ընդունվել է, բայց ընդդիմությունից էդմոն Մարուքյանը՝ մինչև վերջ էլ չի կարողացել հասկանալ օրենքի անհրաժեշտությունը:

    22:51
    10.07.19
    Ավելին
  • Սևանը հիվա՞նդ է

    Այս անգամ ՙՍևան՚ ազգային պարկի փոխտնօրենն է լճից ջուր խմել՝ ապացուցելու, որ Սևանը հիվանդ չէ: Անցած տարի էլ տնօրենն էր ջուր խմել ու ըստ մամուլի՝ հայտնվել հիվանդանոցում:  

    22:50
    10.07.19
    Ավելին
  • Հասարակական
    Քոչարյանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Դոնալդ Տուսկին

    Այսօր բողոքի ակցիա են արել երկրորդ նախագահի աջակիցները: Նրանք Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցողի մասին փորձել են տեղեկացնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, որն այսօր Երևանում է: Ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջեւ՝ միջադեպ է տեղի ունեցել: Աջակիցներից 6-ին ոստիկանները բերման էին ենթարկել։

    22:45
    10.07.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Եվրոպական խորհրդի նախագահը Բաքվից Երևան է եկել

    ՙԵվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու մղումը՚։ Այս մասին Երևանում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ խոսելով Ղարաբաղյան հարցի մասին՝ Տուսկը նշել է, որ Եվրամիությունը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով և պատրաստ է ջանքեր գործադրելու՝ երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

    22:42
    10.07.19
    Ավելին
  • Իրավական
    Հայկ Ալումյան. «Քոչարյանի շուրջ կատարվողը հակաօրինական է»

    Թեև Սահմանադրական դատարանը այս որոշումը հրապարակել է հուլիսի 8-ի ամսաթվով, բայց այն կայքում հրապարակվել է միայն այսօր: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ արդեն 13 օր է, ինչ դիմել են առաջին ատյանի դատարան բայց պատասխան չեն ստացել: Փաստաբան Հայկ Ալումյանը այսօր լրագրողների առաջ ասել է, որ իրենք դիմում են մարդու իրավունքների պաշտպանին՝ տեսնելով մարդու իրավունքների խախտման կոպտագույն օրինակներ: 

    22:40
    10.07.19
    Ավելին